Svoboda | Graniru | BBC Russia | Golosameriki | Facebook
Jump to content

Բագրատիոն գործողություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բագրատիոն գործողություն
Թվական22 հունիս – 19 օգոստոս 1944
Մասն էԵրկրորդ համաշխարհային պատերազմի Արևելյան ռազմաճակատ
ՎայրԽՍՀՄ (ներկայումս Բելառուս, Մերձբալթյան երկրներ), Ուկրաինա և արևելյան Լեհաստան
Կոչվել է
(անունով)
Պյոտր Բագրատիոն
ԱրդյունքԽՍՀՄ հաղթանակ
Հակառակորդներ
{{{2}}} ԳերմանիաԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն
Լեհաստան Լեհաստան
Հրամանատարներ
Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն
  • Գեորգի Ժուկով
  • Ալեքսանդր Վասիլևսկի
  • Հովհաննես Բաղրամյան
  • Կոնստանտին Ռոկոսովսկի
  • Գեորգի Զախարով
  • Իվան Չեռնյակովսկի
  • Կողմերի ուժեր
    Ռազմական կորուստներ
    Ընդհանուր կորուստներ

    Բագրատիոն գործողություն (ռուս.՝ Операция Багратио́н, Օպերացիա Բագրատիոն) Բելառուսական մարտավարական հարձակվողական գործողության (ռուս.՝ Белорусская наступательная операция «Багратион») կոդային անվանումը, որն իրականացրել է ԽՍՀՄ-ը 1944 թվականի հունիսի 22-ից օգոստոսի 19-ը Խորհրդային Բոլառուսի տարածքում Հայրենական մեծ պատերազմի ժամանակ։ Խորհրդային բանակը տարավ հաղթանակ` շարքից հանելով գերմանական Բանակային խումբ կենտրոնը և հետ մղելով ճակատային գիծը։

    1944 թվականի հունիսի 23-ին Կարմիր բանակը հարձակվեց Բանակային խումբ կենտրոնի վրա Բելառուսում` մեծ վնաս պատճառելով բանակի գլխավոր միավորներին։ Հունիսի 28-ին գերմանական Չորրորդ բանակը շարքից դուրս եկավ Երրորդ տանկային և Իններորդ բանակների հետ միասին[1][2]։ Կարմիր բանակը հարձակվեց գերմանացիների վրա ճակատային երկայնքով և ստիպեց նրանց նահանջել դեպի Մինսկ և Մինսկի գրոհից հետո ազատագրեց քաղաքը հուլիսի 4-ին։ Բելառուսի ճակատում հաջող գործողություններից հետո ԽՍՀՄ-ը շարունակեց գրոհը դեպի Լիտվա, Լեհաստան և Ռումինիա հուլիսին և օգոստոսին։

    Կարմիր բանակը հաջողությամբ օգտագործեց Խորհրդային խորը մարտ և մասկիրովկա մարտավարությունները առաջին անգամ պատերազմի ժամանակ, չնայած մեծ կորուստների։ Բագրատիոն գործողության արդյունքում Գերմանիան տեղափոխեց իր պահեստային ուժերը Լյուբլինից Բրեստ և Լվովից Սանդոմիր` թուլ տալով ԽՍՀՄ-ին իրականացնել Լվով-Սանդոմիր գրոհը[3] և Լյուբլին-Բրեստ գրոհը[4]։ Սա թույլ տվեց Կարմիր բանակին հասնել Վիստուլա գետ և Վարշավա, որից հետո մինչև Բեռլին հասնելը շատ ավելի հեշտ էր[5]։

    Ծանոթագրություններ

    [խմբագրել | խմբագրել կոդը]
    1. Willmott, 1984, էջ 154
    2. Zaloga, 1996, էջ 7
    3. Watt, 2008, էջ 699
    4. Watt, 2008, էջ 669
    5. Watt, 2008, էջ 670
    Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բագրատիոն գործողություն» հոդվածին։