Svoboda | Graniru | BBC Russia | Golosameriki | Facebook
Jump to content

Առնա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Առնա (այլ կիրառումներ)
Առնա
ԵրկիրՄեծ Հայք Մեծ Հայք
Կարգավիճակգավառ
Մտնում էՊարսկահայք
ՎարչկենտրոնԱռնա
Հիմնական լեզուհայերեն
Ազգային կազմհայեր
Կրոնական կազմզրադաշտականություն, հայ առաքելական եկեղեցի

Առնա, գավառ Մեծ Հայքի Պարսկահայք նահանգի կազմում՝ ըստ Աշխարհացույցի[1]։ Վարչական կենտրոնը եղել է համանուն գյուղը, որը համապատասխանում է ներկայիս Սալմասի շրջանի Դերիկ (պարս.՝ دريك) բնակավայրին։ Եղել է տարածքով ամենափոքր գավառը Պարսկահայքում (250 կմ 2)[2], ինչպես նաև ամենափոքրերից մեկը ամբողջ Մեծ Հայքում։

Առնա անվան ստուգաբանությունը հայտնի չէ․ այդ անունն է կրում նաև գյուղը, որը հանդիսանում էր գավառի կենտրոնը, ինչպես նաև Առնավանքը կամ սուրբ Աստվածածինը։ Գավառը հայտնի է եղել նաև որպես «Ըռնա»։

Աշխարհագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Առնան եղել է Պարսկահայքի ինը գավառներից մեկը[3]։ Հյուսիս-արևելքում, արևելքում և հարավա-արևելքում սահմանակցել է Զարեհավան գավառին, իսկ հյուսիս-արևմուտքում, արևմուտքում և հարավ-արևմուտքում ընդհանուր սահման ուներ Վասպուրական նահանգի Տայգրյան և Վարաժնունիք գավառների հետ։

Ունի լեռնային ռելիեֆ, նպաստավոր երկրագործության և այգեգործության համար։

Գավառի տարածքը համապատասխանում է ներկայիս Իրանի Արևմտյան Ադրբեջան նահանգի Սալմասի շրջանի (պարս.՝ شهرستان سلماس) մի մասին։

Գավառը Պարսկահայք նահանգի կազմում եղել է Մեծ Հայքի թագավորության մեջ՝ Արտաշես Ա Բարեպաշտի (մ․թ․ա․ 189 - մ․թ․ա․ 160)՝ հայկական հողերի միավորման արդյունքում, մինչև Հայաստանի առաջին բաժանումը (387)՝ ավելի քան կես հազարամյակ։ Ավատատիրության հաստատման շրջանում՝ 4-րդ դարի ընթացքում, երբ Մեծ Հայքում ձևավորվում էին բդեշխություններ, Պարսկահայքի կենտրոնական և հարավային գավառները, այդ թվում Տամբերը, ինչպես նաև Հյուսիսային Միջագետքի երեք գավառներ (Նիխորական, Դասն և Մահկերտ տուն), կարճ ժամանակով անցել են Արշակունիների հպատակության Նոր Շիրականի բդեշխության կազմ[4]։ Վերջինս կորցրել է Պարսկահայքի Զարեհավան, Տամբեր և Առնա գավառները, որոնք միացել են Արծրունիների տիրույթներին, և մյուս գավառների և ամբողջ Փայտակարանի հետ միասին, հաշվի առնելով այդ գավառներում հայ բնակչության սակավությունը կամ բացակայությունը, անցել է Ատրպատականին (Սասանյան Պարսկաստան

Ինչպես գավառը, այնպես էլ Պարսկահայք նահանգի որոշ կենտրոնական և հյուսիսային բոլոր այլ գավառները, շարունակել են մնալ Արծրունիների կալվածքներում՝ Հայկական մարզպանության, ապա նաև՝ Արմինիա կուսակալության ժամանակաշրջանում։ 9-րդ դարի սկզբին կարճ ժամանակով անցնում է Վասպուրականի թագավորությանը, ապա՝ վերջինիս ենթակայության Հերի ամիրայությանը։

17-րդ դարի սկզբին, կապված Սեֆյան շահ Աբբասի 1603-1604 թվականների բռնագաղթի հետ, գավառում հայտնվում են հայեր, որոնք հիմնում են մի քանի գյուղեր, այդտեղ բնակվում մինչև հայոց ցեղասպանությունը։ Տեղի հայերը խոսել են Ուրմիայի բարբառով։ Դրան զուգահեռ, տեղի է ունեցել քրդերի ներհոսք։ Հայերի արտագաղթն Ուրմիայից տեղի է ունեցել երեք փուլով՝ 1826-1828 թվականների ռուս-պարսկական պատերազմի արդյունքում պարսկահայերի ներգաղթով, 1946-1948 թվականների հայրենադարձությամբ և 1979 թվականի իսլամական հեղափոխությունից որոշ ժամանակ անց։ Ներկայումս ամբողջ Ատրպատականում բնակվում է շուրջ 2000 հայ[5]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Մեծ Հայքի վարչական բաժանումը». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 27-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 2-ին.
  2. Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսություն, Ատրպատական, Հասկ, պաշտոնական ամսագիր, հ. 5 (Անթիլիասի կաթողիկոսարան), Անթիլիաս, Լիբանան, 1969, էջ 184-192 — 208 էջ։
  3. Բաբկեն Հարությունյան Մեծ Հայքի Պարսկահայք աշխարհն ըստ «Աշխարհացոյց»-ի (հայերեն) // Պատմա-բանասիրական հանդես. — № 2. — Էջ  26-39. — ISSN 0135-0536.
  4. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 2 [Դ-Կ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 37 — 992 էջ։
  5. Ալիք, Հայերը տնտեսական խնդիրների պատճառով լքում են Իրանը. «Ալիք» օրաթերթի խմբագիր Արխիվացված 2019-05-29 Wayback Machine

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Розалия Габриелян Армения и Атропатена / М.Э. Авакян. — Ереван: Издательство Российской-Армянского (Славянского) университета, 2002. — С. 318. — ISBN 99930-928-3-6
  • Ինճիճյան Ղ., Ստորագրութիւն հին Հայաստանեայց, Վնտ., 1822
  • Հարությունյան Բ., Մեծ Հայքի վարչա-քաղաքական բաժանման համակարգն ըստ “Աշխարհացոյց”-ի
  • Երեմյան Ս., Հայաստանը ըստ “Աշխարհացոյց”-ի, Երևան, 1963
  • Арутюнян, Б. Система политико-административного деления Великой Армении = Մեծ Հայքի վարչա-քաղաքական բաժանման համակարգն ըստ Աշխարհացույցի. — Ереван, 1998.
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։