Արքայական ճանապարհի յուրաքանչյուր 25-30 կմ վրա տեղավորվել են պետական գործակալների, առևտրականների անվտանգ երթևեկությունն ապահովող կայաններ։ Ըստ Հերոդոտոսի, Հայաստանի հարավարևմտյան սահմանից՝ Եփրատ գետից, մինչև Մարաստանի Մատիենե մարզը կամ Հայաստանի հարավարևելյան սահմանը ունեցել է մոտ 310 կմ երկարություն և 15 կայան։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 156)։