Ծնվել է 1966 թվականի սեպտեմբերի 29-ին Ալբանիայի տարածքում։ Բույար Նիշանին եղել է նաև Ալբանիայի պառլամենտի պատգամավոր և ներքին գործոց նախարար։ 2012 թվականի հուլիսին միայն ընտրվել է Ալբանիայի նախագահ, որպես Ալբանիյաի դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ։
Նախնական կրթությունը ստանալուց հետո 1988 թվականին ավարտել է Ալբանիայի ռազմական ակադեմիան։ Հետևելով իր վարպետությանը, ուսում է ստացել նաև Ալբանիայից դուրս՝ Սան Անտոնիոյում, Տեխասում և Կալիֆորնիայում։ 2004 թվականին ավարտել է Տիրանայի համալսարանի իրավագիտական ֆակուլտետը, ստանալով իրավաբանի որակավորում։