Եվստաթեոս (հուն․՝ Ευστάθιος Πλακίδας, 1-ին դար, Հռոմ, Հռոմեական կայսրություն - 118, Հռոմ, Հռոմեական կայսրություն), Հիսուսի 72 առաքյալներից մեկը։ Թադեոս առաքյալի աշակերտներից։ Եղիշեի հետ ուղեկցել է Թադեոս առաքյալին՝ նրա քարոզչական շրջագայության ժամանակ։ Թադեոս առաքյալը Եվստաթեոսին ձեռնադրել է Սյունիքի առաջին եպիսկոպոս։ Հանգչում է Տաթևի վանքի տեղում, որը և կրում է նրա անունը։