Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դոմենիկո Անդրեա Տրեզինի (մոտ 1670 [ 1] [ 2] [ 3] […] , Աստանո , Subdistrict Sessa , Լուգանո շրջան , Տիչինո , Շվեյցարիա - փետրվարի 19 (մարտի 2 ), 1734 , Սանկտ Պետերբուրգ , Ռուսական կայսրություն ), ռուս ճարտարապետ և ինժեներ ։ Ծագումով շվեյցարացի։ 1703 թվականից աշխատել է Ռուսաստանում ։ Տրեզինիի նախագծերով հիմնադրվել են Կրոնշտադտը և Ալեքսանդրո-Նևսկի մայրավանքը (1710 թ. ), Պետերբուրգում իրականացվել Վասիլևյան կղզու մի մասի հատակագծումը, այնտեղ իսկ կառուցվել Պետրոս 1-ինի Ամառային պալատը (1710 -1714 թթ.), Պետրոպավլովյան ամրոցում ՝ Պետրոպավլովյան տաճարը և Պետրոսի դարպասը , 12 կոլեգիաների շենքը (այժմ՝ համալսարան, 1722-1734 թթ.)։ Տրեզինին Պետրոս I-ի հրամանով բնակչության տարբեր խավերի համար կազմել է բնակելի տների «օրինակելի» (տիպային) նախագծեր։
Բառարաններ և հանրագիտարաններ
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից ։