Էրլինգ Հոլանդ
Էրլինգ Հոլանդ նորվ.՝ Erling Haaland | |||
---|---|---|---|
Հոլանդը «Մանչեսթեր Սիթիի» կազմում | |||
Անձնական տվյալներ | |||
Ամբողջական անուն | Էրլինգ Բրյոուտ Հոլանդ | ||
Ազգությունը | Նորվեգացի | ||
Քաղաքացիությունը | Նորվեգիա և Միացյալ Թագավորություն[2] | ||
Ծննդյան ամսաթիվ | հուլիսի 21, 2000[3][4] (23 տարեկան) | ||
Ծննդավայր | Լիդս, Միացյալ Թագավորություն[3] | ||
Հասակ | 1,94 m[1] | ||
Քաշ | 87 կիլոգրամ | ||
Դիրք | հարձակվող | ||
Ակումբային տեղեկություններ | |||
Ներկա ակումբ | Մանչեսթեր Սիթի | ||
Համար | 9 | ||
Պատանեկան կարիերա | |||
Բրյունե | |||
Մասնագիտական կարիերա* | |||
Տարի | Ակումբ | Խաղ (գոլ) | |
2015—2016 | Բրյունե | 16 | (0) |
2015—2016 | → Բրյունե 2[en] | 14 | (18) |
2017—2018 | Մոլդե | 39 | (14) |
2017 | → Մոլդե 2[en] | 4 | (2) |
2019 | Ռեդ Բուլ Զալցբուրգ | 16 | (17) |
2020—2022 | Բորուսիա Դորտմունդ | 67 | (62) |
2022— | Մանչեսթեր Սիթի | 36 | (38) |
Ազգային հավաքական | |||
2015 | Նորվեգիա (մինչև 15) | 4 | (4) |
2016 | Նորվեգիա (մինչև 16) | 17 | (1) |
2017 | Նորվեգիա (մինչև 17) | 5 | (2) |
2017 | Նորվեգիա (մինչև 18) | 6 | (6) |
2018 | Նորվեգիա (մինչև 19) | 6 | (6) |
2019 | Նորվեգիա (մինչև 20) | 5 | (11) |
2018 | Նորվեգիա (մինչև 21) | 3 | (0) |
2019— | Նորվեգիա | 25 | (24) |
| |||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Էրլինգ Բրյոուտ Հոլանդ[11][12] (նորվ.՝ Erling Braut Håland, նորվեգերեն արտասանություն: [æɭɪŋ ˈhɔːlɑːnd], հուլիսի 21, 2000[3][4], Լիդս, Միացյալ Թագավորություն[3]), նորվեգացի ֆուտբոլիստ, անգլիական «Մանչեսթեր Սիթի» ակումբի և Նորվեգիայի ազգային ընտրանու հարձակվող։ Իր արագության, ֆիզիկական տվյալների, ճիշտ դիրք զբաղեցնելու և գրոհին տրամաբանական ավարտ հաղորդելու ունակությունների շնորհիվ ներկա պահին համարվում է աշխարհի լավագույն խաղացողներից մեկը[13][14][15][16][17] ։ Անգլիական Պրեմիեր լիգայում մեկ մրցաշրջանի ընթացքում խփած գոլերի քանակով (36) բացարձակ ռեկորդակիր[18]։
Հոլանդը իր կարիերան սկսել է հանդես գալով «Բրյունեի» պատանեկան և գլխավոր թիմերի կազմերում։ 2017 թվականին տեղափոխվել է «Մոլդե», որի կազմում 2 մրցաշրջան է անցկացրել ։ 2019 թվականի հունվարին պայմանագիր է համաձայնեցրել ավստրիական Բունդեսլիգան ներկայացնող «Ռեդ Բուլ Զալցբուրգի» հետ, վերջինիս կազմում կրկնակի անգամ դարձել է առաջնության չեմպիոն և մեկ անգամ տիրացել է Ավստրիայի գավաթին ։ 2019 թվականի դեկտեմբերին պայմանագիր է համաձայնեցրել գերմանական Բունդեսլիգան ներկայացնող «Բորուսիա Դորտմունդի» հետ, վերջինիս կազմում 2020-21 մրցաշրջանում տիրացել է Գերմանիայի գավաթին ։ 2022 թվականի ամռանը 60 մլն․ եվրոյի (51․2 մլն․ ֆունտ սթերլինգ) դիմաց տեղափոխվել է անգլիական Պրեմիեր լիգան ներկայացնող «Մանչեսթեր Սիթի», որի կազմում Էրլինգը որոշիչ դեր է ունեցել թիմի թրեբլ գրանցելու գործընթացում ։ Հոլանդը արժանացել է «Պրեմիեր լիգայի մրցաշրջանի լավագույն երիտասարդ խաղացող» և «Պրեմիեր լիգայի մրցաշրջանի լավագույն խաղացող» մրցանակներին, դառնալով առաջին ֆուտբոլիստը ով արժանանում է վերոնշյալ մրցանակներին նույն տարվա ընթացքում։
Հոլանդը իր կարիերայի ընթացքում արժանացել է բազմաթիվ անհատական մրցանակների ։ «Զալցբուրգի» կազմում՝ 2019-20 մրցաշրջանի ժամանակ դարձել է առաջին երիտասարդ խաղացողը ով Չեմպիոնների լիգայի 5 անընդմեջ հանդիպումներում գոլի հեղինակ է դարձել։ 2020-21 և 2022-23 մրցաշրջաններում դարձել է Չեմպիոնների լիգայի լավագույն ռմբարկու։ 2020 թվականին արժանացել է Golden boy մրցանակին, բացի այդ 2021 թվականին ճանաչվել է Բունդեսլիգայի մրցաշրջանի լավագույն խաղացող ինչպես նաև FIFPro-ի վարկածով ընդգրկվել է 2021 և 2022 թվականների խորհրդանշական հավաքականներում։ Պրեմիեր լիգայում՝ «Մանչեսթեր Սիթիի» կազմում գրանցել է բազում ռեկորդներ․ բացի մեկ մրցաշրջանի ընթացքում խփած գոլերի քանակով ռեկորդակիր լինելը նաև դարձել է առաջին ֆուտբոլիստը ով ամենաարագն է հեղինակել 2, 3 և 4 հեթ-տրիկներ ինչպես նաև առաջնության պատմության մեջ առաջինն է ում հաջողվել է 3 անընդմեջ տնային հանդիպումներում հեթ-տրիկ գրանցել։
Հոլանդը հանդես է եկել Նորվեգիայի տարբեր տարիքայինների հավաքականներում։ 2019 թվականին կայացած մինչև 20 տարեկանների Աշխարհի առաջնության ժամանակ մեկ հանդիպման ընթացքում 9 գոլ հեղինակելով արժանացել է մրցաշարի «Ոսկե խաղակոշիկին»։ 2019 թվականի սեպտեմբերին իր նորամուտն է նշել Նորվեգիայի գլխավոր թիմի կազմում ։
Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Կարիերայի սկիզբը Նորվեգիայում[խմբագրել | խմբագրել կոդը]
Էրլինգը շատ շուտ է հայտնվել մեծ ֆուտբոլում։ Նորամուտը նշել է դեռևս 15 տարեկանում՝ նորվեգական առաջնության նշանակությամբ երկրորդ «Բրյունե» ակումբի կազմում։ Մասնագիտական նորամուտը նշել է 2016 թվականի մայիսի 12-ին՝ փոխարինման դուրս գալով «Ռանհեյմի» դեմ հանդիպման ժամանակ[19]։ Իր նորամուտի մրցաշրջանում Էրլինգը անցկացրել է 16 հանդիպում։ 2017 թվականի փետրվարին Հոլանդը պայմանագիր է կնքել «Մոլդե» ակումբի հետ։ Նորվեգիայի առաջնությունում իր նորամուտը նշել է 2017 թվականի հունիսի 4-ին «Սարփսբորգի» դեմ կայացած հանդիպման ժամանակ՝ 71-րդ րոպեին Ֆրեդրիկ Բրուստադի փոխարեն դաշտ մտնելով[20]։ Պրոֆեսիոնալ ֆուտբոլում իր առաջին գոլը խփել է 2017 թվականի օգոստոսի 6-ին՝ «Տրոմսյոյի» դեմ հանդիպման ժամանակ[21]։ Իր նորամուտի մրցաշրջանում անցկացրած 14 հանդիպումներում դարձել է 2 գոլի հեղինակ։ 2018 թվականին Հոլանդը ընդգրկվել է թիմի մեկնարկային կազմում։ Հատկանշական է դարձել 2018 թվականի հուլիսի 1-ին կայացած «Բրանի» դեմ հանդիպումը, որի ժամանակ Հոլանդը պոկեր է ձևակերպել (4 գոլի հեղինակ է դարձել), իսկ իր թիմը մրցակցին պարտության է մատնել 4։0 հաշվով[22]։
«Ռեդ Բուլ Զալցբուրգ»[խմբագրել | խմբագրել կոդը]
2018 թվականի օգոստոսի 19-ին «Ռեդ Բուլ Զալցբուրգը» հայտարարել է Հոլանդի ամբողջական տրանսֆերի ձեռք բերման մասին (նորվեգացին թիմին է միացել 2019 թվականի հունվարի 1-ին)՝ նրա հետ կնքելով 5 տարվա պայմանագիր։
2019 թվականի հուլիսի 19-ին Ավստրիայի գավաթի շրջանակում կայացած «Պարնդորֆի» դեմ (7:1) հանդիպման ժամանակ հեթ-տրիկի հեղինակ է դարձել։ Իր առաջին հեթ-տրիկը Ավստրիայի առաջնությունում ձևակերպել է օգոստոսի 10-ին՝ «ՎոլՖսբերգի» դեմ (5:2) հանդիպման ժամանակ։ Սեպտեմբերի 14-ին առաջնությունում ձևակերպել է ևս մեկ հեթ-տրիկ՝ այս անգամ «Հարթբերգի» դեմ (7:2) հանդիպման ժամանակ։
2019 թվականի սեպտեմբերի 17-ին Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի առաջին տուրում բելգիական «Գենկի» դեմ դիմակայության առաջին խաղակեսում ձևակերպել է հեթ-տրիկ (6:2)։ Հոլանդը պատմության մեջ դարձել է իններորդ ֆուտբոլիստը, որին հաջողվել է Չեմպիոնների լիգայի նորամուտի խաղում հեթ-տրիկի հեղինակ դառնալ։ Չեմպիոնների լիգայում՝ նորվեգացի ֆուտբոլիստների համար սա դարձել է երրորդ հեթ-տրիկը, ավելի վաղ երեք գոլի հեղինակ են դարձել Սիգուրդ Ռուսֆելդտը (1998 թվական) և Ֆրուդե Յոնսենը (2000 թվական)։ Չեմպիոնների լիգայի երկրորդ տուրում Հոլանդը գրավել է «Լիվերպուլի» դարպասը՝ երկրորդ խաղակեսում հավասարեցնելով հաշիվը (3:3), այնուամենայնիվ անգլիական ակումբը հաղթանակ է կորզել (4։3)։ Չեմպիոնների լիգայի շրջանակում «Նապոլիի» դեմ կայացած հանդիպման ժամանակ երկու գոլի հեղինակ է դարձել, սակայն «Զալցբուրգը» զիջել է մրցակցին (2:3)։
«Բորուսիա Դորտմունդ»[խմբագրել | խմբագրել կոդը]
2019-20 մրցաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]
2019 թվականի դեկտեմբերի 29-ին Դորտմունդի «Բորուսիան» հայտարարել է մինչև 2024թ. Հոլանդի հետ պայմանագիր կնքելու մասին[23]։ 2020թ. հունվարի 18-ին «Աուգսբուրգի» դեմ խաղում իր նորամուտն է նշել՝ 56-րդ րոպեին փոխարինման դուրս գալով և հեթ-տրիկ գրանցելով[24]։ Նա երեք խաղերի ընթացքում կատարել է 8 հարված որից 7-ը ավարտվել է գոլով։ «Բորուսիայի» կազմում անցկացնելով երկրորդ հանդիպումը աչքի է ընկել «Քյոլնի» դարպասը խփած երկուական գնդակով[25]։ Փետրվարի 1-ին «Ունիոնի» դեմ կայացած նրա երրորդ հանդիպման ժամանակ առաջին անգամ խաղադաշտ դուրս է եկել մեկնարկային կազմում և դուբլ է ձևակերպել։
2019-20 մրցաշրջանում ակումբային մակարդակով անցկացրել է 40 հանդիպում (22-ը «Զալցբուրգի» և 18-ը «Բորուսիայի» կազմում) և խփել 44 գնդակ։
2020-21 մրցաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]
2020 թվականի նոյեմբերի 21-ին «Հերտայի» դեմ կայացած խաղում 32 րոպեների ընթացքում դարձել է չորս գոլի հեղինակ[26]։
Ընդհամենը մեկ մրցաշրջանի ընթացքում Էրլինգը Բունդեսլիգայի խաղերի ժամանակ դարձել է 10 դուբլի հեղինակ։ 2020 թվականի նոյեմբերին և 2021 թվականի ապրիլին ճանաչվել է Բունդեսլիգայի ամսվա լավագույն խաղացող։ Բունդեսլիգայում անցկացրած 28 հանդիպումներում խփել է 27 գնդակ՝ դառնալով երրորդ լավագույն ռմբարկուն։
Մրցաշրջանում նորվեգացին խփել է իր թիմի գոլերի մեկ-երրորդ մասը (75-ից 27-ը)։ Ակումբը զբաղեցրել է երրորդ հորիզոնականը։
Էրլինգը երկրպագուների վարկածով ճանաչվել է մրցաշրջանի լավագույն խաղացող, ինչպես նաև իր տեղն է գտել Բունդեսլիգայի խորհրդանշական հավաքականում։
Չեմպիոնների լիգայի 2020-21 մրցաշրջանի շրջանակներում Էրլինգը խմբային փուլում ացնկացրած առաջին 4 հանդիպումներում դարձել է 6 գոլի հեղինակ։ 1/8 եզրափակչի ժամանակ «Սևիլյայի» դեմ կայացած երկու հանդիպումներում դարձել է երկուական գոլերի հեղինակ, իսկ «Բորուսիան» երկու խաղերի ընթացքում հաղթել է ընդհանուր 5-4 հաշվով։
Մրցաշարի արդյունքներով խփած 10 գոլով ճանաչվել է լավագույն ռմբարկու, 2 գոլով առաջ անցնելով Կիլիան Մբապպեից[27]։
Ողջ մրցաշրջանի ընթացքում ակումբային մակարդակով անցկացրել է 41 հանդիպում և խփել է 41 գոլ, արժանանալով ՈւԵՖԱ-ի «մրցաշարի լավագույն հարձակվող» մրցանակին[28]։
2021-22 մրցաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]
2021 թվականի օգոստոսի 7-ին Գերմանիայի գավաթի շրջանակներում «Վեենի» դեմ կայացած հանդիպման ընթացքում հեթ-տրիկ է ձևակերպել։ Վնասվածքի պատճառով մրցաշարում բաց է թողել ավելի քան 10 հանդիպում և մի քանի հանդիպում Չեմպիոնների լիգայի շրջանակում։ Առաջնությունում անցկացրել է 24 հանդիպում և խփել է 22 գնդակ։ Հոլանդը ճանաչվել է մրցաշրջանի երրորդ լավագույն ռմբարկու՝ Ռոբերտ Լևանդովսկուց և Պատրիկ Շիկից հետո։ Չեմպիոնների լիգայի 3 հանդիպումների ընթացքում խփել է 3 գնդակ։ Ակումբը Չեմպիոնների լիգայում զբաղեցրել է երրորդ հորիզոնականը և պայքարը շարունակել Եվրոպայի լիգայում, որտեղ էլ երկու հանդիպումների արդյունքում պարտություն է կրել շոտլանդական «Ռեյնջերսին»։ Գերմանիայի առաջնությունում «Բորուսիան» զբեղեցրել է երկրորդ հորիզոնականը 8 միավորով հետ մնալով «Բավարիայից»։ Ընդհանուր Հոլանդը «Բորուսիայի» կազմում Գերմանիայի առաջնության շրջանակներում անցկացրել է 67 հանդիպում և խփել է 62 գոլ։ Եվրոգավաթներում անցկացրած 13 հանդիպումներում խփել է 15 գոլ։
«Մանչեսթեր Սիթի»[խմբագրել | խմբագրել կոդը]
2022–23 մրցաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]
2022 թվականի մայիսի 10-ին անգլիական «Մանչեսթեր Սիթին» հայտարարել է 51,2 մլն․ ֆունտ ստերլինգի դիմաց Հոլանդի տրանսֆերը ձեռք բերելու մասին։ Տրանսֆերը իրականացվել է 2022 թվականի հուլիսի 1-ին[29][30]։ Հայտնի է դարձել նաև խաղացողի հրաժարականի գինը, որը կազմում է 150 մլն․ եվրո, և որը գործելու է երկու մրցաշրջան հետո[31]։
Հոլանդը «Սիթիի» կազմում իր նորամուտը նշել է 2022 թվականի հուլիսի 30-ին Անգլիայի սուպերգավաթի շրջանակում «Լիվերպուլի» դեմ կայացած հանդիպման ժամանակ։ Իր նորամուտը Պրեմիեր լիգայում նշել է 2022 թվականի օգոստոսի 7-ին «Վեստ Հեմ Յունայթեդի» դեմ հանդիպման ժամանակ՝ խփելով 2 գոլ[32]։ 2022 թվականի օգոստոսի 27-ին հեթ-տրիկ է ձևակերպել «Քրիսթալ Փելասի» դեմ խաղում[33]։ Չորս օր հետո կրկին դարձել է հեթ-տրիկի հեղինակ, այս անգամ «Նոթինգհեմ Ֆորեստի» դեմ հանդիպման ժամանակ, այդպես դառնալով Պրեմիեր լիգայում առաջին խաղացողը ում հաջողվել է ամենից արագ ձևակերպել երկու հեթ-տրիկ[34]։ Այդպես Էրլինգը ճանաչվել է Պրեմիեր լիգայի օգոստոս ամսվա (որը առաջնությունում իր առաջին խաղային ամիսն էր) լավագույն խաղացող[35]։
