Արկադի Ալեքսանյան
Արտաքին տեսք
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Ալեքսանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արկադի Ալեքսեյի Ալեքսանյան | |
---|---|
21 ապրիլի, 1956 - 5 օգոստոսի, 1992 | |
Ծննդավայր | Ստեփանակերտ |
Մահվան վայր | Ստեփանակերտ |
Մարտեր/ պատերազմներ | Արցախյան ազատամարտ |
Պարգևներ |
Արկադի Ալեքսանյան (21 ապրիլի, 1956, Ստեփանակերտ - 5 օգոստոսի, 1992, Ստեփանակերտ), հայ ազատամարտիկ, Արցախյան ազատամարտի մասնակից։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Արկադի Ալեքսանյանը ծնվել է 1956 թ. ապրիլի 21-ին Ստեփանակերտ քաղաքում։ Ավարտել է թիվ 2 միջնակարգ դպրոցը։ Զինվորական պարտադիր ծառայությունն անցել է Խաբարովսկ քաղաքում։ Զորացրվելուց հետո ծառայության է անցել Ստեփանակերտի զինկոմիսարիատում՝ որպես վարորդ։ Զոհվել է 1992 թ. օգոստոսի 5-ին Ստեփանակերտում հրետակոծությունից։ Հետմահու պարգևատրվել է ՀՀ «Արիության համար» և ԼՂՀ «Արիության համար» մեդալներով։ Ամուսնացած էր, ունի երեք երեխա։ Հանգչում է Ստեփանակերտի քաղաքային գերեզմանատանը[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Արկադի Ալեքսանյանը Արցախյան պատերազմի թանգարանի կայքում». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 19-ին.