Բրյուս Օնոբրակպեա
Բրյուս Օնոբրակպեա | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 30, 1932[1] (91 տարեկան) |
Ծննդավայր | Agbara-Otor, Դելտա, Նիգերիա |
Քաղաքացիություն | Նիգերիա |
Կրթություն | Ahmadu Bello University? |
Մասնագիտություն | նկարիչ, քանդակագործ և նկարիչ-փորագրող |
Աշխատավայր | Էլիզաբեթ Սիթիի պետական համալսարան |
Պարգևներ և մրցանակներ | |
Bruce Onobrakpeya Վիքիպահեստում |
Բրյուս Օբոմեյոմա Օնոբրակպեա (անգլ.՝ Bruce Obomeyoma Onobrakpeya, օգոստոսի 30, 1932[1], Agbara-Otor, Դելտա, Նիգերիա), նիգերիացի փորագրող, նկարիչ և քանդակագործ։
Օնոբաչպեայի աշխատանքները ներկայացվել են Լոնդոնի Թեյթ Մոդեռնի ցուցահանդեսներում, Վաշինգտոնում գտնվող Սմիթսոնյան ինստիտուտի Աֆրիկյան արվեստի ազգային թանգարանում և Շվեյցարիայի Մալմյոյի գեղարվեստի պատկերասրահում[2]։ Նրա աբստրակտ նկարները ցուցադրվում են Լագոսի ժամանակակից արվեստի ազգային պատկերասրահում[3], իսկ նրա այլ գործերից շատերը կարելի է գտնել Ժամանակակից նիգերիական արվեստի վիրտուալ թանգարանում[4]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բրյուս Օնոբրակպեյան ծնվել է Դելտա նահանգի Ագբարհա Օտոր քաղաքում։ Նա ուրհոբո ժողովրդից փորագրողի որդի էր։ Դաստիարակվել է քրիստոնեական հավատքով, չնայած ծանոթ էր նաև ավանդական հավատալիքներին։ Երբ նա դեռ երեխա էր, ընտանիքը տեղափոխվել է Էդո նահանգի Բենին Սիթի քաղաք։ Նա հաճախել է տղաների Արևմտյան դպրոց, որտեղ արվեստը դասավանդում է Էդվարդ Իվեհիվբոյը։ Նա նկարչական դասերի է հաճախել նաև Բենին Սիթիի Բրիտանական խորհրդի արվեստի ակումբում։ Օնոբրակպեան տպավորված էր հատկապես Էմանուել Էրաբորի աշխատանքով։ Ավագ դպրոցը ավարտելուց հետո նա երեք տարի աշխատել է որպես նկարչության ուսուցիչ։ 1956 թվականին նա մեկնել է Օնդո, որտեղ ևս մեկ տարի դասավանդել է մեկ այլ ավագ դպրոցում։
1957 թվականի հոկտեմբերին Օնոբակպեյան ընդունվել է Նիգերիայի արվեստի, գիտության և տեխնոլոգիայի քոլեջ, որն այժմ հայտնի է որպես Զարիայում գտնվող Ահմադու Բելոյի համալսարան[5]։ Դաշնային կառավարության կրթաթոշակի միջոցով նա ուսումնասիրել է արևմտյան տեսողական արվեստի ավանդույթները։ Միևնույն ժամանակ, սկսել է փորձեր կատարել նիգերիական բանահյուսության, առասպելների և լեգենդների թեմաներով և գեղարվեստական ձևերով։ Նրա աշխատանքների մեծ մասում օգտագործվում են աֆրիկյան ավանդական քանդակագործության և դեկորատիվ արվեստների համար բնորոշ ոճական տարրեր և կոմպոզիցիաներ։[6][7]
Զարիայի արվեստի միությունը, որը հետագայում կոչվել է «Զարիայի ամստամբներ», հիմնադրվել է 1958-ի հոկտեմբերի 9-ին արվեստի քոլեջի մի խումբ ուսանող-արվեստագետների կողմից՝ Ուչե Օկեկեի գլխավորությամբ՝ նպատակ ունենալով «ապամոնտաժել» արտասահմանյան եվրոպացիների ուսուցանած տեսողական արվեստները։ Հետագայում Օնոկբրակպեան ասել է, որ քոլեջը նրան տվել է տեխնիկական հմտություններ, բայց հենց Զարիա արվեստի միությունն էր, որ նրան ձևավորել է որպես պրոֆեսիոնալ նկարիչ։ Հասարակությունը նրան վստահություն տվել իր սեփական ոճը գտնելու համար։ Նա ձգել է իր կերպարները, անտեսել է հեռանկարը և կտավների վրա գերբնական ինչ-որ մի բան է պատկերել[8]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ «Bruce Onobrakpeya». Modern African Art. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հունվարի 29-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 22-ին.
- ↑ «National Gallery of Modern Art Lagos». Nigeria Vacation. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ նոյեմբերի 26-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 22-ին.
- ↑ «Bruce Onobrakpeya (Dedicated Exhibition)». ArtPortal. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 4-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 12-ին.
- ↑ Robert Barde (April 1978). "Bruce Onobrakpeya" Արխիվացված 2012-03-24 Wayback Machine (PDF). The Best of Africa. Retrieved 22 May 2011.
- ↑ "Grillo Pavilion honors Bruce Onobrakpeya". Vanguard (Nigeria). 10 March 2010. Retrieved 22 May 2011.
- ↑ "Biography of Bruce ONOBRAKPEYA" Արխիվացված 2010-06-13 Wayback Machine. African Success. Retrieved 22 May 2011.
- ↑ Richard A. Singletary (2005). "Bruce Onobrakpeya: His Art and International Reputation". Studies in Urhobo culture. Urhobo Historical Society. p. 632. ISBN 978-067-769-0.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բրյուս Օնոբրակպեա» հոդվածին։ |
|