Պարկերը երկու տարի խաղացել է Ֆրանսիայի բասկետբոլի լիգայում (Ligue Nationale de Basketball), որից հետո մուտք է գործել 2001 թ. NBA-ի դրաֆթ և ընտրվել «Սան Անտոնիոյի» կողմից՝ 28-րդ ընտրության իրավունքով։ Պարկերը միանգամից դառնում է մեկնարկող հնգյակի խաղացող և ակումբի կազմում դառնում է NBA-ի չեմպիոն2003, 2005, 2007 և 2014 թվականներին, ընդ որում՝ 2007 թվականին ճանաչվել է գերեզրափակիչի ամենաարժեքավոր խաղացող (MVP)։
Պարկերը նաև երգիչ է և ունի «TP» անվամբ թողարած ալբոմ։