Գոթֆրիդ Բյոմ
Գոթֆրիդ Բյոմ գերմ.՝ Gottfried Böhm | |
---|---|
Ծնվել է | հունվարի 23, 1920[1][2][3][…] |
Ծննդավայր | Օֆենբախ ամ Մայն, Դարմշտադտի վարչական շրջան, Հեսսեն, Գերմանիա[4] |
Մահացել է | հունիսի 9, 2021[5] (101 տարեկան) |
Վախճանի վայր | Քյոլն, Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա, Գերմանիա[6] |
Կրթություն | Մյունխենի տեխնիկական համալսարան |
Աշխատավայր | Ախենի Ռեյնիշ-Վեստֆելիշեի տեխնիկական համալսարան |
Ուշագրավ աշխատանքներ | St. Hildegardis?, St. Maria Königin (Düsseldorf)?, St. Josef? և Lanxess Arena? |
Պարգևներ | |
Անդամություն | Բեռլինի գեղարվեստի ակադեմիա, Եվրոպական գիտությունների և արվեստների ակադեմիա, Բավարիայի գեղարվեստի ակադեմիա և Académie d'architecture?[7] |
Gottfried Böhm Վիքիպահեստում |
Գոթֆրիդ Բյոմ (գերմ.՝ Gottfried Böhm, հունվարի 23, 1920[1][2][3][…], Օֆենբախ ամ Մայն, Դարմշտադտի վարչական շրջան, Հեսսեն, Գերմանիա[4] - հունիսի 9, 2021[5], Քյոլն, Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա, Գերմանիա[6]), գերմանացի ճարտարապետ և քանդակագործ։ Արժանացել է բազում մրցանակների, այդ թվում` Պրիցկերի ճարտարապետական մրցանակի։
Կյանքը
[խմբագրել | խմբագրել կոդը]Գոթֆրիդ Բյոմը ծնվել է 1920 թվականի հունվարի 23-ին ճարտարապետների ընտանիքում։ Նրա հայրը` Դոմենիկուս Բյոմը, մի շարք եկեղեցիներ է նախագծել Գերմանիայում։ Նրա պապը նույնպես ճարտարապետ է եղել։ 1938 թվականին Գոթֆրիդն ավարտել է հանրակրթական դպրոցը Քյոլնում, մինչև 1942 թվականը ծառայել է բանակում։ 1942-1947 թվականներին սովորել Մյունխենի արվեստների ակադեմիայի տեխնիկական ինստիտուտում, որն ավարտելուց հետո գործի է անցել հոր ճարտարապետական գրասենյակում[8]։ Հոր մահից հետո` 1955 թվականին, ղեկավարել է գրասենյակը[9]։ Այս տարիներին նա հասարակական սկզբունքով մասնակցել է Քյոլնի վերականգնման աշխատանքներին։ 1963 թվականին նա դասախոսել է Աախենի` Հռենոս-Վեսթֆալիայի տեխնիկական համալսարանում։ 1976 թվականին Բյոմը դարձել է Քաղաքաշինության և հողատարածքի պլանավորման գերմանական ակադեմիայի անդամ։
1991 թվականին Գոթֆրիդ Բյոմը Լոնդոնի Բրիտանական ճարտարապետության թագավորական ինստիտուտի պատվավոր անդամ է հռչակվել։
2006 թվականին Ֆրանկֆուրտի ճարտարապետական թանգարանը «Բետոնից և ապակուց ժայռեր» ցուցադրության համար ընդունել է Դոմենիկուս և Գոթֆրիդ Բյոմների աշխատանքները` գծագրեր, էսքիզներ, նախագծեր։
Ներկայումս Բյոմի գրասենյակը ղեկավարում են նրա երեք որդիները` Շտեֆան, Պետեր և Պաուլ Բյոմները։
Նախագծեր
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Եկեղեցի, Աախեն, 1965
-
Հարության եկեղեցի, Քյոլն, 1967–70
-
Վիճակագրության նախարարության գլխավոր մասնաշենքը, Դյուսելդորֆ, 1972–75
-
Սուրբ Աննայի եկեղեցի, Համերն, 1963
-
Հետիոտնային կամուրջ, Նոյլուսհայմ, 1986–87
-
Շրջանային քաղաքապետարան, Քյոլն, 1992
-
Հիսուսի սիրտը (Herz-Jesu), Բերգիշ Գլադբախ, 1959-60
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Gottfried Böhm (նիդերլ.)
- ↑ 2,0 2,1 Cunningham J. M. Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #118659200 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ 5,0 5,1 5,2 https://www.dw.com/en/star-architect-gottfried-b%C3%B6hm-has-died-aged-101/a-57838105
- ↑ 6,0 6,1 6,2 https://blg1.de/net/newzs/2021/06/10/architektur-architekt-gottfried-boehm-gestorben/
- ↑ http://academie-architecture.fr/academiciens/
- ↑ Gottfried Bohm on Architectuul
- ↑ Hiltrud Kier, Bauten und Projekte in: Kristin Feireiss (Hg.): Elisabeth Böhm: Stadtstrukturen und Bauten, p. 64 (German)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գոթֆրիդ Բյոմ» հոդվածին։ |
|