Զաքար Ավանեսյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Ավանեսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Զաքար Սլավայի Ավանեսյան | |
---|---|
1970, մայիսի 13 - 1992, հունիսի 29 | |
Ծննդավայր | Հադրութ |
Մահվան վայր | Տոնաշեն գյուղ, Մարտակերտ Արցախ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Մարտեր/ պատերազմներ | Մարտակերտի (Թալիշ. Մաղավուզ). Ասկերանի (Սառնաղբյուր) շրջանների ինքնապաշտպանական մարտեր |
Զաքար Սլավայի Ավանեսյան (1970, մայիսի 13, Հադրութ, ԼՂԻՄ - 1992, հունիսի 29, գ. Տոնաշեն (Մարտակերտի շրջան), Արցախ), ուսանող-ազատամարտիկ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Զաքար Ավանեսյանը ծնվել է 1970 թվականի մայիսի 13-ին Արցախի Հադրութի շրջանի Հադրութ քաղաքում, իրավաբանի ընտանիքում[1]։ 1977-1987 թթ. բարձր առաջադիմությամբ սովորել է Երևանի Նար-Դոսի անվան №14 դպրոցում։ 1987-1989 թվականներին ծառայել է խորհրդային բանակում։ Ծառայությունից հետո ընդունվել է Կիրովականի մանկավարժական ինստիտուտի Ստեփանակերտի բաժանմունքի պատմաբանասիրական ֆակուլտետը։
Արցախյան պատերազմի սկզբին զինվորագրվել է Արցախյան ազատագրական շարժմանը։ Թեժ մարտերի օրերին Զաքարը մեկնել է Հյուսիսային Կովկաս՝ անհրաժեշտ բեռներ ու զինամթերք բերելու։ Հայտնվելով Ադրբեջանի հատուկջոկատայինների տեսադաշտում՝ 1990 թվականին Արթուր Մկրտչյանի աջակցությամբ վեց ընկերների հետ տեղափոխվել է Երևան։ Նա ընդունվել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետ, սակայն դասերին հաճախելու փոխարեն կրկին մեկնել է Արցախ։ Այնտեղ նա զինվորագրվել է «Ցեղակրոն» կամավորական ջոկատին։ Կռվել է ամենաթեժ կետերում (Շուշի, Կիչան, Բերդաձոր, Վաղուհաս, Արմենավան, Կրկժան)։ Մասնակցել է Մարտակերտի (Թալիշ. Մաղավուզ), Ասկերանի (Սառնաղբյուր) շրջանների ինքնապաշտպանական մարտերին։
Զաքարը «Հայ ազգայնականների ճակատ» կազմակերպության ակտիվ անդամներից էր, նրա ջանքերով ստեղծվել են մարտական ջոկատներ։ Մասնակցել է նաև զենք հայթայթելու, հետախուզական, քարտեզ գծելու աշխատանքներին, Մարաղայի կոտորածից հետո ապահովել է Արցախ ուղևորվող բարոնուհի Քերոլայն Քոքսի անվտանգությունը, մասնակցել է խորհրդարանի նիստերին, օգնել զոհված ազատամարտիկների հարազատներին[1]։
Զոհվել է 1992 թվականի հունիսի 29-ին Մարտակերտի շրջանի Տոնաշեն գյուղում մղված թեժ մարտերի ժամանակ։ Նրա աճյունն ամփոփված է Եռաբլուր հուշահամալիր պանթեոնում։
Հիշատակի հավերժացում
[խմբագրել | խմբագրել կոդը]Հետմահու պարգևատրվել է ՀՀ Արիության մեդալով[2], Արցախի Հանրապետության «Արիության համար» մեդալով և «Մայրական երախտագիտություն Արցախի քաջորդիներին» հուշամեդալով։
Այն դպրոցում, որտեղ սովորել է Զաքարը, նրա անվամբ կոչվել է դասասենյակ։ Նրա անունով է կոչվում նաև ԵՊՀ-ի պատմության ֆակուլտետի լսարաններից մեկը[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 «Ավանեսյան Զաքար Սլավիկի. Պատմության ֆակուլտետ, ուսանող». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 26-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 24-ին.
- ↑ Զ․ Ս․ Ավանեսյանին Արիության մեդալով պարգևատրելու մասին։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Բալայան Վ., Բալայան Ռ., Հարությանյան Մ. «Հուշամատյան սխրանքի» (կենսագրական պատումներ), Ս., 2002
- Շահեն Հարությունյան «Հուշամատյան»
- Ս. Նանագուլյան «Արծիվները բարձունքներ են տենչում»
- Գոհար Մարտիկյան «Ապրելու բանաձեւը»
- Կ. Ավանեսյան «Զաքար՝ մեր օրերի Նժդեհ»
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։ |