Կարեն Դուրինյան
Կարեն Վաղինակի Դուրինյան | |
---|---|
մարտի 3, 1970-ապրիլի 25, 1992 | |
Ծննդավայր | Կապան |
Մահվան վայր | Կապանի արվարձաններ |
Զորատեսակ | Ներքին գործերի հատուկ գնդի Կապանի վաշտ |
Կարեն Վաղինակի Դուրինյան (մարտի 3, 1970, Կապան, Սյունիքի մարզ, ՀԽՍՀ-ապրիլի 25, 1992[1], Կապան, Սյունիքի մարզ, Հայաստան), Արցախյան ազատամարտի առաջին զոհերից։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Կարեն Դուրինյանը ծնվել է 1970 թվականին։ 1987 թվականին ավարտել է Կապանի թիվ 2 միջնակարգ դպրոցը[2]։ Սովորել է Կապանի գեղարվեստի դպրոցում։ Մանկական տարիներից շատ էր սիրում ստեղծագործել, մեծ ձգտում ուներ ուսման։ Սակայն գրչին ու վրձնին փոխարինեց զենքը։
Ծառայել է խորհրդային բանակում, այնուհետև՝ կամավոր ընդգրկվել Հայաստանի Հանրապետության Ներքին գործերի հատուկ գնդի Կապանի վաշտում և 1992 թվականին քաղաքի արվարձանում զոհվել զրահամեքենայի մեջ՝ ուղիղ նշանառության թշնամու կրակից։
Կարենի շիրիմն ամփոփված է Բաղաբուրջի հուշահամալիրում[3]՝ իր մարտական ընկերների կողքին։ 1992 թվականին հետմահու լույս է տեսել Կարեն Դուրինյանի բանաստեղծությունների ժողովածուն՝ «Անավարտ երգ» խորագրով[4]։
Պարգևատրվել է Արիության շքանշանով։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկների ցանկ (Դ)». 2016 թ․ նոյեմբերի 29.
{{cite journal}}
: Cite journal requires|journal=
(օգնություն) - ↑ pandukht (2009 թ․ հուլիսի 14). «Карен Дуринян». Pandukht. Վերցված է 2019 թ․ ապրիլի 9-ին.
- ↑ «Մարտի 3-ին կապանցի տաղանդավոր բանաստեղծ, ազատամարտիկ Կարեն Դուրինյանը կդառնար 49 տարեկան | Syunacerkir.am». syuniacyerkir.am. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 9-ին.
- ↑ Դուրինյան, Կարեն Վ (2000). Անավարտ երգ։ Ժողովածու. Երևան: ՊՆ հրատ.(չաշխատող հղում)
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Կարեն Դուրինյան «Անավարտ երգ», էջ 2
- Արտեմ Վարդանյան «Գիրք անմահաց», էջ 13