Եվրոպական գրադարան
Եվրոպական գրադարան | |
---|---|
theeuropeanlibrary.org | |
Տեսակ | թվային գրադարան և միության կատալոգ |
Երկիր | Հունգարիա |
Սեփականատեր | Conference of European National Librarians? |
Բացված | 2005 |
Եվրոպական գրադարան, 49 եվրոպական ազգային գրադարանների ռեսուրսների[1] և աճող թվով հետազոտական գրադարանների մուտքի հնարավորություն ընձեռող ինտերնետ ծառայություն։ Որոնումը, մետատվյալների մատուցումը, ինչպես նաև թվային օբյեկտներ, հիմնականում անվճար են։ Նյութերը ստացվում են Եվրախորհրդի անդամ երկրներում տեղակայված հաստատություններից և դասակարգվում են կատալոգային գրառումներից մինչև ամբողջական տեքստային գրքեր, ամսագրեր, աուդիո ձայնագրություններ։ Որոնման համարկարգով կարելի է գտնել ավելի քան 200 միլիոն գրառում, այդ թվում 24 միլիոն լրիվ տեքստային բովանդակություն և ավելի քան 7 միլիոն թվային օբյեկտներ։ Որոնվող առարկաների մեջ ներկայացված են երեսունհինգ տարբեր լեզուներ։
Եվրոպական գրադարանի բովանդակությունը սառեցվել է 2016 թվականի դեկտեմբերի 31-ից, որից հետո նոր թարմացումներ չեն իրականացվել[2]։
Պատմություն և հայեցակարգ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ներկայիս եվրոպական գրադարանը կազմավորվել է մի շարք ավելի վաղ ծրագրերից։
Մեկնարկը եղել է 1997 թվականին, երբ GABRIEL (Եվրոպայի ազգային գրադարանների դարպաս և կամուրջ) ծրագիրն սկսեց ստեղծել եվրոպական ազգային գրադարանների համատեղ վեբ-պորտալ։ Հիմնական մակարդակում, պորտալը տեղեկատվություն էր տրամադրում յուրաքանչյուր գրադարանի հավաքածուների և դրանց առցանց հանրային մատչելիության կատալոգների (OPACs) մուտք գործելու մասին։
“ | Եվրոպական գրադարանը գոյություն ունի, որպեսզի եվրոպական ազգային գրադարանների գիտելիքը, տեղեկատվությունն ու մշակույթը հասանելի լինի։ | ” |
- Եվրոպական գրադարանային առաքելություն[3]։ |
GABRIEL-ին հաջորդեց TEL (Եվրոպական գրադարան) նախագիծը, որը գործել է 2001-2004 թվականներին և հիմք է ստեղծել Եվրոպայում հիմնական ազգային և ավանդային հավաքածուների հասանելիության համար։ Ծրագիրը մասնակիորեն ֆինանսավորվել է Եվրոպական հանձնաժողովի 5-րդ ծրագրի շրջանակներում։ TEL նախագծում ներգրավված ազգային գրադարաններն էին՝ Ֆինլանդիայի, Գերմանիայի, Իտալիայի (Ֆլորենցիա), Իտալիայի (Հռոմի), Նիդերլանդների, Պորտուգալիայի, Սլովենիայի, Շվեյցարիայի և Միացյալ Թագավորության գրադարանները[4]։
Սա հանգեցրել է 2005 թվականի մարտի 17-ին TheEuropeanLibrary.org պորտալի մեկնարկին։
2005-2007 թվականներին TEL-ME-MOR նախագիծը նպաստել է Եվրոպական գրադարանի լիիրավ գործընկերների շարքում ներգրավվել Եվրամիության նոր անդամ երկրների ավելի քան 10 ազգային գրադարանների։ 2008 թվականի սկզբին ծառայությանն են միացել Եվրոմիության և Եվրոպական ազատ առևտրի միության հետագա 9 ազգային գրադարան։
Եվրոպական գրադարանը քայլեր է ձեռնարկել EDL ծրագրի հետ ընդլայնելու ուղղությամբ, որի ընթացքում ազգային գրադարանները շարունակում էին միանալ Եվրոպական գրադարանին։ Ծրագիրը նաև կենտրոնացել է բազմալեզվության վրա, ձեռնարկել է Եվրոպական մետատվյալների ռեեստրի առաջին քայլերը և պոտենցիալ քարտեզագրման համար ստեղծել թվայնացման հնարավորություն։
Միանալու տարին | Ազգային գրադարաններ |
---|---|
2005 | Նիդերլանդներ, Շվեյցարիա, Մեծ Բրիտանիա, Ֆինլանդիա, Ֆրանսիա, Գերմանիա, Պորտուգալիա, Իտալիա-Ֆլորենցիա |
2006 | Մալթա, Կիպրոս, Չեխիա, Հունգարիա, Լատվիա, Լիտվա, Սլովենիա, Էստոնիա, Լեհաստան, Սլովակիա, Ավստրիա, Սերբիա, Խորվաթիա |
