Իսպանական գերեզմանարծիվը տարածված է Իսպանիայի հարավում և արևելքում, Պորտուգալիայում, ինչպես նաև ամենայն հավանականությաբ նաև Մարոկկոյի հյուսիսում։ Բնադրման գործընթացն անց է կենում միայն Իսպանիայում, իսկ 2001 թվականից ի վեր՝ նաև Պորտուգալիայում։
Իսպանական գերեզմանարծիվների զանգվածը տատանվում է 2.8-3.5 կգ սահմանում։ Մարմինն ունի հիմնականում մուգ շագանակագույն գունավորում։ Տեղ առ տեղ նկատելի են ավելի բաց գույնի շերտեր։