Svoboda | Graniru | BBC Russia | Golosameriki | Facebook
Jump to content

Կարլ Մարքս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մարքս (այլ կիրառումներ)
Կարլ Մարքս
Karl Marx
Ծնվել էմայիսի 5, 1818(1818-05-05)[1][2][3][…] կամ մայիսի 5 (17), 1818[4]
Թրիեր, Հռենոսի պրովինցիա, Պրուսիայի թագավորություն[5][6][2][…]
Մահացել էմարտի 14, 1883(1883-03-14)[7][1][3][…] (64 տարեկան) կամ մարտի 14 (26), 1883[4] (64 տարեկան)
Լոնդոն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[5][8][9][…]
բնական մահով
ԳերեզմանTomb of Karl Marx[7]
Բնակության վայր(եր)Լոնդոն[9][10][9], Թրիեր, Բեռլին, Փարիզ[2][9][11] և The Swan?[12]
Քաղաքացիություն Պրուսիայի թագավորություն և առանց քաղաքացիության
Ազգությունաշկենազի
Դավանանքաթեիզմ[13] և Հակաթեիզմ[13]
Մասնագիտությունտնտեսագետ, լրագրող, պատմաբան, փիլիսոփա, սոցիոլոգ, հեղափոխական, բանաստեղծ, քաղաքական գործիչ և գրող
Հաստատություն(ներ)Neue Rheinische Zeitung? և Հռենոսյան թերթ
Գործունեության ոլորտքաղտնտեսություն, հասարակագիտություն և փիլիսոփայություն
ԱնդամակցությունԱռաջին ինտերնացիոնալ[9][11]
Ալմա մատերԲոննի համալսարան (1836)[2][8][9][…], Ենայի համալսարան[8][9], HU Berlin[9][14][15][…] և Gimnasium Real Frederick William III?[2]
Գիտական աստիճանփիլիսոփայության դոկտոր[11][8][9]
Տիրապետում է լեզուներինգերմաներեն[16][17]
Գիտական ղեկավարԲրունո Բաուեր
Ազդվել էԳեորգ Վիլհելմ Ֆրիդրիխ Հեգել[2][9][18], Մաքս Շտիրներ, Լյուդվիգ Ֆոյերբախ[18][19][20] և Քրիստոնեության էությունը
Պարգևներ
ԿուսակցությունԿումունիստների միություն
Ամուսին(ներ)Ժեննի Մարքս[7][2]
Երեխա(ներ)Էվելինգ Մարքս[8][21], Լոնգե Մարքս[8][21], Լաֆարգ Մարքս[8][21], Edgar Marx?[8][21], հավանաբար՝ Frederick Demuth?, Heinrich Edward Guy Marx?[21] և Jenny Evelin Francis Marx?[21]
ՀայրՀայնրիխ Մարքս[2][8][22][…]
ՄայրՀենրիետե Պրեսբուրգ[8][21]
Ստորագրություն
Изображение автографа
Քաղվածքներ Վիքիքաղվածքում
 Karl Marx Վիքիպահեստում

Կարլ Մարքս (անգլ.՝ Karl Marx, մայիսի 5, 1818(1818-05-05)[1][2][3][…] կամ մայիսի 5 (17), 1818[4], Թրիեր, Հռենոսի պրովինցիա, Պրուսիայի թագավորություն[5][6][2][…] - մարտի 14, 1883(1883-03-14)[7][1][3][…] կամ մարտի 14 (26), 1883[4], Լոնդոն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[5][8][9][…]), գերմանացի փիլիսոփա, տնտեսագետ, հասարակագետ, գրող, պոետ, քաղաքական լրագրող, սոցիոլոգ և հասարակական գործիչ։