2007 | Բելգիա, Հունաստան, Իսլանդիա, Իռլանդիա, Լիխտենշտեյն, Լյուքսեմբուրգ, Նորվեգիա, Իսպանիա, Շվեդիա, Ռուսաստան-Մոսկվա |
2008 | Ալբանիա, Ադրբեջան, Հայաստան, Բոսնիա և Հերցեգովինա, Բուլղարիա, Մակեդոնիա, Վրաստան, Մոլդովա, Մոնտենեգրո, Ռումինիա, Թուրքիա, Ռուսաստան Սանկտ Պետերբուրգ, Ուկրաինա |
* | Սան Մարինո, Վատիկան քաղաք (հավաքածուները որոնելի չեն) |
2011 | Ուելս |
Եվրոպական գրադարան և Europeana
[խմբագրել | խմբագրել կոդը]Եվրոպական գրադարանը ապահովեց Europeana-ի (Եվրոպական հանձնաժողովի նախաձեռնություն, որը Europeana կայքէջի միջոցով հանրությանը հասանելի է դարձնում գրադարաններից, թանգարաններից և արխիվներից միլիոնավոր թվային օբյեկտներ), ստեղծման համար անհրաժեշտ աջակցությունը։
Երբ Եվրոպական խորհրդարանը կոչ արեց ստեղծելու Europeana, Եվրոպական ազգային գրադարանների կոնֆերանսը (ԵԱԳԿ), Նիդերլանդների ազգային գրադարանի և ԵԱԳԿ-ի եվրոպական գրադարանի հովանու ներքո, խնդրեցին այն ընդգրկել «Contentplus» ծրագրի շրջանակներում։ 2007 թվականին սկսվեց նախատիպը, և Europeana-ն գործարկվեց 2008 թվականի նոյեմբերին։
Europeana այժմ գործում է ինքնուրույն, բայց Եվրոպական գրադարանը շարունակում է սերտորեն համագործակցել Europeana-ի հետ։ Եվրոպական գրադարանը Europeana-ի համար հանդիսանում է ազգային գրադարանների թվային բովանդակության ագրեգատորը և ամսական կտրվածքով Europeana-ին թվային բովանդակություն է տրամադրում ազգային գրադարաններից։
2012 թվականի հուլիսի դրությամբ Եվրոպական գրադարանը դարձավ Europeana-ի համար երկրորդ ամենամեծ բովանդակության մատակարարը[5] Europeana-ի տվյալների շտեմարանում ավելացված 3,45 միլիոն նյութերով։
Europeana-ն և Եվրոպական գրադարանը կիսում են որոշակի մարդկային և տեխնիկական ռեսուրսներ։
Ֆինանսավորում և սեփականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Եվրոպական գրադարանը ֆինանսավորվում է սեփականատերերի կողմից։ Պորտալը վարում է Եվրոպական գրադարանային գրասենյակը, որը գտնվում է Նիդերլանդների ազգային գրադարան (Հաագա) շենքում։ Ծրագրի տնօրենն է Ջիլ Քուզինսը[6]։
Գործընկեր գրադարաններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Եվրոպական գրադարանին մասնակցող 48 ազգային գրադարանները՝
Հետազոտական գրադարաններ, որոնք «Europeana Libraries» նախագծի արդյունքում Եվրոպական գրադարանին բովանդակություն են տրամադրել՝
|
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Singer, Natasha "Playing Catch-Up in a Digital Library Race." New York Times, 8 January 2011. Accessed 17 January 2011.
- ↑ «Europe's national libraries and CENL commit to collaboration and mutual support as they build on the legacy of The European Library: TEL services to be discontinued from 31 December 2016» (PDF). 2016 թ․ դեկտեմբերի 13. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2019 թ․ փետրվարի 12-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 16-ին.
- ↑ The European Library Vision and Mission. TheEuropeanLibrary.org. Accessed January 18, 2011.
- ↑ Van Veen, Theo and Oldroyd, Bill. "Search and Retrieval in The European Library." D-Lib Magazine Volume 10 Number 2 (2004). Accessed 18 January 2011.
- ↑ List of Europeana contributors Արխիվացված 21 Հունվար 2011 Wayback Machine. Europeana.eu. Accessed 18 January 2011.
- ↑ About Us TheEuropeanLibrary.org. Accessed 18 January 2011.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|