Էվգենիուս Վարմինգ
Հովհաննես Էվգենիուս (Եվգենի) Վարմինգ (դան․՝ Johannes Eugenius Bülow Warming, նոյեմբերի 3, 1840[1][2][3][…] կամ նոյեմբերի 3, 1841[4], Mandø, Էսբյերգ, Հարավային Դանիա տարածաշրջան, Դանիա[5] - ապրիլի 2, 1924[1][2][3][…], Կոպենհագեն[5]), դանիացի բուսաբան, ալգոլոգաբան, սնկաբան, մանրէաբան, համալսարանական պրոֆեսոր։
Եվգենի Վարմինգը էկոլոգիա կենսաբանական բաժնի հիմնադիրներից մեկն է։ Հրատարակել է բույսերի էկոլոգիայի վերաբերյալ առաջին գիրքը («Экологическая география растений», 1896)։ Համալսարանական էկոլոգիա առարկայի առաջին դասավանդողն է եղել։
Բույսերի էկոլոգիական մորֆոլոգիայի հիմնադիրներից մեկն է[8]։ Նա բույսերի տարածվելը կապել է կենսական որոշակի պայմանների հետ[9]։ Մշակել է «կենսաձևերի» ուսմունքը, որի ներքո հասկացել է «ձևը, ըստ որի բույսի (առանձնյակի) վեգետատիվ կառուցվածքն իր ամբողջ կյանքի ընթացքում ներդաշնակ է շրջակա միջավայրի հետ՝ ծնունդից մինչև գերեզման, սերմից մինչև մահ»[10]։ Վարմինգը համարել է, որ բուսաբանության և էկոլոգիայի ուսումնասիրության օբյեկտները պետք է լինեն կենսաձևերը, համայնքները և համայնքների դասերը․ համայնքը հիմնական միավոր է, որը բնութագրվում է երեք հատկություններով՝ որոշակի դիմագծերով, որոշակի էկոլոգիայով և կենսաձևերի որոշակի շարքով։ 1895 թվականին բուսաբանության մեջ ներմուծել է էֆարմոնիա եզրույթը («эфармония»)[11] և առաջարկել է բույսերի կենսաձևերի էֆարմոնիկ դասակարգում[12]։
Եվգենի Վարմինգը գրել է մի շարք դասագրքեր բուսաբանության, կենսաշխարհագրության, էկոլոգիայի, մանրէաբանության և բույսերի համակարգի ու զարգացման վերաբերյալ («Plantesamfund» և «Haandbog i den systematiske Botanik»), որոնք, թարգմանվելով են մի քանի լեզուներով, ինչպես իր ժամանակին, այնպես էլ հետագայում էականորեն ազդել են բուսաբանության և ընդհանուր առմամբ էկոլոգիայի զարգացման գործընթացի վրա։
Ռուսաստանում լայն տարածում են գտել Վարմինգի 1879 թվականին լույս տեսած «Բույսերի դասակարգում» (Систематика растений, 1893) և 1900 թվականին լույս տեսած «Բույսը և նրա կյանքը» (Растение и его жизнь, 1904) ռուսերեն թարգմանությունները[13]։
Կյանք և գիտական ուղի
[խմբագրել | խմբագրել կոդը]1859 թվականից Կոպեհագենի համալսարանում սկսել է ուսումնասիրել բնական պատմություն (լատին․՝ Naturalis Historia — натуральная история) առարկան, սակայն երեք ու կես տարի՝ 1863-1866 թվականներին թողել է ուսումը, որպեսզի որպես օգնական աշխատի դանիացի հնէաբան և կենդանաբան Պիտեր Վիլհելմ Լունդի մոտ, որն ապրում էր Բրազիլիայի արևադարձային անտառներում՝ Լագոա-Սանտայում (Մինաս Ժերայս նահանգ)։
Վերադառնալով Եվրոպա Մյունխենի համալսարանում մեկ տարի ուսանել է Նեգելի, Մարցիուսի և Ռադլկոֆերի մոտ, իսկ 1871 թվականին Բոննի համալսարանում Ֆոն Հանշտայնի մոտ ուսումնասիրել է մանրէաբանություն։ Այդ նույն տարում Կոպենհագենում պաշտպանել է դոկտորական ատենախոսությունը[Ն 1]:
Կոպենհագենի համալսարանի պրոֆեսոր Ա. Ս. Էրստեդի մահից հետո բուսաբանության դասախոսի պաշտոնը թափուր է մնացել, և այդ պաշտոնի համար լավագույն թեկնածուն Վարմինգն է եղել, սակայն այդ պաշտոնում նշանակվել է Ֆերդինանդ Դիդրիխսենը։ Իսկ Վարմինգը նույն համալսարանում, ինչպես նաև Պոլիտեխնիկական և դեղագործական քոլեջում (1873-1882) նշանակվել է բուսաբանության դոցենտ։
1882- 1886 թվականներին Վարմինգը եղել է Ստոլկհոլմի բարձրագույն դպրոցում (հետագայում՝ Ստոկհոլմի համալսարան) բուսաբանության պրոֆեսոր։ Այդ ընթացքում մասնակցել է Նորվեգիայի նահանգներն ուսումնասիրող արշավներին՝ 1884 թվականին լինելով Արևմտյան Գրենլանդիայում, 1885 թվականին՝ Նորվեգիայի հյուսիսում գտնվող Ֆինմարկ կոմսությունում, 1887 թվականին՝ Օփլան կենտրոնական ֆյլուքեում։
1885 թվականին Վարմինգը դարձել է Կոպենհագենի բուսաբանական համալսարանի պրոֆեսոր և Կոպենհագենի բուսաբանական այգու տնօրեն՝ այդ պաշտոնում աշխատոլով մինչև 1911 թվականը։ 1891-1892 թվականներին շարունակել է արշավներով երթերը՝ լինելով Վենեսուելայում, Տրինիդադ կղզում և Վիրջինյան կղզիներում (այն ժամանակ գաղութ՝ Դանիական Արևմտյան Հնդկաստան), 1895 թվականին Ֆարերյան կղզիներում։
1878 թվականից մինչև մահ Վարմինգը եղել է Դանիայի գիտությունների թագավորական ակադեմիայի անդամ։ Նա եղել է Բուսաբանության միջազգային ասոցացիայի նախագահ (1913 թվականից, ֆր․ Association internationale des botanistes), Լոնդոնի թագավորական ընկերության պատվավոր անդամ, Դանիական բուսաբանական ընկերության պատվավոր անդամ, պարգևատրվել է դանիական՝ Դանեբրոգի առաջին աստիճանի ասպետ շքանշանով, անգլիական՝ Վիկտորիանական թագավորական շքանշանով, բրազիլական՝ Վարդի կայսերական շքանշանով։
Անվանակոչումներ Վարմինգի պատվին
[խմբագրել | խմբագրել կոդը]- Վարմինգիա բույսի տեսակ [Ն 2] Խոլորձների ընտանիքից (Orchidaceae)
- 1994 թվականից Մինաս Ժերայսի անվան համալսարանում (Բրազիլիա) դասախոսություններ են անցկացվում «Վարմինգյան ընթերցումներ էկոլոգիայի էվոլյուցիայի վերաբերյալ» թեմայով։
Տպագիր աշխատանքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Warming, E. Über die Entwicklung des Blütenstandes von Euphorbia. // Flora, 1870, 53: 385—397(գերմ.)
- Le Cyathium de l’Euphorbia est-il une fleur ou une inflorescence? Kjøbenhavn, 1873(ֆր.)
- Recherches sur la ramification des phanerogames et sur la partition du point v égé tatif. Kjøbenhavn, 1873(ֆր.)
- Sur les différences entre les trichomes et les épiblastèmes d’un ordre plus élevé. Kjøbenhavn, 1873(ֆր.)
- Untersuchungen über pollenbildende Phyllome // Hausteins botan. Abhandlungen, II, 1873(գերմ.)
- Symbolæ ad Floram Brasiliæ centralis cognoscendam, 1873—1893[Ն 3] (լատ.)
- Bemerkungen über die Eichen // Bot. Zeitung, 1874(գերմ.)
- Om nogle ved Danmarks Kyster levende Bakterier. Kjøbenhavn, 1876(դան.)