Ծնվել է ծագումով հրեա փաստաբանի ընտանիքում։ 1830-1835 թվականներին սովորել է Տրիրի Ֆրիդրիխ-Վիլհելմ գիմնազիայում, 1835-1841 թվականներին ՝ նախ՝ Բոննի, ապա՝ Բեռլինի համալսարանների իրավաբանության ֆակուլտետներում։ Իրավագիտությամբ, պատմությամբ, օտար լեզուներով զբաղվելուն զուգընթաց՝ Մարքսը Բեռլինի համալսարանում ուսումնասիրել է փիլիսոփայություն, Հեգելի պատմականության դիալեկտիկական մեթոդը. հարել է երիտհեգելականներին։

Աշխատանքային ուղին

[խմբագրել | խմբագրել կոդը]

1841 թվականին Մարքսն ստացել է փիլիսոփայության դոկտորի աստիճան։ 1842 թվականից Քյոլնում հրատարակվող ժողովրդավարական «Հռենոսյան թերթի» խմբագիրն էր։ 1843 թվականի սկզբին նա պրուսական միապետության դեմ հեղափոխական պայքարի և ժողովրդավարության կոչեր է արել։ Նույն թվականի մարտին կառավարությունն արգելել է թերթի հրապարակումը։ Մարքսը տեղափոխվել է Փարիզ. ծանոթացել է սոցիալիստական և ժողովրդավարական շարժման ներկայացուցիչների՝ Ֆրիդրիխ Էնգելսի, Հայնրիխ Հայնեի և ուրիշների հետ։ 1844 թվականից Էնգելսը դարձել է Մարքսի բարեկամն ու գաղափարական համախոհը։ 1845 թվականի փետրվարին ֆրանսիական իշխանությունները (Պրուսիայի ճնշմամբ) Մարքսին արտաքսել են Փարիզից. նա տեղափոխվել է Բրյուսել, որտեղ Էնգելսի հետ գրել է «Գերմանական գաղափարախոսություն» աշխատությունը։ 1848-1849 թվականներին մասնակցել է «Կոմունիստների միություն» միջազգային կազմակերպության աշխատանքներին, Էնգելսի հետ գրել է միության ծրագիրը՝ «Կոմունիստական կուսակցության մանիֆեստը» (1848 թվական)։

Փետրվարյան հեղափոխության ժամանակ և դրանից հետո

[խմբագրել | խմբագրել կոդը]

1848 թվականի փետրվարյան հեղափոխության սկզբին Մարքսն արտաքսվել է Բելգիայից. վերադարձել է Փարիզ, ստեղծել Կոմունիստների միության նոր կենտկոմ, ընտրվել նախագահ։ Մարտյան հեղափոխությունից հետո տեղափոխվել է Գերմանիա՝ մասնակցելու այնտեղ սկսված ապստամբությանը։ 1848-1849 թվականներին Մարքսի խմբագրությամբ Քյոլնում լույս է տեսել «Նոր հռենոսյան լրագիրը»։ 1849 թվականի մայիսին Մարքսն արտաքսվել է Գերմանիայից. ընտանիքով մեկնել է Փարիզ, ապա հաստատվել Լոնդոնում և այնտեղ ապրել մինչև կյանքի վերջը։ 1864 թվականին Լոնդոնում Մարքսը հիմնադրել և ղեկավարել է (1864-1876 թվականներին) Բանվորների միջազգային ընկերությունը (հետագայում՝ Առաջին ինտերնացիոնալ)՝ բանվոր դասակարգի առաջին զանգվածային միջազգային կազմակերպությունը), որը 1876 թվականին լուծարվել է։

Մարքսի աշխատությունները

[խմբագրել | խմբագրել կոդը]

1867 թվականին Համբուրգում լույս է տեսել Մարքսի գլխավոր աշխատության՝ «Կապիտալի» 1-ին հատորը (2-րդ և 3-րդ հատորները տպագրության է պատրաստել Էնգելսը և հրատարակել Մարքսի մահից հետո)։ Մարքսը «Կապիտալում» վերլուծել է հասարակության տնտեսական կյանքը, հանգել «հասարակական կեցությունն է որոշում հասարակական գիտակցությունը» գաղափարին։ Ըստ Մարքսի՝ հասարակության պատմական գործընթացում վճռական և որոշիչ գործոնը նյութական արտադրությունն է։ Կյանքի վերջին տարիներին Մարքսը գործուն մասնակցություն է ունեցել պրոլետարական կուսակցության ձևավորմանը։

