Լի Հոն Ճան (փետրվարի 15, 1823(1823-02-15)[1], Հեյֆեյ, Luzhou Fu, Anhui, Ցին կայսրություն - նոյեմբերի 7, 1901(1901-11-07)[1], Պեկին, Ցին կայսրություն[2]), չինացի պետական գործիչ, դիվանագետ։ Մասնակցել է Տայպինյան (1850-1864) և Նյանցզյունյան (1853-1868) ապստամբությունների ճնշմանը։ Վարել է այսպես կոչված «բարբարոսների օգտագործումը բարբարոսներին սանձելու համար» քաղաքականություն, այսինքն՝ փորձել է մեկ գերտերությանը զիջումների և համաձայնությունների գնով հակազդել այլ տերությունների ագրեսիային։ Ճապոնիայի հետ ստորագրել է Չինաստանի համար ծանր Սիմոնոսեկիի պայմանագիրը (1895)։ 1896 թվականին Ռուսաստանի հետ կնքել է Ճապոնիայի դեմ պաշտպանական ռազմական դաշինք և Չին-Արևելյան երկաթգծի կառուցման կոնցեսիան Ռուսաստանին հանձնելու գաղտնի պայմանագիր։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 615)։