- Un dersogelser og Betragtinge over Cycaderne. Kjøbenhavn, 1877(դան.)
- Warming, E. Haandbog i den systematiske Botanik (nærmest til Brug for Universitets-Studerende og Lærere) Kjøbenhavn, 1878 [Ն 4](դան.)
- Warming, E. De l’Ovule. Annales des Sciences Naturelles — Botanique et Biologie Vegetale sér. 6: 1878, 177—266(ֆր.)
- Warming E. Den almindelige botanik: En Lærebog, nærmest til Brug for Studerende og Lærere. — Kjøbenhavn: P.G. Philipsens, 1880.(դան.)
- Etudes anatomiques et physiologiques sur la famille des Podostomacées. Kjøbenhavn, 1881—1882(ֆր.)
- Warming, E. Familien Podostemaceae — Etudes sur la famille des Podostemacees. Kongelige Danske Videnskabernes Selskabs Skrifter — Naturvidenskabelig og Mathematisk Afdeling, 1881—1899(ֆր.)
- Warming, E. Om Skudbygning, Overvintring og Foryngelse. Naturhistorisk Forenings Festskrift: 1884, 1—105(դան.)
- Warming, E. Om Grønlands Vegetation. Meddelelser om Grønland, 1887, 12: 1—223(դան.)
- Warming, E. Lagoa Santa: Et Bidrag til den biologiske Plantegeografi med en Fortegnelse over Lagoa Santas Hvirveldyr. // Kongelige Danske Videnskabernes Selskabs Skrifter — Naturvidenskabelig og Mathematisk Afdeling, 1892. 6. Rk. vol. 6 (3): 153—488(դան.)
- Warming, E. Lagoa Santa — Étude de Geographie Botanique // Revue Générale de Botanique. 1893. 5: 145—158, 209—233.(ֆր.)
- Warming E. Plantesamfund — Grundtræk af den økologiske Plantegeografi. — Kjøbenhavn: Philipsens Forlag, 1895.[Ն 5]
- Warming, E. Zbiorowiska Roślinne zarys ekologicznej geografii roślin by Edward Strumpf and Jósef Trzebiński. Warszawa, 1900(լեհ.)[Ն 6]
- Warming Eug. Plantelivet: Lærebog i Botanik for Skoler og Seminarier. København, 1900(դան.)
- Е. Варминг, профессор университета и директор Ботаническаго сада в Копенгагене. Введение в изучение растительных сообществ. Перевод с немецкаго издания, измененнаго и дополненнаго автором, под редакцией М. Голенкина и В. Арнольди, пр.-доцентов Имп. Московскаго университета. С дополнениями по русской флоре и 100 рисунками в тексте. Москва. Типография И. А. Баландина, Волхонка, д. Михалкова. 1901
- Warming, E. Botany of the Faeroes, vol. I—III. London. 1901 (անգլ.)
- Warming E., Graebner P. Lehrbuch der ökologischen Pflanzengeographie. 2. Aufl. — Berlin: Gebruder Borntraeger, 1902.[Ն 7] (գերմ.)
- Вармингъ Е. Распредъленіе растеній въ зависимости отъ внъшнихъ условій — (ойкологическая географія растеній) / Перевод со 2-го немецкаго издания А. Г. Генкеля; с дополнениями, касающимися растительности России, Г. И. Танфильева. — СПб.: Брокгауз—Ефрон, 1902—1903. — Вып. 1. — 1902.; вып. 2. — 1903.; вып. 3 и последний: Главнейшия черты растительности Россіи, Г. И. Танфильева. — 1903.
- Warming, E. Dansk Plantevækst. — Gyldendalske Boghandel Nordisk Forlag. 1906—1917(դան.)
- Warming E. Om planterigets livsformer. — Kjobenhavn: Festskr. udg. Univ. Kjobenhavn, 1908.(դան.)
- Warming, Eugenio. Lagoa Santa: Contribuição para a geographia phytobiologica, Alberto Löfgren, Belo Horizonte, 1908(պորտ.)
- Warming, E. etc. The structure and biology of Arctic flowering plants. Meddelelser om Grønland, 36, 1908—1921[Ն 8](անգլ.)
- Warming E. Oecology of Plants. An introduction to the study of plant communities. 1909(անգլ.)
