Գյուղի պաշտոնական անունը Թխկուտ է[1]։ Ռուսական կայսրության ժամանակաշրջանում հայտնի է եղել Վարդանազուր Երկրորդ անունով[3]։ 2006 թվականի հուլիսի 4-ին վերանվանվել է Թխկուտ։
Գտնվում է Մեղրի գետի ձախ ափին՝ ծովի մակարդակից մոտ 1200 մ բարձրության վրա։ Հեռավորությունը Սյունիքի մարզի մարզկենտրոն Կապան քաղաքից ճանապարհով կազմում է մոտ 60 կմ, իսկ Մեղրի քաղաքից հեռու է մոտ 9 կմ դեպի հյուսիս-արևմուտք։
Համաձայն 2011 թվականին Հայաստանում անցկացված մարդահամարի արդյունքների՝ Թխկուտի մշտական բնակչությունը կազմել է 69, առկա բնակչությունը՝ 45 մարդ[2]։ Ռուսական կայսրության և Խորհրդային Միության ժամանակաշրջաններում մինչև 1988-1989 թվականները բնակչությունը եղել են ադրբեջանցիներ[4], որոնց հեռանալուց հետո այնտեղ վերաբնակվել են հայեր։ Ստորև ներկայացված է Թխկուտ գյուղի բնակչության թվային փոփոխությունն ըստ տարիների[4][5].