Չեմպիոնների լիգայում իր նորամուտը նշել է սեպտեմբերի 6-ին «Սևիլյայի» դեմ խաղում՝ խփելով 2 գոլ և դառնալով առաջին խաղացողը, ով Չեմպիոնների լիգայի 20 հանդիպումներում դարձել է 25 գոլի հեղինակ[36][37]։ Հոկտեմբերի 2-ին Հոլանդը դարձել է Պրեմիեր լիգայի պատմության առաջին խաղացողը, ով հեթ-տրիկներ է ձևակերպել տնային երեք հանդիպումներում անընդմեջ[38]։ Էրլինգը դարձել է Պրեմիեր լիգայի պատմության մեջ հեթ-տրիկ ձևակերպած ամենաարագ ֆուտբոլիստը, ում հաջողվել է դա իրականացնել 8 խաղերի ընթացքում, այդպես նա գերազանցել է Մայքլ Օուենի ռեկորդը (ում հաջողվել էր նույն ցուցանիշը գրանցել առաջնության 48 հանդիպումների ընթացքում), ինչպես նաև գերազանցել է Ալան Շիրերի ռեկորդը (ով այդ նույն ցուցանիշը իրականացրել էր 10 տնային հանդիպումների ընթացքում)[39]։ Դեկտեմբերի 28-ին «Լիդս Յունայթեդի» դեմ արտագնահանդիպման ժամանակ դարձել է դուբլի հեղինակ՝ 14 հանդիպման ընթացքում դառնալով 20 գոլի հեղինակ, այդպես դարձել է Պրեմիեր լիգայի պատմության մեջ առաջին խաղացողը, ում հաջողվել է ամենաարագը դառնալ 20 գոլի հեղինակ[40]։
2023 թվականի հունվարի 23-ին «Վուլվերհեմպտոն Ուոնդերերսի» դեմ կայացած հանդիպման ժամանակ հեթ-տրիկ է ձևակերպել՝ 19 հանդիպումներում դառնալով 25 գոլի հեղինակ, այդպես գերազանցելով նախորդ մրցաշրջանի լավագույն ռմբարկուներ՝ Մուհամեդ Սալահի և Սոն Հընգ Մինի ցուցանիշները, որոնք երկուսն էլ 25 գոլի հեղինակ են դարձել ողջ մրցաշրջանի ընթացքում (35 հանդիպում)[41]։ Մարտի 14-ին Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի «Ռեդ Բուլ Լայպցիգի» դեմ տնային հանդիպման ժամանակ (7։0) 35 րոպեյի ընթացքում դարձել է պենտա-տրիկի հեղինակ։ 63-րդ րոպեյին «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան նորվեգացու փոխարեն դաշտ է դուրս բերել Խուլիան Ալվարեսին։ Հոլանդը դարձել է եվրոպացի առաջին ֆուտբոլիստը, ում հաջողվել է դառնալ 4 գոլի հեղինակ Չեմպիոնների լիգայի 1 հանդիպման ընթացքում[42][43]։
2023 թվականի ապրիլի 26-ին Պրեմիեր լիգայի 33-րդ տուրի «Արսենալի» դեմ հանդիպման ժամանակ խփել է իր 33-րդ գոլը՝ գերազանցելով Սալահի ռեկորդը (ում դա հաջողվել էր իրականացնել 38 հանդիպման ընթացքում)[44][45]։ 2023 թվականի մայիսի 3-ին «Վեստ Հեմ Յունայթեդի» դեմ հանդիպման ժամանակ խփել է իր 35-րդ գոլը, գերազանցելով Պրեմիեր լիգայի մեկ մրցաշրջանի գոլերի քանակով Էնդի Քոուլի և Ալան Շիրերի ռեկորդը (որոնք դարձել են նույն քանակությամբ գոլերի հեղինակ 42 հանդիպումների ընթացքում)[46][47]։
2023–24 մրցաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]
«Մանչեսթեր Սիթին» նոր մրցաշրջանը սկսել է Պրեմիեր լիգա նոր որակավորված «Բըրնլիի» դեմ հաղթական հանդիպումով, որի ժամանակ Հոլանդը աչքի է ընկել հեղինակած դուբլով[48]։ Օրեր անց Հոլանդը և թիմակիցները ՈւԵՖԱ Սուպեր գավաթի շրջանակում կայացած «Սևիլյայի» հետ դիմակայությունում հաղթանակ են կորզել և տիրացել թիմի համար մրցաշրջանի առաջին գավաթին[49]։
Կարիերան հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]
Համարվում է Նորվեգիայի բոլոր տարիքայինների հավաքականի խաղացող։ Մասնակցել է 2017 (Մ 17) և 2018 (Մ 19) թվականների Եվրոպայի երիտասարդական առաջնություններին՝ խաղալով մրցաշարի խմբային փուլի բոլոր հանդիպումներում։
2019 թվականի մայիսի 30-ին Աշխարհի առաջնության երիտասարդական մրցաշարի Հոնդուրասի դեմ հանդիպման ժամանակ մրցակցի դարպասը գրավել է 9 անգամ (1-ը 11 մետրանոցից)[50][51]։ Խմբային փուլի մնացած հանդիպումներում Հոլանդը չի դարձել գոլի հեղինակ, սակայն դա նրան չի խանգարել դառնալ մրրցաշարի լավագույն ռմբարկու[52]։
2019 թվականի սեպտեմբերի 5-ին 19 տարեկան և 1 ամսական հասակում իր նորամուտն է նշել Նորվեգիայի ազգային հավաքականի կազմում՝ Եվրո 2020-ի որակավորման փուլի Մալթայի հավաքականի դեմ հանդիպման ժամանակ (2։0)։
2020 թվականի սեպտեմբերի 4-ին Ազգերի լիգայի շրջանակում Ավստրիայի հավաքականի դեմ կայացած տնային հանդիպման ժամանակ Հոլանդը իր առաջին գոլն է խփել հավաքականի կազմում (1։2)։ սեպտեմբերի 7-ին Հյուսիսային Իռլանդիայի դեմ խաղում դուբլ է ձևակերպել (5։1)։ 2020 թվականի հոկտեմբերի 11-ին Ազգերի լիգայի շրջանակում Ռումինիայի հավաքականի դեմ հանդիպման ժամանակ հեթ-տրիկի հեղինակ է դարձել (4։0)։ 2021 թվականի հունիսի 2-ին Լյուքսեմբուրգի դեմ խաղում իր թիմին հաղթանակ է պարգևել։ 2022 թվականի Աշխարհի առաջնության որակավորման փուլի շրջանակում 2021 թվականի սեպտմեբերի 1-ին և 4-ին համապատասխանաբար Նիդերլանդների և Լատվիայի հավաքականների դեմ կայացած հանդիպումներում դարձել է գոլի հեղինակ։ 2021 թվականի սեպտեմբերի 7-ին 2022 թվականի Աշխարհի առաջնության որակավորման փուլի Ջիբրալթարի դեմ հանդիպման ժամանակ ձևակերպել է իր երկրորդ հեթ-տրիկը հավաքականի կազմում։ 2022 թվականի հունիսին Ազգերի լիգայի շրջանակում Շվեդիայի դեմ կայացած 2 հանդիպումներից յուրաքանչյուրում դարձել է դուբլի հեղինակ։ Այդպես խփելով 20 գոլ մտել է հավաքականի պատմության 10 լավագույն ռմբարկուների ցուցակը։
Խաղային ոճ[խմբագրել | խմբագրել կոդը]
Հոլանդը արդյունավետ ռմբարկու է, ով իր մեջ ներառում է իսկական կենտրոկան հարձակվողին հատուկ բոլոր որակները։ Նա հմտորեն օգտագործում է իր մեծ մարմինը՝ «երկրորդ հարկում» արդյունավետ խաղ ցուցադրելու նպատակով։ Արագաշարժ է, և ունի ճիշտ դիրք զբաղեցնելու հոտառություն։ Կարող է մրցակցին շրջանցել դրիբլինգի միջոցով, պահեր ստեղծել, օժտված է հարձակմանը հաջող վերջաբան փոխանցելու ունակությամբ (ոտքերից ցանկացածով կամ էլ գլխի հարվածով)։ Սովորաբար Էրլինգը խորքից է խաղում՝ օգնում է իր թիմին պաշտպանվելու և գնդակը խլելու գործընթացում, այնուհետև փորձում է վտանգավոր պահեր ստեղծել․ անհատական խաղով չի տարվում փոխարենը փորձում է երկար փոխանցումներ մատակարարել թիմակիցներին։ Տուգանային հրապարակում Էրլինգի մոտ նկատվում է կտրուկ շարժումներ, որի միջոցով թիմակիցները նրան հեշտ են գտնում։ Օժտված է շարժման ուղղությունը արագ փոխելու և ակնթարթորեն արագություն զարգացնելու ունակություններով, ինչը հակառակորդ թիմի պաշտպաններին տհաճություն է պատճառում[53][54][55][56]։
