Դոմինոշտայն
Դոմինոշտայն (գերմ.՝ Dominostein), գերմանական և ավստրիական քաղցրավենիք, որը հանրաճանաչ է դարձել հատկապես Սուրբ ծննդի ժամանակ։
Այն իրենից ներկայացնում է ջնարակապատ, զուգահեռանիստի տեսքով շոկոլադե կոնֆետ՝ բազմաշերտ միջուկով։ Շոկոլադը կարող է լինել մուգ, կաթնային կամ սպիտակ։ Բաղադրիչի շերտերը կարող են ներառել Նյուրնբերգի քաղցրաբլիթ, մրգային դոնդող (բալի, ծիրանի և այլն), մարցիպան կամ պերսիպան և այլն[1][2][3]։ Քաղցրավենիքի ամենատարածված խորիզներն են՝ քաղցրաբլիթ, դոնդող, պերսիպան։
Դոմինոշտայնի տեսակներից բացի, Deutsches Lebensmittelbuch֊ը սահմանում է երկու տեսակի կոնֆետ՝ ըստ որակի՝
- Feine Dominosteine (կամ Dessert-Dominosteine) պետք է պարունակի առնվազն երկու շերտ. նվազագույնը մեկ շերտ մրգային լցոնով և մեկ շերտ՝ մարցիպանով կամ պերսիպանով,
- Feinste Dominosteine կարող է միայն պարունակել մրգային խորիզ և մարցիպան։
Դոմինոշտայնը պատրաստում են հրուշակարաններում և արտադրությամբ։
Այն ստեղծել է Հերբերտ Վենդլերը (գերմ.՝ Herbert Wendler) (1912—1998) 1936 թվականին՝ Դրեզդենում։ Դոմինոշտայնը էժան էր, ոռի պատճառով Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում Գերմանիայում դարձել է պրալինի փոխարինող[4][5]:Այդ ժամանակ հայտնի էր Notpraline անվամբ[6]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Claus Schünemann, Günter Treu Technologie der Backwarenherstellung. Fachkundliches Lehrbuch für Bäcker und Bäckerinnen. — Gildebuchverlag, 2002. — С. 310. — ISBN 978-3-7734-0150-2
- ↑ Kohlenhydratreiche Lebensmittel (Handbuch der Lebensmittelchemie). — Springer, 1967. — С. 329. — 819 с. — ISBN 978-3662342664
- ↑ «BMEL - Lebensmittel-Kennzeichnung - Leitsätze für Feine Backwaren» [Guidelines for fine pastries]. www.bmel.de (գերմաներեն). Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 25-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 25-ին.
- ↑ «Dresdner Dominosteine». www.landwirtschaft.sachsen.de (գերմաներեն). Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 25-ին.
- ↑ «Dominosteine - Layered Christmas Cookie Recipe from Germany». About.com Food. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 25-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 25-ին.
- ↑ «Dresdner Dominosteine» (գերմաներեն). landwirtschaft.sachsen.de. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 19-ին.