Ալեքսանդր Ժան Դյոդոնե (ֆր.՝ Jean Alexandre Eugène Dieudonné, հուլիսի 1, 1906(1906-07-01)[1][2][3][…], Լիլ[4] - նոյեմբերի 29, 1992(1992-11-29)[1][2][3][…], Փարիզի 15-րդ շրջան, Փարիզ)՝ ֆրանսիացի մաթեմատիկ, «Բուրբակի» խմբի հիմնադիրներից։
Ավարտել է հայտնի բարձրագույն նորմալ (մանկավարժական) դպրոցը Փարիզում (ֆր.՝ École normale supérieure: Այլ անվանումներ՝ «ENS Ulm», «ENS de Paris», «Normale Sup» կամ պարզապես «Ulm») - ֆրանսիական պետական հաստատություն բարձրագույն կրթության ոլորտում, Ֆրանսիայի բարձրագույն կրթության և գիտական հետազոտությունների նախարարության ենթակայությամբ։ Եղել է Մոնտելի աշակերտը։ Հիմնական աշխատությունները վերաբերում են ֆունկցիոնալ անալիզի, ընդհանուր տոպոլոգիայի բնագավառներին, Լիի խմբերի տեսությանը, հանրահաշվական երկրաչափությանը, որտեղ նա եղել է իր նախկին աշակերտ Ալեքսանդր Գրոտենդիկի հետ համահեղինակ «Éléments de géométrie algébrique» հայտնի դասընթացը ստեղծելիս։ Կարևոր են նաև Դյոդոնեի աշխատությունները մաթեմատիկայի պատմության և դպրոցում մաթեմատիկայի ուսուցման սկզբունքների վերաբերյալ։