Լիզա Մերի Սմիթ
Լիզա Մերի Սմիթ անգլ.՝ Lisa Marie | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 5, 1968[1] (55 տարեկան) |
Ծննդավայր | Piscataway, Միդլսեքս շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | մոդել և դերասանուհի |
Համատեղ ապրող(ներ) | Թիմ Բարթոն[2] |
lisamarie.com | |
Լիզա Մերի Սմիթ կամ Լիզա Մերի (անգլ.՝ Lisa Marie Smith, դեկտեմբերի 5, 1968[1], Piscataway, Միդլսեքս շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ)՝ մոդել և դերասանուհի։ Հայտնի է դարձել Քելվին Քլայն գովազդային գործակալության և Թիմ Բարթոնի հետ երկար ու մտերիմ հարաբերությունների շնորհիվ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մանկություն և մոդելային բիզնես
[խմբագրել | խմբագրել կոդը]Դաստիարակվել է հոր և նրա ծնողների կողմից։ Տատիկի մահից հետո, չորսամյա Լիզան սկսեց հաճախել Նյու Ջերսիի երեխաների համար նախատեսված կաթոլիկ գիշերօթիկ դպրոց։ Յոթ տարեկան հասակում ուսումնասիրել է բալետ և զբաղվել դաշնամուրով։ Տասնհինգ տարեկանում տեղափոխվել է Նյու Յորք՝ բեմական արվեստ, ժամանակակից պար և երաժշտություն սովորելու նպատակով։
1960-ական թվականների կեսին եղել է հայտնի լուսանկարիչ Ռոբերտ Մեփլտորպի մոդելը։ Նկարահանվել է Բրյուս Ուեբերի մոտ Obsession Calvin Klein օծանելիքների գովազդում։ 1988 թվականին նա նկարահանվել է Ուեբերի «Արի կորչենք» կիսավավերագրական ժապավենում, իսկ հետո Վուդի Ալլենի «Էլիս» ֆիլմում։
Հարաբերությունները Բարթոնի հետ
[խմբագրել | խմբագրել կոդը]1992 թվականի Goldfinger ակումբում երեկույթի ժամանակ, որտեղ Մերին հրավիրված էր «Մարսը գրոհում է» ֆիլմի ապագա սցենարիստ՝ Ջոնաթան Ջեմսի կողմից, նա հանդիպել է ամերիկյան հայտնի ռեժիսոր Թիմ Բարթոնի հետ։ Նրանց մոտ ստեղծվեց մտերիմ հարաբերւթյուններ, որն ավարտվեց 1993 թվականի փետրվարի 14-ին։ Բարթոնը հայտարարեց, որ Լիզա Մերին մեծ ազդեցություն է ունեցել ռեժիսորի ստեղծագործական աշխատանքի վրա[3]։ Ինչպես նաև Մերին մինչև 2001 թվականը մասնկացել է Բարթոնի գրեթե բոլոր ֆիլմերում և մուլտիպլիկացիոն ֆիլմերում հնչունավորել է մի քանի դերեր։ Շատ քննադատներ և ռեժիսորի երկրպագուների մեծամասնությունը Բարթոնի կյանքի այդ շրջանն անվանում են ավելի արդյունավետ և տպավորիչ։
1994 թ. «Էդ Վուդ» ֆիլմում նա խաղացել է գոթական պաշտամունքանային կերպար՝ Վամպիրին։ Նա փնտրել և երկար ժամանակ շփվել է օրիգինալ Վամպիրի դերակատար՝ Մայլ Նուրմիի հետ։
2000 թ. Մերին հաղորդավարուհի էր տարբեր ժամանակներում Sci-Fi ալիքով ցուցադրված Exposure շոուում, որտեղ ցուցադրվում էր տարբեր ռեժիսորների (Թիմ Բարթոնի, Քևին Սմիթի, Ալեքս Փրոյանս, Ջորջ Լուկաս և այլոց) կարճամետրաժ ֆիլմերի հավաքածուն։ Այդ տարի նա նկարահանվել է նաև Timex ժամացույցների գովազդում։
Զույգի հարաբերությունները խզվեցին «Կապիկների մոլորակը» ռեմեյքի նկարահանման ավարտին։ Բարթոնը տարված էր անգլիացի դերասանուհի Հելենա Բոնեմ Քարթերով, ով խաղում էր այդ ֆիլմի դերերից մեկը։ Լիզան և Թիմ Բարթոնն իրենց հարաբերությունները պահպանեցին ինն ու կես տարի։ Ութ ու կես տարի նրանք ապրել են միասին։ Կան վարկածներ, որ Մերին և Բարթոնը երբևէ ամուսնացած չեն եղել։
Բարթոնից հետո
