Արթուր Մարգարյան (մականորդ)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Մարգարյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արթուր Մարգարյան | |
---|---|
Ծնվել է | մայիսի 15, 1977 (47 տարեկան) |
Ծննդավայր | Հրազդան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Ռուսաստան |
Մասնագիտություն | field hockey player և մարզիչ |
Արթուր Արայիկի Մարգարյան (մայիսի 15, 1977, Հրազդան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայազգի ռուսաստանաբնակ մականորդ, հարձակվող, մարզիչ, Ռուսաստանի սպորտի վարպետ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Արթուր Մարգարյանը ծնվել է 1977 թվականի մայիսի 15-ին Հրազդան քաղաքում։ 2001-2019 թվականներին նա խաղացել է մականախաղի Կազանի «Դինամոյի» կազմում՝ հարձակվողի դիրքում։ Նա Ռուսաստանի առաջնությունում նվաճել է 17 ոսկե, 2 արծաթե և մեկ բրոնզե մեդալ։ 2001, 2005 թվականներին Արթուր Մարգարյանը դարձել է Ռուսաստանի գավաթակիր։ 2002 թվականին դարձել է Գավաթակիրների գավաթի «C» դիվիզիոնի, 2007 թվականին՝ Չեմպիոնների գավաթի «B» դիվիզիոնի հաղթող։ Միաժամանակ աշխատում է որպես «Դինամո-Կազանի» գլխավոր մարզիչ։ 2013 թվականին եղել է Ռուսաստանի ուսանողական հավաքականի գլխավոր մարզիչը, որը ոսկե մեդալ է նվաճել Կազանի ամառային ունիվերսիադայի հոկեյի մրցաշարում[1]։
Արթուր Մարգարյանը Ռուսաստանի մականախաղի տղամարդկանց ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արայիկ Մարգարյանի որդին է[2], ունի եղբայր[3]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Марат Гафаров: «На Универсиаде мне будет помогать играть в хоккей моя жена»». prokazan.ru (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 18-ին.
- ↑ «Главная / Тренерский штаб / Главный тренер». hcdinamo-kazan.ru. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունվարի 26-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 18-ին.
- ↑ «Судьба Араика Маргаряна привела в Казань и семь раз наградила чемпионством». Наш дом — Татарстан. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հունվարի 3-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 18-ին.