Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բարտոլոմեո Կարլո Ռաստրելլի (1675 , Ֆլորենցիա -Նոյեմբերի 18 , 1744 , Պետերբուրգ ), քանդակագործ, ծագումով իտալացի։ Մոտ 1700 թվականին տեղափոխվել է Փարիզ , որտեղ ստեղծել է դեկորատիվ բնույթի բարոկկո ոճի քանդակներ (մարկիզ դը Պոմպոննի մահարձանը Փարիզի Սեն Մերրի եկեղեցում, մարմար , 1703 -1706 , ավերվել է 1792 թվականին )։ 1716 թվականից , Պետրոս I -ի հրավերով, ապրել և ստեղծագործել է Պետերբուրգում։ Բարտոլոմեո Կարլո Ռաստրելլօի քանդակներում (հատկապես դիմաքանդակներում) բարոկկո ոճին բնորոշ շքեղությունը և ճոխությունը, նյութի ֆակտուրան արտահայտելու ձգտումը զուգորդվում են բնորդի ճշմարտացի և հավաստի կերպավորմանը («Պետրոս I», 1723 , էրմիտաժ , Լենինգրադ , «Անհայտ տղամարդ» (հավանաբար ինքնաքանդակ), 1732 , Տրետյակովյան պատկերասրահ , Մոսկվա , «Կայսրուհի Աննա Իվանովնան սևամորթ տղայի հետ», 1733 -1741 , Ռուսական թանգարան, Լենինգրադ , երեքն էլ՝ բրոնզ))։ Կերտել է նաև հեծյալ Պետրոս I -ի արձանը (բրոնզ , 1743 -1744 , 1800 թվականին դրվել է Պետերբուրգի Ինժեներական դղյակի առջև), մասնակցել Պետերգոֆի Մեծ կասկադի ձևավորմանը (մասկարոններ ևն, կապար ու այլ նյութեր, 1721 -1723 ), Պետրոս I -ի և Հյուսիսային պատերազմում տարած հաղթանակի պատվին Հաղթասյունի մոդելի ստեղծմանը (1721 )։
Բառարաններ և հանրագիտարաններ
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից ։