Խորհրդա-գերմանական առևտրային համաձայնագիր
Խորհրդա-գերմանական առևտրային համաձայնագիր | |
---|---|
Պայմանագրի տիպ | առևտրային |
Ստորագրվել է — վայր |
1940 թվականի փետրվարի 11 Մոսկվա, ԽՍՀՄ |
Կողմեր | ԽՍՀՄ
|
Լեզուներ | ռուսերեն, գերմաներեն |
Խորհրդա-գերմանական առևտրային համաձայնագիր (նաև հայտնի որպես 1940 թվականի փետրվարի 11-ի Տնտեսական համաձայնագիր Գերմանական Ռայխի և Խորհրդային Սոցիալիստական հանրապետությունների միջև), տնտեսական համաձայնագիր ԽՍՀՄ-ի և Նացիստական Գերմանիայի միջև ստորագրված 1940 թվականի փետրվարի 11-ին, որպես 1939 թվականի օգոստոսի 19-ին կնքած Խորհրդա-գերմանական առևտրային համաձայնագրիի հավելում, որ ԽՍՀՄ-ը համաձայնվել է շարունակել ապրանքների մատակարարումը (նավթ, հումք և հացահատիկ) մինչև 1941 թվականի փետրվարի 11-ը 420-ից 430 միլիոն ռայխսմարկի դիմաց։
ԽՍՀՄ-ի տարածքով երրորդ երկրների ապրանքների մատակարարումը Գերմանիային համաձայնվեց ավելի ուշ։ 1941 թվականի հունիսին, երբ Գերմանիան հարձակվեց ՊՍՀՄ-ի վրա, Մոլոտով-Ռիբենտրոպ պակտը և բոլոր տնտեսական համաձայնագրերը չեղարկվեցին։
1940 թվականի հունվարից մինչև Գերմանիայի հարձակումը ԽՍՀՄ-ը արտահանել է Գերմանիա մոտ 597,9 միլիոն ռայսմարկի ապրանք։ Գերմանիան արտահանել է ԽՍՀՄ 437,1 միլիոն ռայսմարկի ապրանք[1]։ Համաձայնագրով շարունակվեցին Խորհրդա-գերմանական տնտեսական հարաբերությունները և արդյունքում մեծ քանակությամբ հումքային ապրանքներ մատակարարվեցին Գերմանիա, ներառյալ ավելի քան 900.000 տոննա նավթ, 1.600.000 տոննա հացահատիկ և 140.000 տոննա 140.000 մագնեզիում։
Փոխարենը ԽՍՀՄԸ-ը ստացավ անավարտ Ադմիրալ Հիպպեր տեսակի Lützow հածանավը, և Բիսմարկ ռազմանավի նախագծերը, Գերմանիայի նավատորմի փորձարկումների մասին տեղեկատվություն, ծանր ռազմածովային թնդանոթներ և այլ թնդանոթներ և գերմանական վերջին սերնդի մարտական օդանավերի երեսուն օրինակ, այդ թվում Bf 109 կործանիչներ, Bf 110 կործանիչներ, Ju 88 և Do 215 հրետակոծիչներ[2][3][4]։ ԽՍՀՄ-ը նաև նորացրեց նավթային և էլեկտրական տեխնոլոգիաները, լոկոմոտիվները, շարժիչները, գեներատորենարը, դիզելային մխոցները, նավերը, մեքենաների մասերը և ստացավ գերմանական հրետանու օրինակներ, տանկեր, պայթուցիկ նյութեր, քիմիական զենքի միջոցներ և այլ ապրանքներ[2]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ p. 367-369 Schwendemann H. Die wirtschaftliche Zusamenarbeit zwischen dem Deutschen Reich und der Sowjetunion von 1938 bis 1941. Berlin, 1993
- ↑ 2,0 2,1 Shirer 1990, էջեր. 668–9
- ↑ Wegner 1997, էջ. 105
- ↑ Philbin III 1994, էջ. 46