Իմանի Բրաուն
Իմանի Բրաուն | |
---|---|
Ծնվել է | 1988[1] |
Ծննդավայր | Օռլեան շրջան, Լուիզիանա, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Կոլումբիայի համալսարան և Լոնդոնի համալսարան[1] |
Մասնագիտություն | վիզուալ արտիստ, ակտիվիստ, գրող, արվեստի ադմինիստրատոր և բնապահպան |
Կայք | imanijacquelinebrown.net |
Իմանի Ջեքլին Բրաուն (1988[1], Օռլեան շրջան, Լուիզիանա, ԱՄՆ), Նոր Օռլեանի հետազոտող և արվեստագետ։ 2017 թվականին մասնակցել է Ուիթնի Բիենալեին[2]։ 2017 թվականին Վարշավայում եղել է Ույազդովսկի ամրոցի ռեզիդենտ[3]։
էքստրակտիվիզմի տնտեսական, սոցիալական և բնապահպանական հանցագործությունների նկատմամբ իր հետաքրքրության միջոցով նա ավելի խորն է ընկղմվել ակտիվիզմի մեջ[4]։
Գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Իմանի Բրաունին ավարտել է Կոլումբիայի[2] և Լոնդոնի Գոլդսմիթի համալսարանները։ Նա Դատական ճարտարապետություն հետազոտական խմբի անդամ է[5][6]։
Բրաունը ներգրավված է հետևյալ կազմակերպություններում/հաստատություններում՝ Բաց հասարակության հիմնադրամ, Fossil Free Fest փառատոն (FFF), Դատական ճարտարապետություն, Արվեստի թագավորական քոլեջ[4] և Occupy թանգարաններ[7]։
Բաց հասարակության հիմնադրամներ՝ Հետազոտություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2019 թվականին նա եղել է բաց հասարակության հիմնադրամների հետազոտող[8]։ Շարունակել է կենտրոնանալ իր շահերի վրա, որոնք ներառում են տնտեսական անհավասարության դեմ պայքարը, որը ստեղծվել է հանածո վառելիքի ավելորդ օգտագործմամբ։ Նա ուսումնասիրում է այդ անհավասարությունը քարտեզագրական մեթոդների միջոցով, որոնք սովորել է ուսանողական տարիներին[9]։ Բրաունը մտահոգված է այս անհավասարությունից՝ կապված այն բանի հետ, թե ինչպես է այն թույլ տալիս, որ կորպորացիաները ֆինանսական առումով շարունակեն օգուտ քաղել ուրիշներից։
Fossil Free Fest
[խմբագրել | խմբագրել կոդը]Նա Fossil Free Fest-ի հիմնադիրն և գեղարվեստական ղեկավարը։
Fossil Free Fest-ը (FFF) փառատոն է, որն ապահովում է անվտանգ տարածք՝ քննարկելու համար, թե այսօրվա կարիքների որ մասն է ֆինանսավորվում հանածո վառելիքի արդյունահանման միջոցների հաշվին[10]։ Բրաունը կարծում է, որ «Վերադարձը» ճնշում է գործադրում հասարակության վրա, քանի որ այդ ընկերությունները վերցնում են շրջակա միջավայրից, սակայն նրանք տալիս են հասարակությանը։ «Բարեգործության» այս մեթոդը վիճելի է, և այդ պատճառով Բրաունը ստեղծել է Fossil Free Fest փառատոնը (FFF)[11]: 2019 թվականին Բրաունը ստացել է AFIELD կրթաթոշակ իր աշխատանքի համար[12]։ Բացի այդ, Բրաունը ղեկավարում է այս փառատոնը որպես «Ալեհավաք» կազմակերպության մի մաս[13]։
Դատական ճարտարապետություն՝ տնտեսական անհավասարություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Դատական ճարտարապետությունն ուսումնասիրում և գնահատում է մարդու իրավունքների հարցերը ամբողջ աշխարհում[14]։ Որպես տնտեսական անհավասարության հետազոտող՝ նրա ուսումնասիրություններից մի քանիսը ոստիկանության դաժանության, հանածո վառելիքի արտադրության, կորպորացիաների անարդար իշխանության օրինակներ են[15]։ Իր հետազոտությունների շնորհիվ Բրաունը բացահայտել է հասարակության մեջ գոյություն ունեցող անհավասարությունը։ Նրա վերջին աշխատանքը՝ «Ոստիկանության դաժանությունը Black Lives Matter-ի բողոքի ակցիաների վրա», ուսումնասիրում է այն բռնությունը, որը ոստիկանությունը կիրառել է Black Lives Matter-ի բողոքների ժամանակ[16]։ Նա նաև պնդում է, որ անհրաժեշտ է փոփոխություններ կատարել անհավասարությունը գոյություն ունեցող հասարակության մեջ նվազեցնելու համար։
Արվեստի թագավորական քոլեջ՝ Էկոլոգիական ճարտարապետության ծրագիր
[խմբագրել | խմբագրել կոդը]Բրաունի բաժինը՝ Արվեստի թագավորական քոլեջի բնապահպանական ճարտարապետությունը, հիմնականում կենտրոնանում է այն բանի վրա, թե ինչպես են բոլոր բնապահպանական, կենսական և երկրային համակարգերը միմյանց հետ կապվում[17]։ Այդ պատճառով Բրաունը շարունակում է հանածո վառելիքի արդյունահանման միջոցով ընկերությունների շարունակական օգուտը հասկանալու ճանապարհը։ Որպես այցելու դասախոս՝ Բրաունն ուսումնասիրում և քննարկում է, թե ինչպես է էքստրակտիվիզմը ցուցադրում ամերիկյան հասարակության ճշմարտությունը։ Այս «ճշմարտությունը» շարունակական կապիտալիստական շահն է, որը ստեղծվում է բնական ռեսուրսների արդյունահանման միջոցով։ Նա նշում է, որ իր ուսումնասիրությունները կատարվել են իր «հասարակական գործողությունների ուսումնասիրության» միջոցով[11]։
Occupy Museums
[խմբագրել | խմբագրել կոդը]Occupy Museums-ի անդամ է։
«Occupy Museums» արվեստագետների միավորում է, ովքեր «Occupy Wall Street»-ի շարժման մի մասն են։ Բրաունը Debtfair-ի համատեղ նախագիծ վրա աշխատել է այլ արվեստագետների հետ։ Այս նախագիծը ցույց է տալիս ֆինանսների ազդեցությունը նկարիչների արվեստի վրա[18][19]։
Նախկին ծրագրեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Նախկինում Բրաունը «Blights Out»-ի և «Ալհավաքի» մի մասն էր[20][21]։
Blights Out
[խմբագրել | խմբագրել կոդը]Բրաունը Blights Out-ի համահիմնադիր է[22][23]։ Blights Out-ը ակտիվիստների, ճարտարապետների և արվեստագետների միավորում է, ովքեր ցանկանում են փոփոխություններ բնակարանային շինարարության զարգացման և բնակչության տեղաշարժի հետ[20]։ Այս անհատները ցանկանում են ցույց տալ ջենտրիֆիզացիայի իրականությունն ու ազդեցությունը[24]։ Ի վերջո, Բրաունը կարողացել է դառնալ կազմակերպության ներսում իրականացվող ծրագրերի մաս։ Այդ նախագծերում ներառված էին հետևյալ ծրագրերը՝ 1731-2001, Կենդանի բառարան, Անկում քաղաքապետի համար և Անկում նախագահի համար[4]։
