Բոգդան Ստուպկա
Բոգդան Ստուպկա (ուկրաիներեն՝ Богдан Сильвестрович Ступка) | |
---|---|
Ի ծնե | Բոգդան Սիլվեստրովիչ Ստուպկա |
Ծնվել է | օգոստոսի 27, 1941[1][2] |
Ծննդավայր | Ժոլկվայի շրջան, Լվովի մարզ, Ուկրաինական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ԽՍՀՄ |
Մահացել է | հուլիսի 22, 2012[3][2] (70 տարեկան) |
Մահվան վայր | Ուկրաինա |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ, թատրոնի դերասան, կինոդերասան, դերասան և մանկավարժ |
Քաղաքացիություն | Ուկրաինա |
Կրթություն | Լվովի համալսարան (1965) և Կիևի թատրոնի, կինոյի և հեռուստատեսության ազգային համալսարան |
Ակտիվ տարիներ | 1961—2012 |
Պարգևներ | |
IMDb | ID 0836273 |
Bohdan Stupka Վիքիպահեստ |
Բոգդան Սիլվեստրովիչ Ստուպկա (ուկրաիներեն՝ Богдан Сильвестрович Ступка, օգոստոսի 27, 1941[1][2], Kulykiv, Ուկրաինա - հուլիսի 22, 2012[3][2], Կիև, Ուկրաինա), սովետական Ուկրաինայի կինոյի ու թատրոնի դերասան։ Ուկրաինայի ԽՍՀ ժողովրդական արտիստ (1980 թ.), Ուկրաինայի ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1991 թ.), Ուկրաինայի հերոս (2011)։ ԽՍՀՄ ազգային մրցանակի դափնեկիր։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բոգդան Ստուպկան ծնվել է 1941 թվականի օգոստոսի 27-ին Կուլիկովո գյուղում։
1948 թվականին ընտանիքը տեղափոխվել է Լվով։
Չընդունվելով պոլիտեխնիկական ինստիտուտ, որոշ ժամանակ եղել է փականագործի աշակերտ, ապա՝ աստղագիտական լաբորատորիայի լուսանկարիչ։ Եղել է Մեդիկուս ջազ-համույթի առաջատարներից։
1963-1965 թվականներին սովորել է Լվովի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետում։
1961-1978 թվականներին եղել է Մարիա Զանկովեցկայայի անվան թատրոնի դերասան։
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կին (1967 թվականից) - Լարիսա Սեմյոնովնա Ստուպկա (աղջիկ ժամանակներում՝ Կորնիենկո) (ծնվել է 1967 թվականին), բալետի պարուհի, Բաքվի պարարվեստի ուսումնարանի շրջանավարտ։
- Որդի՝ Օստապ Բոգդանվիչ Ստուպկա (ծնվել է 1967 թվականին), Իվան Ֆրանկոյի անվան թատրոնի դերասան Ուկրաինայի ժողովրդական արտիստ (2009)
- Թոռ՝ Դմիտրի Ստուպկա, (ծնվել է 1985 թվականին), դերասան՝ Իվան Ֆրանկոյի անվան թատրոնում
- Թոռնուհի- Բոգդանա Դմիտրիեվնա Ստուպկա, (անվանվել է ի պատիվ մեծ պապի)
- Թոռնուհի- Ուստինա
- Թոռ՝ Բոգդան
Ստեղծագործական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Բոգդան Ստուպկան մեծ մասամբ եղել է դրամատիկական թատրոնի դերասան և ներկայացել է տարբեր դերերում։ Խաղալով ավելի քան 100 դեր կինոէկրաններին ու 50 դեր թատրոնի բեմում՝ դարձել է ուկրաինական ժողովրդի խորհրդանիշը։ Բոգդան Սիլվեստրիվիչը հետխորհրդային տարիների վերջին տասնամյակի գլխավոր դերասաններից մեկն է եղել[5]։
Բոգդան Ստուպկան իր կինոկարիերայի ընթացքում պարգևատրվել է շուրջ 15 մրցանակներով, այդ թվում՝ «Նիկա» և երեք «Ոսկե արծիվ» մրցանակներով։ Խաղալով Իրենց ռազմական դրամայում՝ ծերունի Բլինովայի կերպարը, նա մեծ հաջողությունների է հասել ամբողջ աշխարհում, իսկ Եվրոպական կինոակադեմիան նույնիսկ ցանկացել է արժանացնել Բոգդանին իր նշանավոր մրցանակին, սակայն 2004 թվականին՝ մրցանակաբաշխության ժամանակ պարտվել է իսպանացի դերասան Խավյել Անխել Էնսինաս Բարդեմին։ Վերջնականապես համաշխարհային ճանաչման հասավ խաղալով լեհ սցենարիստ Կշիշտեֆ Զանուսսիի «Սիրտը ափի մեջ » ժապավենում ՝ Կոնստանտի կերպարը։
Ստուպկան խաղալով «Սև նշանով սպիտակ թռչուն» ֆիլմում մարմնավորել է ուկրաինացի ազգայնական Օրեստայի կերպարն ու զարմացրել է սովետական հանդիսատեսին[5]։ Հիացրել է ոչ միայն ֆիլմը, որը Մոսկվայի կինոփառատոնում արժանացել է Ոսկե մրցանակի, այլև երիտասարդ դերասանի խաղը, որտեղ ստեղծել է մարդկային բնության բարդությունը[5]։ Հայտնի կինոքննադատ Անդրեյ Պլախովը հիշել է. «Ես լավ եմ հիշում Ստուպկային այդ տեսարանում»[6]։ Ստեղծած իր կերպարը բացարձակապես նոր էր խորհոդային ֆիլմում։ Նա ցույց տվեց մի մարդու, ով կապված է Ուկրաինայի ընդհատակյա ազգայնական շարժման հետ։ Ֆիլմը ցույց է տալիս Ուկրաինայի պառակտումը, որն այդ ժամանակ շատ հեղափոխական էր։
