Արթուր Ասրյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Ասրյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արթուր Ասրյան | |
---|---|
Ծնվել է | 1971,Հուլիսի 31 |
Ծննդավայր | Ստեփանակերտ,(ԼՂՀ) |
Մահացել է | 1992, հունիսի 23 |
Մահվան վայր | Մատաղիս,ԼՂՀ |
Արթուր Մելսիկի Ասրյան (հուլիսի 31, 1971, Ստեփանակերտ, ԼՂԻՄ, ԽՍՀՄ - հունիսի 23, 1992, Մատաղիս, Մարտակերտի շրջան, Արցախ), ազատամարտիկ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Արթուր Մելսիկի Ասրյանը ծնվել է 1971 թվականի հուլիսի 31-ին Ստեփանակերտ քաղաքում։ 1979 թվականից հաճախել է Ստեփանակերտի թիվ 2 միջնակարգ դպրոցը, որն ավարտել է 1988 թվականին։ 1988 թվականին ընդունվել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետ։ Որոշ ժամանակ անց փոխում է մասնագիտությունը, և տեղափոխվում Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի տնտեսության պլանավորման ֆակուլտետը։ 1989 թվականին, երբ նոր էր սկսում պատերազմը, մեկնում է Ստեփանակերտ և զինվորագրվում Ստեփանակերտի թիվ 1 վաշտին։ Մասնակցել է Մարտակերտի, Քելբաջարի և մի շարք այլ մարտերի։ 1990 թվականին անդամագրվում է Աշոտ Ղուլյանի (Բեկոր) գումարտակին, և հետագայում շարունակում կռվել քաջաի ջոկատի կազմում։ 1992 թվականին նույն ջոկատի կազմում մասնակցում է Շուշիի ազատագրմանը։ 1992 թվականի աշնանը տեղափոխվում է Մարտակերտ, և ստանում կամավորական ջոկատներից մեկի հրամանատարությունը։ Զոհվել է 1992 թ. հունիսի 23-ին, Մատաղիսի համար մղված մարտերում։ Դիակը գտնվել է հուլիսի 31-ին։ Հետմահու պարգևատրվել է ՀՀ «Արիության համար» և «Շուշիի ազատագրման համար» մեդալներով։ Ամուսնացած չէր։ Հանգչում է Ստեփանակերտի քաղաքային գերեզմանատանը։
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
«Մարտական հաշվարկ», էջ 35-42
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։ |