Կալամբակա
Քաղաք | ||
---|---|---|
Կալամբակա | ||
հուն․՝ Καλαμπάκα | ||
Երկիր | Հունաստան | |
Պերիֆերիա | Հունաստան | |
Համայնք | Meteora Municipality? և Commune of Kalabaka? | |
Մակերես | 47,993[1] կմ² | |
ԲԾՄ | 242[1] մ | |
Խոսվող լեզուներ | Հունարեն | |
Բնակչություն | 8330[2] մարդ (2011) | |
Ազգային կազմ | հույներ | |
Կրոնական կազմ | հույն ուղղափառ եկեղեցի | |
Հեռախոսային կոդ | 24320 | |
Փոստային դասիչ | 42200 | |
Պաշտոնական կայք | kalambaka.gr | |
| ||
Կալամբակա[3][4], Կալաբակա[5] (հուն․՝ Καλαμπάκα[2]), փոքր քաղաք Հունաստանում։ Տեղակայված է Ֆեսալական դաշտավայրի արևմտյան ծայրամասում, ծովի մակարդակից 242 մետր բարձրության վրա[1], Պինյոս գետի ձախ ափին, Աթենքից 264 կիլոմետր դեպի հյուսիս-արևմուտք, Լարիսայից 68 կիլոմետր դեպի արևմուտք և Տրիկալայից 21 կլոմետր դեպի հյուսիս-արևմուտք։ Համանուն համայնքի վարչական կենտրոն, Տրիկալա ծայրամասային միավորումում, Ֆեսալիա պերիֆերիայում։ Բնակչությունը 8330 է՝ ըստ 2011 թվականի հաշվառման[2]։
Քաղաքով անցնում է ազգային 6 ճանապարհը՝ եվրոպական E92 երթուղու մասը։ Քաղաքում գտնվում է «Կալամբակա» երկաթուղային կայանը։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կալամբակային մոտ գտնվում է Էգինի (Αιγίνιον) հին քաղաքը, որոնք հիշատակվում են որպես Ստրաբոն և Տիտոս Լիվիոս[6][7]։ Մ․ թ․ ա․ 167 թվականին քաղաքը ավերվել է հռոմեացի նվաճողների կողմից, սակայն շարունակել է գոյություն ունենալ ընդհուպ մինչև XI դարը։ Այդ ժամանակ այն ստացավ նոր անվանում՝ Ստագի (Σταγοί, «կաթիլ») և դարձավ համանուն թեմի կենտրոնը (ներկայում՝ Ստագոնական և Մետեորական մետրոպոլիտություն, Էլլադական ուղղափառ եկեղեցիներ)։ Ժամանակակից անունը քաղաքը ստացել է թուրքական տիրապետության ժամանակ, երբ Կալամբական դարձավ կարևոր առևտրական կենտրոն։ 1854 թվականի մայիսի 1-10 այդ վայրերում բռնկվեց հունական ապստամբություն և քաղաքը գրավվեց հույների կողմից՝ Քրիստոդուկոս Հադզիպետրոսի առաջնորդությամբ։ Քաղաքը վերջնականապես ազատագրվեց թուրքերից 1881 թվականի օգոստոսի 27-ին։
Կալամբակայում է գտնվում բավականին նշանակալից հուշարձան՝ Ստագի թեմի մայր տաճարի գլխավոր եկեղեցին՝ նվիրված Աստվածամոր Վերափոխմանը՝ կառուցված է X—XI դարերում։
Հենց Կալամբակայի կողքին՝ երկու-երեք կիլոմետր հյուսիս, վեր են բարձրանում ժայռեր, որոնց գագաթներին տեղակայված են Մետեորա ուղղափառ եկեղեցիները։
Կալամբակայի միություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կալամբակայի համայնքային միությունը կազմված է երեք բնակավայրերից։ Բնակչությունը 8619 բնակիչ է՝ ըստ 2011 թվականի հաշվառման[2]։ Տարածքը 47,993 քառակուսի կիլոմետր է[1]։
Բնակավայր | Բնակչություն (2011)[2], մարդ |
---|---|
Այիյա Պարասեկեվի | 114 |
Վիտումաս | 175 |
Կալամբակա | 8330 |
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Բնակչություն, մարևդ |
---|---|
1991 | 5975[8] |
2001 | 7235[8] |
2011 | 8330[2] |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Απογραφή πληθυσμού - κατοικιών της 18ης μαρτίου 2001 (μόνιμος πληθυσμός)(հուն.). — Πειραιάς: Εθνική στατιστική υπηρεσία της Ελλάδας, 2009. — Т. I. — С. 390. — ISSN 1106-5761.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 «Πίνακας αποτελεσμάτων Μόνιμου Πληθυσμού-Απογραφής 2011» (հունարեն). Հունաստանի վիճակագրական ծառայություն. 2014 թ․ մարտի 20. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 13-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 22-ին.
- ↑ Каламба́ка // Словарь географических названий зарубежных стран / отв. ред. А. М. Комков. — 3-е изд., перераб. и доп. — М. : Недра, 1986. — 459 с.
- ↑ Греция : Справочная карта : Масштаб 1:1 000 000 / гл. ред. Я. А. Топчиян; ред.: Г. А. Скачкова, Н. Н. Рюмина. — М.: Роскартография, Омская картографическая фабрика, 2001. — (Страны мира «Европа»). — 2000 экз.
- ↑ Калаба́ка // Словарь географических названий зарубежных стран / отв. ред. А. М. Комков. — 3-е изд., перераб. и доп. — М. : Недра, 1986. — 459 с.
- ↑ Страбон. География. VII, 7, 9
- ↑ Тит Ливий. История от основания города. XXXII, 15
- ↑ 8,0 8,1 «Μόνιμος και Πραγματικός Πληθυσμός της Ελλάδος. Σύνολο Ελλάδος, νομοί, δήμοι/κοινότητες, δημοτικα/κοινοτικά διαμερίσμα και οικισμοί. Απογραφές πληθυσμού 2001 και 1991» (հունարեն). Հունաստանի վիճակագրական ծառայություն. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 22-ին.