Ռուսական կինոյում հայտնվել է շնորհիվ Միխայիլ Ալեկսանդրովիչ Ուլյանովի, տեսնելով երիտասարդ դերասանի խաղը «Սև նշանով սպիտակ թռչուն ֆիլմում», ավելի ուշ նկարահանում է նրան իր «Ամենավերջին օրը» ֆիլմում[7]։
Կիրա Գեոգրիևնա Մուրատովի «Երկուսը մեկում» ֆիլմի նյու-յորքյան պրեմիերայում Ստուպկային կանգնեցրել էին Ռոբերտ Դե Նիրոյի, Ալ Պաչինոյի և Ֆիլիպ Էնտոնի Հոպկինսոմի հետ՝ ընդգծելով հմտությունն ու բազմազանությունը նրա դերասանական խաղի[8]։
Կյանքի վերջին տարիներին, նրանից հետո, երբ Ստուպկան նկարահանվել է մի շարք ռուսական ֆիլմերում, նույնիսկ արտասհամանյան՝ քննադատները, ովքեր թերահավատորեն էին մոտենում Ստուպկային, ընդունեցին այն, որ Ստուպկան մեծ ներդրում ունի կինեմատոգրաֆիայի աշխարհում[5]։ Վերջին շրջանում դերասանի խաղացած դերերից ամենահիշարժանը դարձել է Վլադիմիր Վլադիմիրովիչ Բորտկոյի «Տարաս Բուլբա» ֆիլմի համանուն դերը, որի շնորհիվ նա ստացավ նախավերջին «Ոսկե արծիվ» մրցանակը։ Օլեգ Պոգոդինայի «Տուն» գեղարվեստական ֆիլմը, ցուցադրվել է Ստուպկայի մահվանից կես տարի առաջ, այդ ֆիլմում խաղալով նա ցույց է տվել, որ կարող է խաղալ բոլորից լավ։ Քննադատների մեծամասնության կարծիքով նա ցույց է տվել շատ լավ դերասանական խաղ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Interview: Bohdan Stupka on Gogol's "Madman," theater and film in Ukraine // The Ukrainian Weekly — 1995. — Iss. 10. — P. 10—11. — ISSN 0273-9348
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 3,0 3,1 3,2 Помер Богдан Ступка // Ukrainian Independent Information Agency — 2012.
- ↑ Про присвоєння Б. Ступці звання Герой України — 2011.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 Тримбач: Ступка був головним актором десятиліття
- ↑ «Богдан Ступка похоронен на Байковом кладбище». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 24-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 20-ին.
- ↑ Лилиана Фесенко (2010 թ․ հունվարի 19). «Богдан Ступка: Жена Лариса — мое самое большое достижение». Собеседник. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 24-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 17-ին.
- ↑ Кохан: В Нью-Йорке Ступку ставили в один ряд с Де Ниро, Аль Пачино и Хопкинсом
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Բոգդան Ստուպկա kino-teatr.ru կայքում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բոգդան Ստուպկա» հոդվածին։ |
|
- Օգոստոսի 27 ծնունդներ
- 1941 ծնունդներ
- Հուլիսի 22 մահեր
- 2012 մահեր
- Լվովի համալսարանի շրջանավարտներ
- Պատվո շքանշանի ասպետներ (Ռուսաստան)
- Բարեկամության շքանշանի ասպետներ (Ռուսաստան)
- ԽՍՀՄ ժողովրդական արտիստներ
- Ուկրաինական ԽՍՀ ժողովրդական արտիստներ
- ԽՍՀՄ Պետական մրցանակի դափնեկիրներ
- «Բյուրեղապակյա Տուրանդոտ» մրցանակի դափնեկիրներ
- «Նիկա» մրցանակի դափնեկիրներ
- «Ոսկե արծիվ» մրցանակի դափնեկիրներ
- «Տրիումֆ» մրցանակի դափնեկիրներ
- Թատերական գործիչներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Ուկրաինայում ծնվածներ
- Կիև քաղաքում մահացածներ
- Քաղցկեղից մահացածներ
- «Կուռք» մրցանակի դափնեկիրներ
- Անձինք նամականիշերի վրա
- Խորհրդային դերասաններ
- Ռուս դերասաններ
- 21-րդ դարի դերասաններ
- 20-րդ դարի դերասաններ
- Ուկրաինացի մանկավարժներ
- Կիևի պատվավոր քաղաքացիներ
- Թատրոնի դերասաններ
- Ռուսաստանի «Նիկա» կինեմատոգրաֆիական արվեստների ակադեմիայի ակադեմիկոսներ
- Ուկրաինացի դերասաններ
- Ուկրաինայի քաղաքական գործիչներ
- ԽՍՀՄ կինեմատոգրաֆիստների միության անդամներ
- Խորհրդային հնչյունավորողներ