Հոլանդը իր մարմինը ճիշտ է օգտագործում երբ խոսքը գնում է դարպասներին մեջքով խաղալու մասին, ինչպես նաև գնդակը էֆֆեկտիվ է վերահսկում։ Հաշվի առնելով այն փաստը, որ նա պրեսսինգի ժամանակ կարողանում է իր ուժը օգտագործել գնդակի վերահսկամ գործընթացում, նա նաև իր թիմի պաշտպաններին ազատ շնչելու հնարավարորություն է տալիս։ Էրլինգի ստեղծագործական խաղը ակնհայտ է դառնում երբ նա գործում է ձախ եզրից։ Չնայած նրան որ նրա հիմնական նպատակը կայանում է հարձակումները տրամաբանական ավարտին հասցնելը, նա նաև օժտված է դաշտը տեսնելու և կիսապաշտպանության գոտում ճիշտ դիրք զբաղեցնելու ունակություններով։ Այդ ունակությունները իր թիմակիցներին շատ դեպքերում օգուտ են տալիս, հատկապես հակահարձակման պարագայում[53][54][55][56]։
Էրլինգը իրեն կուռք է համարում Զլատան Իբրահիմովիչին և Կրիշտիանու Ռոնալդուին։ Նա նաև նշել է Միչույին, Ջեյմի Վարդիին, Սերխիո Ագուերոյին և Ռոբին վան Պերսիին, որպես իր ներշնչման աղբյուր, իսկ Վիջիլ Վան Դեյքի և Սերխիո Ռամոսի մասին նշել է որ նրանք ամենաուժեղ պաշտպաններն են, որ երբևե վիճակվել է նրանց դեմ խաղալ[57][58][59]։
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Էրլինգը՝ «Մանչեսթեր Սիթիի» նախկին խաղացող Ալֆա Ինգե Հոլանդի որդին է[60]։
Վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ակումբային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- 2023 թվականի հունիսի 10-ի դրությամբ
Մասնակցություն | Առաջնություն[Ն 1] | Գավաթներ[Ն 2] | Եվրոգավաթներ | Այլ[Ն 3] | Ընդհանուր | ||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ակումբ | Մրցաշրջան | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր |
Բրյունե 2 | 2015 | 3 | 2 | — | — | — | 3 | 2 | |||
2016 | 11 | 16 | — | — | — | 11 | 16 | ||||
Ընդհանուր | 14 | 18 | — | — | — | 14 | 18 | ||||
Բրյունե | 2016 | 16 | 0 | 0 | 0 | — | — | 16 | 0 | ||
Մոլդե 2 | 2017 | 4 | 2 | — | — | — | 4 | 2 | |||
Մոլդե | 2017 | 14 | 2 | 6 | 2 | — | — | 20 | 4 | ||
2018 | 25 | 12 | 0 | 0 | 5 | 4 | — | 30 | 16 | ||
Ընդհանուր | 39 | 14 | 6 | 2 | 5 | 4 | — | 50 | 20 | ||
Ռեդ Բուլ Զալցբուրգ | 2018/19 | 2 | 1 | 2 | 0 | 1 | 0 | — | 5 | 1 | |
2019/20 | 14 | 16 | 2 | 4 | 6 | 8 | — | 22 | 28 | ||
Ընդհանուր | 16 | 17 | 4 | 4 | 7 | 8 | — | 27 | 29 | ||
Բորուսիա Դորտմունդ | 2019/20 | 15 | 13 | 1 | 1 | 2 | 2 | — | 18 | 16 | |
2020/21 | 28 | 27 | 4 | 3 | 8 | 10 | 1 | 1 | 41 | 41 | |
2021/22 | 24 | 22 | 2 | 4 | 3 | 3 | 1 | 0 | 30 | 29 | |
Ընդհանուր | 67 | 62 | 7 | 8 | 13 | 15 | 2 | 1 | 89 | 86 | |
Մանչեսթեր Սիթի | 2022/23 | 35 | 36 | 6 | 4 | 11 | 12 | 1 | 0 | 53 | 52 |
Ողջ կարիերայի ընթացքում | 191 | 149 | 23 | 18 | 36 | 39 | 3 | 1 | 253 | 207 |
Հանդիպումները հավաքականի կազմում[խմբագրել | խմբագրել կոդը]
- 2023 թվականի հունիսի 21-ի դրությամբ
Հոլանդի հանդիպումները Նորվեգիայի հավաքականի կազմում | |||||
---|---|---|---|---|---|
№ | Ամսաթիվ | Մրցակից | Հաշիվ | Գոլեր | Մրցաշար |
1 | 2019 թվականի սեպտեմբերի 5 | Մալթա | 2:0 | Եվրո 2020-ի որակավորման փուլ | |
2 | 2019 թվականի սեպտեմբերի 8 | Շվեդիա | 1:1 | Եվրո 2020-ի որակավորման փուլ | |
3 | 2020 թվականի սեպտեմբերի 4 | Ավստրիա | 1:2 | 1 | ՈւԵՖԱ Ազգերի լիգա 2020/2021 |
4 | 2020 թվականի սեպտեմբերի 7 | Հյուսիսային Իռլանդիա | 5:1 | 2 | ՈւԵՖԱ Ազգերի լիգա 2020/2021 |
5 | 2020 թվականի հոկտեմբերի 8 | Սերբիա | 1:2 | Եվրոպայի առաջնության փլեյ-օֆֆ փուլ | |
6 | 2020 թվականի հոկտեմբերի 11 | Ռումինիա | 4:0 | 3 | ՈւԵՖԱ Ազգերի լիգա 2020/2021 |
7 | 2020 թվականի հոկտեմբերի 14 | Հյուսիսային Իռլանդիա | 1:0 | ՈւԵՖԱ Ազգերի լիգա 2020/2021 | |
8 | 2020 թվականի մարտի 24 | Ջիբրալթար | 3:0 | ԱԱ 2022-ի որակավորման փուլ | |
9 | 2020 թվականի մարտի 27 | Թուրքիա | 0:3 | ԱԱ 2022-ի որակավորման փուլ | |
10 | 2020 թվականի մարտի 30 | Չեռնոգորիա | 1:0 | ԱԱ 2022-ի որակավորման փուլ | |
11 | 2021 թվականի հունիսի 2 | Լյուքսեմբուրգ | 1:0 | 1 | Ընկերական հանդիպում |
12 | 2021 թվականի հունիսի 6 | Հունաստան | 1:2 | Ընկերական հանդիպում | |
13 | 2021 թվականի սեպտեմբերի 1 | Նիդերլանդներ | 1:1 | 1 | ԱԱ 2022-ի որակավորման փուլ |
14 | 2021 թվականի սեպտեմբերի 4 | Լատվիա | 2:0 | 1 | ԱԱ 2022-ի որակավորման փուլ |
15 | 2021 թվականի սեպտեմբերի 7 | Ջիբրալթար | 5:1 | 3 | ԱԱ 2022-ի որակավորման փուլ |
16 | 2022 թվականի մարտի 25 | Սլովակիա | 2:0 | 1 | Ընկերական հանդիպում |
17 | 2022 թվականի մարտի 29 | Հայաստան | 9:0 | 2 | Ընկերական հանդիպում |
18 | 2022 թվականի հունիսի 2 | Սերբիա | 1:0 | 1 | ՈւԵՖԱ Ազգերի լիգա 2022/2023 |
19 | 2022 թվականի հունիսի 5 | Շվեդիա | 2:1 | 2 | ՈւԵՖԱ Ազգերի լիգա 2022/2023 |
20 | 2022 թվականի հունիսի 9 | Սլովենիա | 0:0 | ՈւԵՖԱ Ազգերի լիգա 2022/2023 | |
21 | 2022 թվականի հունիսի 12 | Շվեդիա | 3:2 | 2 | ՈւԵՖԱ Ազգերի լիգա 2022/2023 |
22 | 2022 թվականի սեպտեմբերի 24 | Սլովենիա | 1:2 | 1 | ՈւԵՖԱ Ազգերի լիգա 2022/2023 |
23 | 2022 թվականի սեպտեմբերի 27 | Սերբիա | 0:2 | ՈւԵՖԱ Ազգերի լիգա 2022/2023 | |
24 | 2023 թվականի հունիսի 17 | Շոտլանդիա | 1:2 | 1 | Եվրո 2024-ի որակավորման փուլ |
25 | 2023 թվականի հունիսի 20 | Կիպրոս | 3:1 | 2 | Եվրո 2024-ի որակավորման փուլ |
Ընդհանուր․ 25 հանդիպում, 24 գոլ, 15 հաղթանակ, 3 ոչ-ոքի, 7 պարտություն։
Հեթ-տրիկներ[խմբագրել | խմբագրել կոդը]
2023 թվականի մարտի 18-ի դրությամբ Էրլինգին հաջողվել է ձևակերպել 20 հեթ-տրիկ, այդ թվում երկու պոկեր, մեկ պենտա-տրիկ և մեկ նոնա-տրիկ[Ն 4]։
Պաշտոնական խաղերում Էրլինգի ձևակերպած հեթ-տրիկների ցուցակը | ||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|
№ | Ամսաթիվ | Հավաքական / թիմ | Մրցակից | Հաշիվ | Հոլանդի գոլերը | Մրցաշար | Աղբյուր | |
1 | 2018 թվականի մարտի 27 | Նորվեգիա (Մ 19) | Շոտլանդիա (Մ 19) | 5:4 (չ) | Եվրո 2018-ի երիտասարդական առաջնության որակավորման փուլ | [61] | ||
