Ժերար Գարիտ
Ժերար Գարիտ | |
---|---|
Ծնվել է | 1915 |
Մահացել է | 1992 |
Կրթություն | Լյուվենի կաթոլիկ համալսարան |
Մասնագիտություն | հայագետ և արևելագետ |
Ժերար Գարիտ (Garritte) (1915 - 1992), բելգիացի արևելագետ, հայագետ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1936 թվականին ավարտել է Լյուվենի կաթոլիկ համալսարանը, որտեղ էլ դասավանդել է։
Ուսումնասիրել է Բյուզանդիայի և Արևելքի քրիստոնյա ժողովուրդների (հայեր, վրացիներ, ասորիներ, ղպտիներ, եթովպացիներ) միջնադարյան մատենագրությունները։
1952 թվականից Լուվենում խմբագրել է «Մուսեոն» (ֆրանսերեն) բանասիրական հանդեսը։ Գարիտի և նրա գործընկերների ջանքերով Բելգիայում ստեղծվել է հայագիտական կենտրոն։ «Բնագրեր Ագաթանգեղոսի գրքի ուսումնասիրման համար» (1946 թվական, Վենետիկ) աշխատության մեջ Գարիտը հրատարակել է Ագաթանգեղոսի պատմության հունարեն նոր խմբագրությունը («Վարք»)։ Լույս է ընծայել նաև Ագաթանգեղոսի արաբերեն, վրացերեն համառոտ խմբագրությունները և պատառիկներ։
Ուսումնասիրելով հայ քաղկեդոնականների գրեթե կորած մատենագրությունը՝ հրատարակել է 7-րդ դարի վերջին կամ 8-րդ դարի սկզբին հայ-քաղկեդոնական մատենագրի հայերեն գրած՝ Հայ եկեղեցու 4-7-րդ դարերի պատմության հունարեն թարգմանությունը։
Գարիտի ուսումնասիրությունների զգալի մասը նվիրված է հունարենից հայերենի (Ֆրենքուի գիտական մրցույթ՝ 1959 թվական, Բելգիա) թարգմանություններին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |