Svoboda | Graniru | BBC Russia | Golosameriki | Facebook
Jump to content

Գևորգ Սանամյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Սանամյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Գևորգ Սանամյան
Ծննդյան թիվ՝մարտի 23, 1904(1904-03-23)[1]
Ծննդավայր՝Բաքու, Ռուսական կայսրություն[1]
Վախճանի թիվ՝հուլիսի 19, 1976(1976-07-19)[1] (72 տարեկան)
Վախճանի վայր՝Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]
Ազգություն՝հայ
Քաղաքացիություն՝ Ռուսական կայսրություն
 ԽՍՀՄ
Մասնագիտություն՝կինոօպերատոր
Պարգևներ՝
Հայկական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ

Գևորգ Մինասի Սանամյան (մարտի 23, 1904(1904-03-23)[1], Բաքու, Ռուսական կայսրություն[1] - հուլիսի 19, 1976(1976-07-19)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), հայ խորհրդային կինոօպերատոր։ Ղրիմյան ռազմաճակատի «Սոյուզկինոխրոնիկայի» թղթակցական խմբի ղեկավար։ ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1963 թ.)։ ՍՄԿԿ անդամ 1946 թ.-ից։ Հայրենական մեծ պատերազմի մասնակից։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կինոյում սկսել է աշխատել 1929 թվականից։ 1934 թվականին ավարտել է կինեմատոգրաֆիայի ինստիտուտի (Մոսկվա) օպերատորական ֆակուլտետը։ 1933-1936 թթ. եղել է «Սոյուզ-կինոխրոնիկա»-ի միջինասիական հանգրվանի օպերատոր (նկարահանել է «Միջինասիական սպարտակիադա», «Սովետական Կիրգիզիայի 15 տարին» և այլ կինոնկարներ)։ 1936 թ.-ից աշխատել է «Հայֆիլմ» կինոստուդիայում։ Նկարահանել է մի շարք վավերագրական կինոնկարներ, լավագույններից են՝ «Հայաստանի պղինձը» (1937 թ.), «Հայաստանի շինանյութերը» (1947 թ., Իվան Դիլդարյանի և Ժ․ Վարդանյանի հետ), «Խաղողագործությունը Հայաստանում» (1952 թ., Գարուշ Բեկնազարյանի հետ), «Ստեփան Շահումյան» (1964 թ.), «Յոթ երգ Հայաստանի մասին» (1968 թ.), «Հովհաննես Թումանյան» (1969 թ.), ինչպես և «Կրակը անտառում» (1941 թ.) գեղարվեստական ֆիլմը։ 1942-1944 թթ. ռազմաճակատային կինոխմբի հետ Սանամյանի նկարահանած կադրերը օգտագործվել են «Մեծ հայրենականը» ֆիլմում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 10 (հայ.) — հատոր 10. — էջ 175.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 175