2 | 2018 թվականի հուլիսի 1 | «Մոլդե» | «Բրան» | 4:0 (դ) | Էլիտսերիա 2018 | [62] | ||
3 | 2019 թվականի մայիսի 30 | Նորվեգիա (Մ 20) | Հոնդուրաս (Մ 20) | 12:0 (չ) | 2019 թվականի Աշխարհի երիտասարդական առաջնություն։ C խումբ | [63] | ||
4 | 2019 թվականի հուլիսի 19 | «Ռեդ Բուլ Զալցբուրգ» | «Պարնդորֆ 1919» | 7:1 (դ) | Ավսրտիայի գավաթ 2019/20 | [64] | ||
5 | 2019 թվականի օգոստոսի 10 | «Ռեդ Բուլ Զալցբուրգ» | «Վոլֆսբերգ» | 5:2 (տ) | Ավստրիական Բունդեսլիգա 2019/20 | [65] | ||
6 | 2019 թվականի սեպտեմբերի 14 | «Ռեդ Բուլ Զալցբուրգ» | «Հարտբերգ» | 7:2 (տ) | [66] | |||
7 | 2019 թվականի սեպտեմբերի 17 | «Ռեդ Բուլ Զալցբուրգ» | «Գենկ» | 6:2 (տ) | ՈւԵՖԱ Չեմպիոնների լիգա 2019/20։ E խումբ | [67] | ||
8 | 2019 թվականի նոյեմբերի 10 | «Ռեդ Բուլ Զալցբուրգ» | «Վոլֆսբերգ» | 3:0 (դ) | Ավստրիական Բունդեսլիգա 2019/20 | [68] | ||
9 | 2020 թվականի հունվարի 18 | «Բորուսիա Դորտմունդ» | «Աուգսբուրգ» | 5:3 (դ) | Բունդեսլիգա 2019/20 | [69] | ||
10 | 2020 թվականի հոկտեմբորի 11 | Նորվեգիա | Ռումինիա | 4:0 (տ) | ՈւԵՖԱ Ազգերի լիգա 2020/21։ B1 Խումբ | [70] | ||
11 | 2020 թվականի նոյեմբերի 21 | «Բորուսիա Դորտմունդ» | «Հերտա» | 5:2 (դ) | Բունդեսլիգա 2020/21 | [71] | ||
12 | 2021 թվականի օգոստոսի 7 | «Բորուսիա Դորտմունդ» | «Վեեն» | 3:0 (դ) | Գերմանիայի գավաթ 2021/22 | [72] | ||
13 | 2021 թվականի սեպտեմբերի 7 | Նորվեգիա | Ջիբրալթար | 5:1 (տ) | ԱԱ 2022-ի որակավորման փուլ | [73] | ||
14 | 2022 թվականի ապրիլի 30 | «Բորուսիա Դորտմունդ» | «Բոխում» | 3:4 (տ) | Բունդեսլիգա 2020/21 | [74] | ||
15 | 2022 թվականի օգոստոսի 27 | «Մանչեսթեր Սիթի» | «Քրիսթալ Փելաս» | 4:2 (տ) | Պրեմիեր լիգա 2022/23 | [75] | ||
16 | 2022 թվականի օգոստոսի 31 | «Մանչեսթեր Սիթի» | «Նոթինգհեմ Ֆորեստ» | 6:0 (տ) | [76] | |||
17 | 2022 թվականի հոկտեմբերի 2 | «Մանչեսթեր Սիթի» | «Մանչեսթեր Յունայթեդ» | 6:3 (տ) | [77] | |||
18 | 2023 թվականի հունվարի 22 | «Մանչեսթեր Սիթի» | «Վուլվերհեմպտոն Ուոնդերերս» | 3:0 (տ) | [78] | |||
19 | 2023 թվականի մարտի 14 | «Մանչեսթեր Սիթի» | «ՌԲ Լայպցիգ» | 7:0 (տ) | ՈւԵՖԱ Չեմպիոնների լիգա 2022/23։ Փլեյ օֆֆ | [79] | ||
20 | 2023 թվականի մարտի 18 | «Մանչեսթեր Սիթի» | «Բըրնլի» | 6:0 (տ) | Անգլիայի գավաթ 2022/23 | [80] |
Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ակումբային նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
«Ռեդ Բուլ Զալցբուրգ»
- Ավստրիայի չեմպիոն (2)․ 2018/19, 2019/20
- Ավստրիայի գավաթակիր։ 2018/19
«Բորուսիա Դորտմունդ»
- Գերմանիայի գավաթակիր․ 2020/21
«Մանչեսթեր սիթի»
- Անգլիայի չեմպիոն․ 2022/23
- Անգլիայի գավաթակիր․ 2022/23
- ՈւԵՖԱ Չեմպիոնների լիգայի գավաթակիր․ 2022/23
- ՈւԵՖԱ Սուպեր գավաթակիր․ 2023
Նորվեգիա (մինչև 17 տարեկաններ)
- Սիրենկիի գավաթակիր․ 2016[81]
- Ընդհանուր․ 9 գավաթ
Անհատական նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Էլիտսերիայի «Տարվա բացահայտում»․ 2018[82]
- «Ավստրիայի տարվա ֆուտբոլիստ»․ 2019[83]
- Ավստրիական բունդեսլիգայի մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ․ 2019/20[84]
- Ավստրիական բունդեսլիգայի «Տարվա բացահյտում»․ 2019/20[85]
- Երիտասարդական աշխարհի առաջնության մեջ մեկ հանդիպման ընթացքում գոլերի քանակով ռեկորդակիր․ 9[86]
- Երիտասարդական աշխարհի առաջնության լավագույն ռմբարկու․ 2019[52]
- Բունդեսլիգայի մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ․ 2020/21[87]
- Բունդեսլիգայի ամսվա լավագույն խաղացող (4)․ 2020 թվականի հունվար[88][89][90], 2020 թվականի նոյեմբեր[91], 2021 թվականի ապրիլ[92], 2021 թվականի օգոստոս[93]
- Բունդեսլիգայի ամսվա լավագույն նորեկ (2)․ 2020 թվականի հունվար, 2020 թվականի փետրվար[89]
- Բունդեսլիգայի ամսվա լավագույն գոլի հեղինակ (2)․ 2021 թվականի սեպտեմբեր[94], 2021 թվականի նոյեմբեր[94]
- Ընդգրկվել է Բունդեսլիգայի մրցաշրջանի խորհրդանշական հավաքականում (2)․ 2020/21[95], 2021/22[96]
- VDV-ի վարկածով ընդգրկվել է Բունդեսլիգայի մրցաշրջանի խորհրդանշական հավաքականում (3)։ 2019/20[97], 2020/2021[98], 2021/22[99]
- «kicker»-ի վարկածով ընդգրկվել է Բունդեսլիգայի մրցաշրջանի խորհրդանշական հավաքականում (2)։ 2020/21[100], 2021/22[101]
- ESM-ի վարկածով ընդգրկվել է մրցաշրջանի խորհրդանշական հավաքականում․ 2019/20[102]
- IFFHS-ի վարկածով ընդգրկվել է աշխարհի երիտասարդական հավաքականում (Մ 20)․ 2020[103]
- «Golden Boy» մրցանակակիր․ 2020[104]
- «Gullballen» մրցանակակիր (3)․ 2020[105], 2021[106], 2022[107]
- Նորվեգիայի տարվա ֆուտբոլիստ․ 2020[108]
- ՈւԵՖԱ Չեմպիոնների լիգայի լավագույն ռմբարկու (2)․ 2020/21[109], 2022/23[110]
- ՈւԵՖԱ Չեմպիոնների լիգայի լավագույն հարձակվող․ 2020/21[28]
- Ընդգրկվել է ՈւԵՖԱ Չեմպիոնների լիգայի մրցաշրջանի խորհրդանշական հավաքականում․ 2020/21[111]
- ՈւԵՖԱ Ազգերի լիգայի լավագույն ռմբարկու․ 2020/21[112]
- ՈւԵՖԱ-ի վարկածով ճանաչվել է «Լավագույն հարձակվող»․ 2020/21[28]
- FIFPro-ի վարկածով ընդգրկվել է աշխարհի խորհրդանշական հավաքականում․ 2021[113]
- IFFHS-ի վարկածով ընդգրկվել է աշխարհի խորհրդանշական հավաքականում․ 2022[114]
- Անգլիական Պրեմիեր լիգայի ամսվա խաղացող (2)․ 2022 թվականի օգոստոս[115], 2023 թվականի ապրիլ[116]
- Երկրպագուների վարկածով ճանաչվել անգլիական Պրեմիեր լիգայի ամսվա խաղացող (տվյալները ըստ PFA-ի) (3)․ 2022 թվականի օգոստոս[117], 2022 թվականի սեպտեմբեր[118], 2022 թվականի դեկտեմբեր[119]
- Ֆուտբոլային լրագրողների ասոցացիայի վարկածով ճանաչվել է տարվա խաղացող․ 2022/23[120]
- Անգլիական Պրեմիեր լիգայի մրցաշրջանի խաղացող․ 2022/23[121]
- Անգլիական Պրեմիեր լիգայի «Ոսկե խաղակոշիկի» մրցանակակիր․ 2022/23[122]
- ՈւԵՖԱ «Ոսկե խաղակոշիկի» մրցանակակիր․ 2022/23[122]
- Անգլիական Պրեմիեր լիգայում մեկ մրցաշրջանի ընթացքում խփած գոլերի քանակով բացարձակ ռեկորդակիր․ 36 (2022/23)[47][123]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 31-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 27-ին.
