Զարմայր Արվանով
Զարմայր Արվանով | |
---|---|
ապրիլի 15, 1915[1] - փետրվարի 1, 1997[2] (81 տարեկան) | |
Ծննդավայր | Թիֆլիս, Ռուսական կայսրություն[1] |
Մահվան վայր | Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան |
Գերեզման | Բոգոսլովսկոե գերեզմանատուն |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Զորատեսակ | Խորհրդային նավատորմ |
Կոչում | կոնտր-ադմիրալ[1] |
Հրամանատարն էր | K-21? |
Մարտեր/ պատերազմներ | Երկրորդ համաշխարհային պատերազմ[1] |
Կրթություն | Սանկտ Պետերբուրգի ռազմածովային ինստիտուտ (1938)[1] |
Պարգևներ |
Զարմայր Մամիկոնի Արվանով (ապրիլի 15, 1915[1], Թիֆլիս, Ռուսական կայսրություն[1] - փետրվարի 1, 1997[2], Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան), խորհրդային բանակի ռազմածովային նավատորմի դերծովակալ (կոնտրադմիրալ) 1960 թվականից։ ԽՄԿԿ անդամ 1942 թվականից։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Զարմայր Արվանովը ծնվել է Թիֆլիսում, հայերի ընտանիքում։ Տոհմածառից հայտնի է միայն, որ նրա նախնիները Արցախից են։
1933 թվականին ընդունվել է և 1938 թվականին ավարտել է Լենինգրադի Ֆրունզեի անվան ռազմածովային բարձրագույն ուսումնարանը՝ ստանալով լեյտենանտի կոչում։ Արվանովը նշանակվում է սուզանավերի բրիգադի «С-1» սուզանավի խմբի հրամանատար։
Հյուսիսային նավատորմի կազմում մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմի Արևելյան ռազմաճակատի («Հայրենական մեծ պատերազմ», 1941-1945) գործողություններին, 1942 թվականի հուլիսի 19-ին նշանակվել է «К-21» սուզանավի հրամանատար։ Հենց առաջին մարտական արշավի ժամանակ նրա սուզանավը ոչնչացրել է հակառակորդի պահակային երեք նավ։
Որպես Կարմիր դրոշի շքանշանակիր «К-21» հռչակավոր սուզանավի սկզբում հրամանատարի ավագ օգնական, այնուհետև՝ հրամանատար մասնակցել է յոթ մարտական արշավի։
Հետպատերազմյան տարիներին եղել է Լենինգրադի Ձերժինսկու անվան ռազմածովային բարձրագույն ճարատարագիտական ուսումնարանի պետի տեղակալ։
1960 թվականի մայիսին Զարմայր Արվանովին շնորհվել է Խորհրդային Միության դերծովակալի կոչում։
1963 թվականին առողջական խնդիրների պատճառով Արվանովը զորացրվել է[3]։
Մահացել է 1997 թվականին Սանկտ Պետերբուրգում՝ կյանքի 82-րդ տարում[4]։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պարգևատրվել է Կարմիր դրոշի 2, Կարմիր աստղի 2, Հայրենական պատերազմի 1-ին և Նախիմովի 2-րդ աստիճանի շքանշաններով։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ 2,0 2,1 2,2 http://am.hayazg.info/index.php?curid=14492
- ↑ «Ով ով է. հայեր», կենս. հանրագիտ., հատոր 1, Երևան, 2005
- ↑ Помним: Арванов Зармайр Мамиконович
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 115)։ |
- Ապրիլի 15 ծնունդներ
- 1915 ծնունդներ
- Փետրվարի 1 մահեր
- 1997 մահեր
- Թբիլիսի քաղաքում ծնվածներ
- Սանկտ Պետերբուրգ քաղաքում մահացածներ
- Բոգոսլովսկոե գերեզմանատանը թաղվածներ
- Կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- Հայրենական պատերազմի 1-ին աստիճանի շքանշանակիրներ
- Հայրենական պատերազմի 2-րդ աստիճանի շքանշանակիրներ
- Կարմիր աստղի շքանշանի ասպետներ
- «Մարտական ծառայությունների համար» մեդալով պարգևատրվածներ
- «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալակիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Ռազմական գործիչներ այբբենական կարգով
- ԽՄԿԿ անդամներ
- Խորհրդային ռազմական գործիչներ
- Հայ սպաներ
- Հայրենական մեծ պատերազմի հայ մասնակիցներ