«Ալեհավաք»
[խմբագրել | խմբագրել կոդը]«Ալեհավաք» ընկերության ծրագրերի տնօրենն է։
«Ալեհավաքն» այն կազմակերպությունն է, որն ակտիվորեն օգնում է Նոր Օռլեանում գտնվող գրողներին և նկարիչներին[21]։ Հենց այդպես էլ կազմակերպությունը մտադիր է աջակցել Նոր Օռլեան քաղաքի մշակույթին։ Որպես ծրագրերի տնօրեն՝ նա հիմնադրել է Fuel Free Fest փառատոնը (FFF)[13]:
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Բրաունը հետաքրքրվում է կինո լուսանկարչությամբ[7]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 http://www.imanijacquelinebrown.net/bio
- ↑ 2,0 2,1 «people - Sharjah Art Foundation». sharjahart.org. Վերցված է 2021 թ․ ապրիլի 24-ին.
- ↑ «Imani Jacqueline Brown (USA) – the Ujazdowski Castle Centre for Contemporary Art». – the Ujazdowski Castle Centre for Contemporary Art (անգլերեն). Վերցված է 2021 թ․ ապրիլի 24-ին.
- ↑ 4,0 4,1 4,2 Brown, Imani Jacqueline. «bio — Imani Jacqueline Brown». imanijacquelinebrown.net (անգլերեն). Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 22-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ url-status (link) - ↑ «Forensic Architecture». forensic-architecture.org. Վերցված է 2021 թ․ ապրիլի 24-ին.
- ↑ «Imani Jacqueline Brown». Goldsmiths, University of London (անգլերեն). Վերցված է 2021 թ․ ապրիլի 24-ին.
- ↑ 7,0 7,1 «Imani Jacqueline Brown». The Alliance (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 22-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ url-status (link) - ↑ «Open Society Fellowship». www.opensocietyfoundations.org (անգլերեն). Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 22-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ url-status (link) - ↑ «Open Society Fellowship». www.opensocietyfoundations.org (անգլերեն). Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 22-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ url-status (link) - ↑ «Fossil Free Fest – #fossilfreeculture». www.fossilfreefest.org. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 22-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ url-status (link) - ↑ 11,0 11,1 «Imani Jacqueline Brown». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մայիսի 7-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 22-ին.
- ↑ «Imani Jacqueline Brown - Fellowship - Council». www.council.art (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 4-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 22-ին.
- ↑ 13,0 13,1 «Goldsmith, University of London» (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 22-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ url-status (link) - ↑ «Forensic Architecture». forensic-architecture.org. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 22-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ url-status (link) - ↑ «Forensic Architecture». forensic-architecture.org. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 22-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ url-status (link) - ↑ «Forensic Architecture». forensic-architecture.org. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 22-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ url-status (link) - ↑ «Environmental Architecture». RCA Website (բրիտանական անգլերեն). Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 22-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ url-status (link) - ↑ «Occupy Museums, Introduction». whitney.org (անգլերեն). Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 22-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ url-status (link) - ↑ «Occupy Museums on Artists and Debt». Fresh Art International (ամերիկյան անգլերեն). 2017 թ․ մարտի 17. Վերցված է 2021 թ․ ապրիլի 24-ին.
- ↑ 20,0 20,1 «Home». Blights Out (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 22-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ url-status (link) - ↑ 21,0 21,1 «About Antenna». Antenna.Works (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 23-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ url-status (link) - ↑ «About». Blights Out (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 22-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ url-status (link) - ↑ «Home Court Crawl/Blights Out». Creative Capital. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 23-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 27-ին.
- ↑ «Yxta Maya Murray on Imani Jacqueline Brown». www.artforum.com (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2021 թ․ ապրիլի 24-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պաշտոնական կյանք
- Նոր Օռլեանում կյանքի և աշխատանքի մասին, Պելիքան Բոմբ, 2017 թվականի հոկտեմբերի 19