- Rosenvinge, L. Kolderup & Warning, E. The Botany of Iceland, vol. 1—3. Copenhagen, J. Frimodt, 1912—1945(անգլ.)
- Warming, E. with M. Vahl. Oecology of Plants — an introduction to the study of plant-communities by P. Groom and I. B. Balfour. Oxford: Clarendon Press, 1909[Ն 9](անգլ.)
- Warming Eug. Frøplanterne (Spermatofyter). Kjøbenhavn, Gyldendalske Boghandel/Nordisk Forlag. 1912(դան.)
- Warming, E. Økologiens Grundformer — Udkast til en systematisk Ordning. Kongelige Danske Videnskabernes Selskabs Skrifter — Naturvidenskabelig og Mathematisk Afdeling, 8. Rk., vol. 4, 1923: 120—187(դան.)
- Warming, E., Ferri, M. G. Lagoa Santa — a vegetação de cerrados brasileiros. São Paulo. 1973(պորտ.)
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Raunkiær, C. Warming // Dansk Biografisk Lexikon, XVIII, 1904(դան.)
- Urban, Ignatius. Warming Vitae // Flora Brasiliensis, enumeratio plantarum in Brasilia hactenus detectarum: quas suis aliorumque botanicorum studiis descriptas et methodo naturali digestas partim icone illustratas / ediderunt Carolus Fridericus Philippus de Martius et Augustus Guilielmus Eichler; iisque defunctis successor Ignatius Urban; Fasc. CXXX (ultimus) — VITAE ITINERAQUE COLLECTORUM BOTANICORUM Etc. 1906(լատ.)
- Mentz A., Ostenfeld С. Н., Botanikeren E. Warming // Sartryck ur Nordisk tidskrift, 1924, р. 247—260.(դան.)
- Christensen C. F. A. Den danske botaniks historie, med tilhørende bibliografi. — København: H. Hagerup, 1924—1926. — I. Den danske botaniks historie fra de aeldste tider til 1912. — 1924.; II. Bibliografi. — 1926.(դան.)
- Christensen, C. Eugenius Warming. // Meisen, V. Prominent Danish Scientists through the Ages. University Library of Copenhagen 450th Anniversary. Levin & Munksgaard, Copenhagen, 1932, 156—160(անգլ.)
- Costantin J. N. Aperçu historique des progrès de la botanique depuis cent ans (1834—1934). — Paris: Masson, 1934.(ֆր.)
- Goodland, R. J. The tropical origin of ecology: Eugen Warming’s jubilee // Oikos, 26, 1975, 240—245(անգլ.)
- Prytz, S. Warming — botaniker og rejsende. Lynge, Bogan. 1984(դան.)
- Coleman W. Evolution into ecology? The strategy of Warming’s ecological plant geography // Journal of the History of Biology, 19 (2), 1986, 181—196(անգլ.)
- Klein, Aldo Luiz. Eugen Warming e o cerrado brasileiro um século depois. São Paulo, UNESP. 2000(պորտ.)։
Նշումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Դրույթներ 1871 թվականին հրատարակված դիսերտացիայից[14]
- ↑ Warmingia Rchb.f. լատին․՝ nom. cons. - պահպանման անուն [ տաքսոնի ]։ Վարմինգիայի ավելի վաղ անվանումը (Warmingia Endl.), nom.rej.
- ↑ Հավաքածուի նկարագրություն՝ հավաքված 40 հատորների մեջ (1400 էջ) Վարմինգի կողմից Լագոա-Սանտայում. 2600 տեսակի բույսեր, որոնցից գրեթե 370-ը նոր էին բուսաբանների համար։
- ↑ Այլ հրատարակություններ.
- E. Knoblauch. Handbuch der systematischen Botanik, Berlin, 1890 (գերմ.)
- С. Ростовцева и М. Голенкина. Систематика растеній 1893 (ռուս.)
- Մ. Փոթթերի A handbook of systematic botany - անգլերեն մի քանի հրատարակություններ, որոնցից վերջինը 1932 (անգլ.)
- ↑ Գիրքը հիմնված է դասախոսությունների վրա, որոնք Վարմինգն անցկացրել է Կոպենհագենի համալսարանում[15](դան.)
- ↑ Լեհերեն թարգմանություն
- ↑ Վարմինգի կողմից չլիազորված թարգմանություն՝ հրատարակված Փոլ Գրեբների կողմից, որը տիտղոսաթերթի վրա հեղինակի անունից հետո տեղադրել է իր անունը։ Այնուամենայնիվ, գրքի բովանդակության մեջ փոփոխություններ չկան։ Այս հրատարակությունը կրկնվել է ևս երկու անգամ[16]։
- ↑ Հեղինակների խումբ
- ↑ 2-րդ հրատարակություն 1925
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 4,0 4,1 Deutsche Nationalbibliothek Record #117141984 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 www.accademiadellescienze.it (իտալ.)
- ↑ Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ CONOR.Sl
- ↑ Морфология растений // Большая советская энциклопедия : [в 30 т.] / гл. ред. А. М. Прохоров. — 3-е изд. — М. : Советская энциклопедия, 1969—1978. Կաղապար:Проверено
- ↑ Ботаника // Большая советская энциклопедия : [в 30 т.] / гл. ред. А. М. Прохоров. — 3-е изд. — М. : Советская энциклопедия, 1969—1978.
- ↑ Warming E. Om planterigest lifsformer. — Kjobenhavn: Festskr. udg. Univ. Kjobenhavn, 1908., S. 27.
- ↑ «Эфармония». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) - ↑ Эфармония // Большая советская энциклопедия : [в 30 т.] / гл. ред. А. М. Прохоров. — 3-е изд. — М. : Советская энциклопедия, 1969—1978.
- ↑ Варминг Йоханнес Эугениус // Большая советская энциклопедия : [в 30 т.] / гл. ред. А. М. Прохоров. — 3-е изд. — М. : Советская энциклопедия, 1969—1978.
- ↑ Warming, J. Eug. B. Koppen hos Vortemælken en Blomst eller en Blomsterstand? En organogenetisk morfologisk Undersøgelse. Kjøbenhavn, G.E.C. Gad, 1871. (դան.)
- ↑ Warming E. Lehrbuch der Ökologischen Pflanzengeographie,գերմաներեն թարգմանություն՝ լիազորված Վարմինգի կողմից։ Eine Einführung in die Kenntnis der Pflanzenvereine / Emil Knoblauch. — Berlin: Gebrüder Borntraeger, 1896. (գերմ.) Warming E.(գերմ.)
- ↑ 'Warming, E. & Graebner, P. Eug. Warming’s Lehrbuch der ökologischen Pflanzengeographie, 3. Aufl., Berlin, Gebrüder Borntrager, 1918; 4. Aufl., 1933
Հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Encyclopaedia Britannica Online: Warming(անգլ.)
- Варминг Йоханнес Эугениус // Большая советская энциклопедия : [в 30 т.] / гл. ред. А. М. Прохоров. — 3-е изд. — М. : Советская энциклопедия, 1969—1978.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էվգենիուս Վարմինգ» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էվգենիուս Վարմինգ» հոդվածին։ |
|
- Նոյեմբերի 3 ծնունդներ
- 1840 ծնունդներ
- 1841 ծնունդներ
- Դանիայում ծնվածներ
- Ապրիլի 2 մահեր
- 1924 մահեր
- Կոպենհագեն քաղաքում մահացածներ
- Շվեդիայի գիտությունների թագավորական ակադեմիայի անդամներ
- Ֆրանսիայի գիտությունների ակադեմիայի անդամներ
- Ամերիկայի արվեստների և գիտությունների ակադեմիայի անդամներ
- Պրուսիայի գիտությունների ակադեմիայի անդամներ
- Բավարիայի գիտությունների ակադեմիայի անդամներ
- Կոպենհագենի համալսարանի շրջանավարտներ
- Մյունխենի համալսարանի շրջանավարտներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Բնապահպաններ
- Դանիացի բնագետներ
- Դանիացի գիտնականներ
- Լոնդոնի թագավորական ընկերության անդամներ
- Լոնդոնի թագավորական միության արտասահմանյան անդամներ
- Ֆրանսիայի Գիտությունների ակադեմիայի թղթակից անդամներ