[խմբագրել | խմբագրել կոդը]Դերասանուհին կազմակերպեց իր տան այն իրերի և կահույքի հանրային վաճառքը, որոնք կապված էին Բարթոնի հետ[4]։ Դատարանի որոշմամաբ Բարթոնը պարտավոր էր Մերի Լիզային վճարել 5,4 միլիոն ԱՄՆ դոլար։ 2007 թ. Լիզան նորից հայց ներկայացրեց դատարան, հայատարարելով այն մասին, որ Բարթոնի և նրա ընկերոջ՝ Չերրի Վանիլայի շնորհիվ հայցի գինը բավականին իջեցվել էր, և ռեժիսորից լրացուցիչ վճար պահանջեց։ Դատարանը մերժեց Լիզայի խնդրանքը։ 2008 թ. սեպտեմբերին գործը որոշվեց ի օգուտ Բարթոնի։
Փաստեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Vanity Fair» պարբերականներից մեկում տպագրեց լուսանկարներ, արված դեմ դիմաց Լիզա Մերիի և Թիմ Բարթոնի կողմից։ Դա տեղի ունեցավ արդեն այն բանից հետո, երբ զույգը խզեց իր հարաբերությունները։
- «Մարսը գրոհում է» ֆիլմի նկարահանումների ժամանակ Մերիի գրկող հագուստը կարված է եղել իր վրա, քանի որ ռեժիսորի հրամանով այդ կերպարի հագուստը պետք է լինի առանց որևէ կոճակների։
- Ֆոտոմոդել աշխատելու ժամանակ Լիզա Մերիի տվյալներն էին՝ 86-63-89, 168 սմ հասակով։
- Որոշ շրջապատներում Մերին հայտնի է որպես նկարչուհի։ Նա իր աշխատանքներն իրագործելու համար նախընտրում է՝ ջրաներկ։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Год | Հայերեն անվանում | Իսկական անվանում | Կերպար | Նշում |
---|---|---|---|---|
1988 | Արի՛ կորչենք | Let’s Get Lost | դոկումենտալ ֆիլմ | |
Մայամիի ոստիկանությունը | Miami Vice | Սինդեր | ||
1990 | Էլիս | Alice | ||
1994 | Էդ Վուդ | Ed Wood | արնախում | |
1996 | Մարսը գրոհում է | Mars Attacks! | մարսիացի լրտես | |
1997 | Իմպլանտատորները | Breast Men | Վանեսսա | |
1998 | Գորտեր՝ օձերի համար | Frogs for Snakes | Միրլա Հաթսկի | |
Պոչը դեն է նետում ստվերը | Tail Lights Fade | Քիթթի | ||
Քնած հովիտը | Sleepy Hollow | Լեդի Քրեյն | ||
Եթե..շունը...ճագարը... | If… Dog… Rabbit… | Ջուդի | ||
2000 | Վիշապին հետևելով | Chasing the Dragon | Քլեր Օբերոն | |
Երկու Նիկ | The Beat Nicks | |||
Սթեյնբոյի աշխարհը | The World of Stainboy | Սթեյնբոյի մայր | ||
Մանեկեն | Timex. Mannequin | Մանեկեն | գովազդային ֆիլմ | |
2001 | Կապիկների մոլորակը | Planet of the Apes | Նովա | |
2003 | Նկարահանվելով | Starring | կարճամետրաժ ֆիլմ | |
2007 | Երկրպագուների գաղտնի աշխարհը | The Secret World of Superfans | դոկումենտալ ֆիլմ | |
2012 | Սալեմի տիրակալները | The Lords of Salem | Պրիսցելլա Ռիդ | |
2014 | Մենք դեռ այստեղ ենք | We Are Still Here | Մեյ Լյուիս | |
2014 | Dominion | Dominion | Tonjura | |
2015 | Հրեշների քաղաք | Tales of Halloween | The Victorian Widow |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Deutsche Nationalbibliothek Record #1024258939 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ Kindred Britain
- ↑ Lee, Linda (2001 թ․ հուլիսի 29). «A NIGHT OUT WITH: Lisa Marie; A Vargas Girl in the City». The New York Times (ամերիկյան անգլերեն). 0362-4331. Վերցված է 2017 թ․ հուլիսի 15-ին.
- ↑ New Movies | Movie Trailers | Movies Online | Movies.com Արխիվացված 2008-03-09 Wayback Machine
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Լիզա Մերիի պաշտոնական կայք Արխիվացված 2015-10-17 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լիզա Մերի Սմիթ» հոդվածին։ |
|