Դեղին տենդը, պատմականորեն հայտնի որպես դեղին ժանտախտ[11], սուրվիրուսային հիվանդություն է[12]։ Դեպքերի մեծ մասում՝ ախտանշանների թվում են տենդը, դողերոցքը, ախորժակի կորուստը, սրտխառնոցը, մկանային ցավը մասնակիորեն մեջքի հատվածում, և գլխացավերը[12]։ Հատկանշական է, որ ախտանշանները բարելավվեն հինգ օրվա ընթացքում[12]։ Որոշ մարդկանց մոտ բարելավման օրվա ընթացքում, տենդը վերսկսվում է, առաջանում է որովայնային ցավ, և լյարդին հասցված վնասը սկսում է հանգեցնել դեղին մաշկ[12]։ Եթե դա տեղի է ունենում, ապա մեծանում է նաև արնահոսության և երիկամների հետ խնդիրների վտանգը[12]։
Հիվանդությունը առաջանում է դեղին տենդի վիրուսի հետևանքով և տարածվում է իգական սեռի մոծակի խայթոցից[12] Այն վարակում է միայն մարդկանց, այլ պրիմատների, և մոծակների որոշակի տեսակների[12]։ Քաղաքներում՝ այն հիմնականում տարածվում է Aedes aegypti ցեղատեսակի մոծակների կողմից[12]։ Վարակը հանդիսանում է Flavivirus գենի ՌՆԹ վիրուս[13]։ Տվյալ հիվանդությունը դժվար է տարբերակել այլ հիվանդություններից, հատկապես վաղ շրջանում[12]։ Կասկածյալ դեպքը հաստատելու համար՝ պահանջվում է կատարել պոլիմերազային շղթայական ռեակցիայի մեթոդով արյան նմուշի զննություն[14]։
Լինում են 2 ձևի՝ քաղաքային, երբ մոծակները վարակը հիվանդ մարդուց փոխանցում են առողջին, և ջունգլիների, երբ մոծակները վարակը փոխանցում են հիվանդ կապիկներից առողջ կապիկներին և մարդկանց։ Հիվանդության գաղտնի շրջանը 3-6 օր է։ Սկսվում է ջերմության բարձրացումով՝ 39-40 °C, առաջանում են գլխացավ և մկանացավ, օրգանիզմի հյուսվածքների դեղնություն, արյունազեղումներ։ Հիվանդությունից հետո առաջանում է իմունիտետ։ Բուժումը՝ ախտանշանային։ Կանխարգելումը՝ մոծակների ոչնչացում, մարդկանց վակցինացում։
Գոյություն ունի անվտանգ և արդյունավետ պատվաստանյութ դեղին տենդի դեմ, և որոշ երկրներ պահանջում են, որպեսզի զբոսաշրջիկները պատվաստվեն[12]։ Վարակը կանխելու այլ միջոցների թվում է այն փոխանցող մոծակների պոպուլյացիայի նվազեցումը[12]։ Այն շրջաններում, որտեղ հատկանշական է դեղին տենդը, իսկ դրա դեմ պատվաստումը ոչ բնորոշ՝ շատ կարևոր է դեպքերի վաղ ախտորոշումը և բնակչության մեծ զանգվածների իմունիզացիան (անընկալացումը)՝ համաճարակները կանխելու նպատակով[12]։ Վարակվելու պահից, հիվանդության կառավարման ընթացքը ախտանշական է, և չկա վիրուսի դեմ պայքարելու որևէ հատկանշական արդյունավետ միջոց[12]։ Հիվանդության ծանր տեսակի առկայության դեպքում՝ մարդկանց գրեթե կեսի շրջանում հիվանդությունը դառնում է մահվան պատճառ՝ այն չբուժելու հետևանքով[12]։
Յուրաքանչյուր տարի դեղին տենդը հարուցում է մոտ 200,000 վարակման և 30,000 մահացության դեպք[12], որից գրեթե 90%-ը տեղի է ունենում Աֆրիկյան երկրներում[14] Մոտ մեկ միլիարդ մարդ է բնակվում աշխարհի այն մասում, որտեղ այդ հիվանդությունը հատկանշական է[12]։ Այն բնորոշ է Հարավային Ամերիկայի և Աֆրիկայիարևադարձային շրջաններում, սակայն ոչ Ասիայում[12][15]։ 1980-ականներից ի վեր, դեղին տենդի դեպքերի քանակը մեծանում է[12][16]։ Համարվում է, որ դա տեղի է ունենում անընկալունակ մարդկանց քանակի նվազման, քաղաքում բնակվող մարդկանց քանակի մեծացման, մարդկանց հաճախակի տեղաշարժերի, և փոփոխվող կլիմայական պայմաններիհետևանքով[12] Հիվանդությունը սկիզբ է առել Աֆրիկայում, որտեղից այն տարածվել է Հարավային Ամերիկա 17-րդ դարում ստրկավաճառության միջոցով[11]։ 17-րդ դարից ի վեր, հիվանդության մի քանի մեծսուր բռնկումներ տեղի են ունեցել Ամերիկայում, Աֆրիկայում և Եվրոպայում[11] 18-րդ և 19-րդ դարերում դեղին տենդը դիտվել է որպես վարակիչ հիվանդությունների մեջ ամենավտանգավորներից մեկը[11]։ Դեղին տենդը առաջին հայտնաբերված մարդկային վիրուսն է[13]։
↑ 13,013,1Lindenbach, B. D.; և այլք: (2007). «Flaviviridae: The Viruses and Their Replication». In Knipe, D. M. and P. M. Howley. (eds.) (ed.). Fields Virology (5th ed.). Philadelphia, PA: Lippincott Williams & Wilkins. էջ 1101. ISBN0-7817606-0-7. {{cite book}}: |editor= has generic name (օգնություն); Explicit use of et al. in: |author= (օգնություն)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 338)։