- ↑ https://www.goal.com/en/news/where-erling-haaland-born-why-does-he-not-play-for-england/blt0056b25f754951a3
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 4,0 4,1 FBref.com(բազմ․)
- ↑ 5,0 5,1 https://www.nrk.no/sport/haaland-tildelt-kniksens-hederspris-1.15301311
- ↑ https://www.aftenposten.no/sport/meninger/i/Ln6A9x/derfor-vinner-han-aftenpostens-gullmedalje-erling-braut-haaland-har-f
- ↑ https://www.dailymail.co.uk/sport/football/article-12076157/amp/Erling-Haaland-wins-Football-Writers-Association-Footballer-Year-award.html
- ↑ https://www.vg.no/sport/fotball/i/GMVePQ/erling-braut-haaland-kaaret-til-aarets-idrettsstjerne-av-bbc
- ↑ Sports Personality of the Year 2023: Manchester City's Erling Haaland wins World Sports Star — 1997.
- ↑ https://www.vg.no/sport/fotball/i/dw3wdw/haaland-og-graham-hansen-tildelt-nffs-gullball-for-2023
- ↑ Некоторыми российскими СМИ передаётся как Эрлинг Холанд.
- ↑ «How to pronounce erling braut håland» (անգլերեն) — youtube.com. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 4-ին.
- ↑ «The 100 best male footballers in the world 2022». The Guardian. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ մարտի 22-ին. Վերցված է 2023 թ․ փետրվարի 7-ին.
- ↑ «Top 50 Best Players». FootballCritic. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ փետրվարի 7-ին. Վերցված է 2023 թ․ փետրվարի 7-ին.
- ↑ «Who is the best soccer player in the world? List of top footballers in 2022 and all-time». www.sportingnews.com. 2022 թ․ հոկտեմբերի 27. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ փետրվարի 7-ին. Վերցված է 2023 թ․ փետրվարի 7-ին.
- ↑ «Shearer: Haaland is the perfect center-forward». theScore.com. 2023 թ․ ապրիլի 30. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ օգոստոսի 21-ին. Վերցված է 2023 թ․ մայիսի 9-ին.
- ↑ Ogden, Mark (2022 թ․ հոկտեմբերի 2). «Haaland is the best player in the world, and Man City should blow past everyone». ESPN.com (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2023 թ․ ապրիլի 4-ին. Վերցված է 2023 թ․ մայիսի 9-ին.
- ↑ «Haaland breaks Premier League goalscoring record». Manchester City FC (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2023 թ․ մայիսի 3-ին. Վերցված է 2023 թ․ մայիսի 3-ին.
- ↑ «Ranheim - Bryne» (անգլերեն) — soccerway.com. Վերցված է 20 сентября 2017-ին.(չաշխատող հղում)
- ↑ «Sarpsborg - Molde» (անգլերեն) — soccerway.com. Վերցված է 20 сентября 2017-ին.(չաշխատող հղում)
- ↑ «Tromse - Molde» (անգլերեն) — soccerway.com. Վերցված է 20 сентября 2017-ին.(չաշխատող հղում)
- ↑ «Brann - Molde» (անգլերեն) — soccerway.com. Վերցված է 16 августа 2018 года-ին.
- ↑ KGaA, Borussia Dortmund GmbH & Co (2019 թ․ դեկտեմբերի 29). «BVB verpflichtet Erling Haaland». www.bvb.de (գերմաներեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ փետրվարի 5-ին. Վերցված է 2023 թ․ հունվարի 28-ին.
- ↑ ««Аугсбург» — «Боруссия» Дортмунд 3:5. Championat.com» (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ ապրիլի 30-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 18-ին.
- ↑ ««Боруссия» разгромила «Кельн», Холанн оформил дубль за 10 минут» (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունվարի 25-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 25-ին.
- ↑ «Haaland scores four as BVB come from behind to win in Berlin» (անգլերեն). BVB. 2020 թ․ նոյեմբերի 21. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 4-ին. Վերցված է 2023 թ․ մայիսի 12-ին.
- ↑ «Холанн стал лучшим бомбардиром Лиги чемпионов» (ռուսերեն). Официальный сайт УЕФА. 29 мая 2021. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունիսի 24-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 24-ին.
- ↑ 28,0 28,1 28,2 «Champions League Forward of the Season: Erling Haaland». www.uefa.com (անգլերեն). 2021 թ․ օգոստոսի 26. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 26-ին. Վերցված է 2023 թ․ հունվարի 28-ին.
- ↑ «Club statement on Erling Haaland». mancity.com (անգլերեն). 2022 թ․ մայիսի 10. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մայիսի 10-ին. Վերցված է 2022 թ․ մայիսի 10-ին.
- ↑ «Erling Haaland: Manchester City agree to sign Norway striker from Borussia Dortmund for £51.2m» (անգլերեն). BBC Sport. 2022 թ․ մայիսի 10. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մայիսի 10-ին. Վերցված է 2022 թ․ մայիսի 11-ին.
- ↑ «Erling Haaland's Man City release clause 'worth €150million plus' and more transfer rumours» (անգլերեն). Manchester Evening News. 2022 թ․ մայիսի 13. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ օգոստոսի 12-ին. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 12-ին.
- ↑ «Erling Haaland 'born to score goals', says Pep Guardiola after City victory» (անգլերեն). The Guardian. 2022 թ․ օգոստոսի 7. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ սեպտեմբերի 25-ին. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 12-ին.
- ↑ «Haaland's 19-minute Manchester City hat-trick puts out Crystal Palace's fire» (անգլերեն). The Guardian. 2022 թ․ օգոստոսի 27. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ սեպտեմբերի 22-ին. Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 1-ին.
- ↑ «Haaland scores hat-trick as Manchester City hit Nottingham Forest for six» (անգլերեն). The Guardian. 2022 թ․ օգոստոսի 31. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 1-ին.
- ↑ «Haaland voted August EA SPORTS Player of the Month» (անգլերեն). Premier League. 2022 թ․ սեպտեմբերի 16. Վերցված է 2023 թ․ հունվարի 23-ին.
- ↑ Sutcliffe, Steve (2022 թ․ սեպտեմբերի 6). «Sevilla 0–4 Manchester City: Erling Haaland scores twice in comfortable win for Pep Guardiola's side». BBC Sport (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ սեպտեմբերի 5-ին. Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 6-ին.
- ↑ Dawson, Rob (2022 թ․ սեպտեմբերի 6). «Erling Haaland, Man City's Champions League quest off to a flying start with big win over Sevilla» (անգլերեն). ESPN. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ սեպտեմբերի 26-ին. Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 6-ին.
- ↑ Gastelum, Andrew (2022 թ․ հոկտեմբերի 2). «Man City's Erling Haaland, Phil Foden Net Hat Tricks in Manchester Derby». Sports Illustrated (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հոկտեմբերի 7-ին. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 2-ին.
- ↑ Foster, Richard (2022 թ․ հոկտեմբերի 6). «Premier League records beware: Erling Haaland has landed» (անգլերեն). London: The Guardian. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ ապրիլի 17-ին. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 7-ին.
- ↑ Stone, Simon (2022 թ․ դեկտեմբերի 28). «Erling Haaland: Striker hungry for goals after missing out on World Cup». BBC Sport (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2023 թ․ ապրիլի 17-ին. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 28-ին.
- ↑ Moses, Martin (2023 թ․ հունվարի 22). «Erling Haaland: Manchester City Star Breaks Last Season's Golden Boot Tally of Mohamed Salah, Heung Min Son». Sports Brief (անգլերեն). Վերցված է 2023 թ․ հունվարի 22-ին.
- ↑ ««Манчестер Сити» — «Лейпциг»: Холанн оформил пента-трик» (ռուսերեն). Спорт-Экспресс. 2023 թ․ մարտի 15. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ մարտի 15-ին. Վերցված է 2023 թ․ մարտի 15-ին.
- ↑ «Эрлинг Холанн прокомментировал свой первый пента-трик во взрослой карьере» (ռուսերեն). Чемпионат. 2023 թ․ մարտի 15. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ մարտի 15-ին. Վերցված է 2023 թ․ մարտի 15-ին.
- ↑ «Erling Haaland makes history! Man City striker lets his hair down to break Mohamed Salah's single-season Premier League goal record» (անգլերեն). Goal.com. 2023 թ․ ապրիլի 27. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ մայիսի 4-ին. Վերցված է 2023 թ․ մայիսի 4-ին.
- ↑ «Уокер: «Холанн очень высок и силён, мы должны этим пользоваться»» (ռուսերեն). Euro-Football. 2023 թ․ ապրիլի 27. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ մայիսի 4-ին. Վերցված է 2023 թ․ մայիսի 4-ին.
- ↑ «Erling Haaland smashes EPL record with 35th league goal of the season … and there's still 5 games to go» (անգլերեն). CNN. 2023 թ․ մայիսի 3. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ մայիսի 4-ին. Վերցված է 2023 թ․ մայիսի 4-ին.
- ↑ 47,0 47,1 «Холанн побил рекорд АПЛ по голам за один сезон» (ռուսերեն). Спорт-Экспресс. 2023 թ․ մայիսի 4. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ մայիսի 4-ին. Վերցված է 2023 թ․ մայիսի 4-ին.
- ↑ McNulty, Phil (2023 թ․ օգոստոսի 11). «Burnley 0–3 Manchester City: Erling Haaland scores twice in opening win». BBC. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ օգոստոսի 11-ին. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 11-ին.
- ↑ Jackson, Jamie (2023 թ․ օգոստոսի 16). «Manchester City secure Uefa Super Cup with shootout win over Sevilla». The Guardian. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 16-ին.
- ↑ «Вундеркинд из Норвегии забил 9 голов в матче юношеского ЧМ. Парня хочет «МЮ», а его отцу мстил Кин» (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ փետրվարի 14-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 3-ին.
- ↑ «Нападающий Норвегии (U-20) Эрлинг Холанн забил девять мячей Гондурасу, установив рекорд» (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 9-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 3-ին.
- ↑ 52,0 52,1 «Lee, Lunin headline award winners at Poland 2019» (անգլերեն). FIFA. 2019 թ․ հունիսի 15. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունիսի 17-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 16-ին.
- ↑ 53,0 53,1 «Erling Haaland: Premier League Player Watch». The Coaches’ Voice (անգլերեն). 2020 թ․ փետրվարի 25. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ ապրիլի 17-ին. Վերցված է 2022 թ․ մայիսի 26-ին.
- ↑ 54,0 54,1 «Player Analysis: Erling Haaland» (անգլերեն). 2021 թ․ ապրիլի 12. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ փետրվարի 4-ին. Վերցված է 2022 թ․ մայիսի 26-ին.
- ↑ 55,0 55,1 «Erling Haaland – Player Analysis» (անգլերեն). 2021 թ․ մարտի 9. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ ապրիլի 17-ին. Վերցված է 2022 թ․ մայիսի 26-ին.
- ↑ 56,0 56,1 «Erling Braut Håland: A complete analytical breakdown of why he is so special» (անգլերեն). 2020 թ․ հոկտեմբերի 29. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ ապրիլի 17-ին. Վերցված է 2022 թ․ մայիսի 26-ին.
- ↑ «Meet Erling Haaland, the teenage striker who idolizes Zlatan, eats like Ronaldo and scores goals like them both» (անգլերեն). ESPN. 2019 թ․ հոկտեմբերի 1. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ ապրիլի 17-ին. Վերցված է 2023 թ․ հունվարի 28-ին.
- ↑ «Erling Braut Haaland has an unusual footballing hero in ex-Swansea star Michu». BBC Sport (անգլերեն). 2020 թ․ փետրվարի 25. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ ապրիլի 17-ին. Վերցված է 2022 թ․ ապրիլի 19-ին.
- ↑ «Erling Haaland: Borussia Dortmund striker on Jamie Vardy inspiration, Flow Kingz reunion and more». Sky Sports (անգլերեն). 2022 թ․ հունվարի 27. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2023 թ․ հունվարի 28-ին.
- ↑ «Molde starlet Erling Braut Haland wants to follow father Alf-Inge and play for Leeds United» (անգլերեն) — talksport.com. Վերցված է 16 августа 2018 года-ին.
- ↑ «Шотландия U19 — Норвегия U19». soccerway.com (անգլերեն). Վերցված է 2023 թ․ հունվարի 28-ին.
- ↑ «Бранн — Молде». socerway.com (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2023 թ․ հունվարի 28-ին.
- ↑ «Норвегия U20 — Гондурас U20». soccerway.com (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մարտի 1-ին. Վերցված է 2023 թ․ հունվարի 28-ին.
- ↑ «Парндорф 1919 — Ред Булл Зальцбург». soccerway.com (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 4-ին. Վերցված է 2023 թ․ հունվարի 28-ին.
- ↑ «Ред Булл Зальцбург — Вольфсберг». soccerway.com (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 27-ին. Վերցված է 2023 թ․ հունվարի 28-ին.
- ↑ «Ред Булл Зальцбург — Хартберг». soccerway.com (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 18-ին. Վերցված է 2023 թ․ հունվարի 28-ին.
- ↑ «Ред Булл Зальцбург — Генк». soccerway.com (անգլերեն). Վերցված է 2023 թ․ հունվարի 28-ին.
- ↑ «Вольфсберг — Ред Булл Зальцбург». soccerway.com (անգլերեն). Վերցված է 2023 թ․ հունվարի 28-ին.
- ↑ «Аугсбург — Боруссия Дортмунд». soccerway.com (անգլերեն). Վերցված է 2023 թ․ հունվարի 28-ին.
- ↑ «Норвегия — Румыния». soccerway.com (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 27-ին. Վերցված է 2023 թ․ հունվարի 28-ին.
- ↑ «Герта Берлин — Боруссия Дортмунд». soccerway.com (անգլերեն). Վերցված է 2023 թ․ հունվարի 28-ին.
- ↑ «Веен Висбаден — Боруссия Дортмунд». soccerway.com (անգլերեն). Վերցված է 2023 թ․ հունվարի 28-ին.
- ↑ «Норвегия — Гибралтар». soccerway.com (անգլերեն). Վերցված է 2023 թ․ հունվարի 28-ին.
- ↑ «Боруссия Дортмунд — Бохум». soccerway.com (անգլերեն). Վերցված է 2023 թ․ հունվարի 28-ին.
- ↑ «Манчестер Сити — Кристал Пэлас». soccerway.com (անգլերեն). Վերցված է 2023 թ․ հունվարի 28-ին.
- ↑ «Манчестер Сити — Ноттингем Форест». soccerway.com (անգլերեն). Վերցված է 2023 թ․ հունվարի 28-ին.
- ↑ «Манчестер Сити — Манчестер Юнайтед». soccerway.com (անգլերեն). Վերցված է 2023 թ․ հունվարի 28-ին.
- ↑ «Манчестер Сити — Вулверхэмптон Уондерерс». soccerway.com (անգլերեն). Վերցված է 2023 թ․ հունվարի 28-ին.
- ↑ «Манчестер Сити — РБ Лейпциг». soccerway.com (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2023 թ․ մարտի 18-ին. Վերցված է 2023 թ․ մարտի 18-ին.
- ↑ «Манчестер Сити — Бёрнли». soccerway.com (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2023 թ․ մարտի 18-ին. Վերցված է 2023 թ․ մարտի 18-ին.
- ↑ «G16: Historisk finaleseier» (նորվեգերեն). Norwegian Football Association. 2016 թ․ սեպտեմբերի 3. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ փետրվարի 21-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 8-ին.
{{cite web}}
: More than one of|lang=
and|language=
specified (օգնություն) - ↑ «Alle vinnerne på fotballfesten» (նորվեգերեն). Eliteserien. 2018 թ․ նոյեմբերի 25. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 27-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 20-ին.
- ↑ Eliasch, Christoph (2019 թ․ դեկտեմբերի 18). «Erling Haaland ist Österreichs Fußballer des Jahres». Sky Sport Austria (գերմաներեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունիսի 11-ին. Վերցված է 2023 թ․ հունվարի 29-ին.
- ↑ «Haaland Spieler des Jahres 2019». www.bundesliga.at (գերմաներեն). 2020 թ․ հունվարի 24. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 10-ին. Վերցված է 2023 թ․ հունվարի 29-ին.
- ↑ red, ORF at/Agenturen (2020 թ․ նոյեմբերի 16). «Fußball: Bruno-Gala ganz im Zeichen von Salzburg». sport.ORF.at (գերմաներեն). Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 28-ին.
- ↑ «FIFA U-20 World Cup 2019: Erling Haaland scores record triple hat-trick as Norway thrash Honduras 12–0». Fox Sports Asia (անգլերեն). 2019 թ․ մայիսի 31. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ մայիսի 31-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 31-ին.
- ↑ «BVB: Erling Haaland zum Spieler der Saison in der Bundesliga gekürt». Goal (գերմաներեն). 2021 թ․ մայիսի 25. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մայիսի 26-ին. Վերցված է 2023 թ․ հունվարի 30-ին.
- ↑ «Bundesliga Player of the Month» (անգլերեն). Bundesliga. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ ապրիլի 4-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 20-ին.
- ↑ 89,0 89,1 «Bundesliga Rookie Award» (անգլերեն). Bundesliga. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ նոյեմբերի 3-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 10-ին.
- ↑ «Bundesliga Goal of the Month» (անգլերեն). Bundesliga. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 18-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 3-ին.
- ↑ «Erling Haaland named Bundesliga Player of the Month for November». Bulinews (անգլերեն). 2020 թ․ դեկտեմբերի 18. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 18-ին. Վերցված է 2023 թ․ հունվարի 29-ին.
- ↑ «Erling Haaland named April Player of the Month!». bundesliga.com (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունվարի 19-ին. Վերցված է 2023 թ․ հունվարի 29-ին.
- ↑ «Холанн признан игроком месяца в Бундеслиге». sport24.ru (ռուսերեն). 2021 թ․ սեպտեմբերի 16. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ փետրվարի 4-ին. Վերցված է 2023 թ․ հունվարի 30-ին.
- ↑ 94,0 94,1 «Bundesliga Goal of the Month» (անգլերեն). Bundesliga. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 12-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 18-ին.
{{cite web}}
: More than one of|accessdate=
and|access-date=
specified (օգնություն) - ↑ «The 2020/21 Bundesliga Team of the Season!» (անգլերեն). Bundesliga. 2021 թ․ մայիսի 15. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մայիսի 17-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 17-ին.
- ↑ «The EA Sports Bundesliga Team of the Season 2021/22 is here!» (անգլերեն). Bundesliga. 2022 թ․ մայիսի 13. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ նոյեմբերի 4-ին. Վերցված է 2022 թ․ մայիսի 13-ին.
{{cite web}}
: More than one of|accessdate=
and|access-date=
specified (օգնություն) - ↑ «Die VDV 11 2019/2020 – Robert Lewandowski zum VDV-Spieler der Saison gewählt» (գերմաներեն). VDV. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունվարի 18-ին. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 15-ին.
- ↑ «Robert Lewandowski zum VDV-Spieler der Saison gewählt» (գերմաներեն). VDV. 2021 թ․ հունիսի 2. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունիսի 2-ին. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 15-ին.
- ↑ «Christopher Nkunku zum VDV-Spieler der Saison gewählt» (գերմաներեն). VDV. 2022 թ․ մայիսի 25. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ փետրվարի 4-ին. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 15-ին.
- ↑ «Sechs Klubs dabei: Die kicker-Elf der Saison (2020/21)». kicker.de (գերմաներեն). 2021 թ․ հունիսի 1. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ փետրվարի 4-ին. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 15-ին.
- ↑ «Sechs Klubs vertreten: Die kicker-Elf der Saison 2021/22». kicker.de (գերմաներեն). 2022 թ․ մայիսի 26. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ փետրվարի 4-ին. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 15-ին.
- ↑ «ESM reveal Team of the Year for 2019/20» (անգլերեն). Marca. 2020 թ․ օգոստոսի 31. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունվարի 26-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 31-ին.
{{cite web}}
: More than one of|accessdate=
and|access-date=
specified (օգնություն) - ↑ «World youth team of the year 2020 (U20)» (անգլերեն). IFFHS. 2021 թ․ ապրիլի 3. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հունվարի 14-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 9-ին.
- ↑ «Холанн выиграл премию Golden Boy». sport-express.ru (ռուսերեն). 2020 թ․ նոյեմբերի 21. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ փետրվարի 4-ին. Վերցված է 2023 թ․ հունվարի 29-ին.
- ↑ Fuentenebro, Pablo M. (2020 թ․ դեկտեմբերի 20). «Haaland gana el Balón de Oro noruego». Diario AS (իսպաներեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 20-ին. Վերցված է 2023 թ․ հունվարի 29-ին.
- ↑ Fotballforbund, Norges (2022 թ․ հունվարի 12). «Gullballen til Graham Hansen og Haaland». fotball.no (նորվեգերեն). Արխիվացված օրիգինալից 2023 թ․ փետրվարի 4-ին. Վերցված է 2023 թ․ հունվարի 29-ին.
- ↑ «Haaland and Reiten awarded the Golden Ball in Norwegian football for 2022». Norway Posts English (անգլերեն). 2023 թ․ հունվարի 25. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ փետրվարի 4-ին. Վերցված է 2023 թ․ հունվարի 27-ին.
- ↑ Fotballforbund, Norges (2020 թ․ դեկտեմբերի 22). «Kniksens hederspris til Erling Braut Haaland». fotball.no (նորվեգերեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 22-ին. Վերցված է 2023 թ․ հունվարի 29-ին.
- ↑ «Champions League top scorer: Haaland finishes out in front». UEFA.com (անգլերեն). 2021 թ․ մայիսի 29. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ փետրվարի 4-ին. Վերցված է 2023 թ․ հունվարի 29-ին.
- ↑ «UEFA Champions League — Top Scorers». UEFA.com (անգլերեն). Union of European Football Associations. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 24-ին. Վերցված է 2023 թ․ հունիսի 10-ին.
- ↑ «UEFA Champions League Squad of the Season» (անգլերեն). UEFA. 2021 թ․ մայիսի 31. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մայիսի 31-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 1-ին.
{{cite web}}
: More than one of|accessdate=
and|access-date=
specified (օգնություն) - ↑ «UEFA Nations League Top Scorers». BBC Sport (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 5-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 11-ին.
- ↑ «2020–2021 Men's FIFA FIFPRO World 11 revealed». fifpro.org (անգլերեն). 2022 թ․ հունվարի 17. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հունվարի 18-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 17-ին.
- ↑ «IFFHS Men's World team 2022». IFFHS (անգլերեն). 2023 թ․ հունվարի 11. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հունվարի 11-ին. Վերցված է 2023 թ․ հունվարի 11-ին.
- ↑ «Erling Haaland Manchester City Forward, Profile & Stats | Premier League». www.premierleague.com (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2023 թ․ փետրվարի 4-ին. Վերցված է 2023 թ․ հունվարի 29-ին.
- ↑ «Haaland wins EA SPORTS Player of the Month award» (անգլերեն). Premier League. 2023 թ․ մայիսի 12. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ մայիսի 12-ին. Վերցված է 2023 թ․ հունիսի 4-ին.
- ↑ Kelsey, George (2022 թ․ սեպտեմբերի 21). «Haaland wins PFA Fans' Player of the Month award». Manchester City (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2023 թ․ փետրվարի 4-ին. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 12-ին.
- ↑ «Haaland wins another PFA Fans' Player of the Month award» (անգլերեն). Manchester City F.C. 2022 թ․ հոկտեմբերի 14. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ փետրվարի 4-ին. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 12-ին.
- ↑ «The winner of the PFA Vertu Motors Premier League Fans' Player of the Month — December». 90min.com (անգլերեն). 2023 թ․ հունվարի 19. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ փետրվարի 4-ին. Վերցված է 2023 թ․ հունվարի 19-ին.
- ↑ «Erling Haaland named Football Writers' Association Men's Footballer of the Year for 2022/23» (անգլերեն). Sky Sports. 2023 թ․ մայիսի 12. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ մայիսի 12-ին. Վերցված է 2023 թ․ մայիսի 12-ին.
- ↑ «Haaland voted 2022/23 EA SPORTS Player of the Season» (անգլերեն). Premier League. 2023 թ․ մայիսի 27. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ մայիսի 27-ին. Վերցված է 2023 թ․ մայիսի 27-ին.
- ↑ 122,0 122,1 «Haaland claims 2022/23 Golden Boot» (անգլերեն). Premier League. 2023 թ․ մայիսի 28. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ մայիսի 31-ին. Վերցված է 2023 թ․ հունիսի 1-ին.
- ↑ «Erling Haaland smashes EPL record with 35th league goal of the season … and there's still 5 games to go» (անգլերեն). CNN. 2023 թ․ մայիսի 3. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ մայիսի 4-ին. Վերցված է 2023 թ․ մայիսի 4-ին.
Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Նորվեգիայի առաջին դիվիզիոն և Էլիտսերիա, Ավստրիական Բունդեսլիգա, Բունդեսլիգա, Պրեմիեր Լիգա (Անգլիա).
- ↑ Նորվեգիայի գավաթ, Ավստրիայի գավաթ, Գերմանիայի գավաթ, Ֆուտբոլային լիգայի գավաթ, Անգլիայի գավաթ.
- ↑ Գերմանիայի սուպերգավաթ, Անգլիայի սուպերգավաթ.
- ↑ Եռակի հեթ-տրիկ
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ֆուտբոլիստի անձնական էջը «Մանչեսթեր Սիթիի» պաշտոնական կայքում(անգլ.)
- Ֆուտբոլիստի անձնական էջը Արխիվացված 2021-10-26 Wayback Machine գերմանական Բունդեսլիգայի պաշտոնական կայքում(գերմ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էրլինգ Հոլանդ» հոդվածին։ |
|
|
|
- Հուլիսի 21 ծնունդներ
- 2000 ծնունդներ
- Ապրող անձինք
- Մեծ Բրիտանիայում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Golden Boy մրցանակակիրներ
- Անգլիայի լեգեոներ ֆուտբոլիստներ
- Անգլիացի ֆուտբոլիստներ
- Բորուսիա Դորտմունդի ֆուտբոլիստներ
- Բունդեսլիգայի ֆուտբոլիստներ
- Մանչեսթեր Սիթիի ֆուտբոլիստներ
- Նորվեգացի ֆուտբոլիստներ
- Նորվեգիայի հավաքականի ֆուտբոլիստներ
- ՈՒԵՖԱ Եվրո 2020-ի ֆուտբոլիստներ
- Պրեմիեր Լիգայի ֆուտբոլիստներ
- Ռեդ Բուլ Զալցբուրգի ֆուտբոլիստներ
- Տղամարդկանց ֆուտբոլի հարձակվողներ