1840-ական թվականների կեսերին նա իդեալիզմի և հեղափոխական ժողովրդավարության գաղափարներից անցել է մատերիալիզմին ու կոմունիզմին։ Մշակել է պատմության մատերիալիստական ըմբռնման (պատմական մատերիալիզմ) սկզբունքները, հավելյալ արժեքի տեսությունը, ուսումնասիրել կապիտալիզմի զարգացման ընթացքը և առաջ քաշել նրա անկման, պրոլետարական հեղափոխության հետևանքով կապիտալիզմից կոմունիզմին անցման անխուսափելիության դրույթը։ Այդ ամենի հանրագումարը փիլիսոփայական, տնտեսագիտական և քաղաքական ամբողջական ուսմունք է, որը հետագայում կոչվել է մարքսիզմ և արագ տարածվել ու մեծ ազդեցություն է թողել 19-րդ դարի վերջի և 20-րդ դարի սկզբի սոցիալ-հասարակական մտքի զարգացման վրա, դարձել է նաև պրոլետարիատի գաղափարախոսությունը։ Մարքսը գրել է նաև «Տնտեսագիտական-փիլիսոփայական ձեռագրեր» (1844 թվական), «Իրավունքի հեգելյան փիլիսոփայության քննադատության շուրջ» (1844 թվական), «Սուրբ ընտանիք» (1845 թվական), «Գերմանական գաղափարախոսություն» (1845-1846 թվականներ, վերջին երկուսը՝ Էնգելսի հետ), «Փիլիսոփայության աղքատությունը» (1847 թվական), «Դասակարգային պայքարը Ֆրանսիայում 1848-1850 թվականներ» (1850 թվական), «Լուի Բոնապարտի Բրյումերի տասնութը» (1852 թվական), «Քաղաքացիական պատերազմը Ֆրանսիայում» (1871 թվական), «Գոթայի ծրագրի քննադատությունը» (1875 թվական) աշխատությունները։

Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուսաստանում Հոկտեմբերյան հեղափոխությունից (1917 թվական) հետո Վլադիմիր Լենինը մարքսիզմը մշակել և ծառայեցրել է կոմունիստական ամբողջատիրությանը։ Մարքսիզմի այդ տարբերակը հետագայում կոչվել է մարքսիզմ-լենինիզմ։

Մարքսի մահից հետո

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարքսի աշխատությունների հայերեն թարգմանությունների առաջին փորձերն արվել են 1880-ական թվականներին։ 1904 թվականին Ժնևում, Ստեփան Շահումյանի և Միքայել Մանուչարյանի թարգմանությամբ, լույս է տեսել «Կոմունիստական կուսակցության մանիֆեստը»։ Խորհրդային իշխանության տարիներին Հայաստանում հրատարակվել են Կառլ Մարքսի և Ֆրիդրիխ Էնգելսի ընտիր երկերը, թեմատիկ ժողովածուներ և առանձին աշխատություններ (131 անուն)։ Մարքսի անունով կոչվել են քաղաքներ, կենտրոնական փողոցներ ԽՍՀՄ-ում և ԳԴՀ-ում։ Տրիրում գործում է Կարլ Մարքսի թանգարանը։ Մարքսին նվիրված հուշարձաններ են կանգնեցվել ԽՍՀՄ գրեթե բոլոր քաղաքներում (առաջինը՝ Պենզայում, 1918 թվականին)։ 1933-1991 թվականներին Կարլ Մարքսի անունով կոչվել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը, որի առջև տեղադրված էր նրա կիսանդրին, և փողոց Երևանի կենտրոնում (այժմ՝ Մովսես Խորենացու անվան)[23]։ Արտաշատում առ այսօր կենտրոնական փողոցներից մեկը կոչվում է Կարլ Մարքսի անունով։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 Gemkow H. Carlos Marx. Biografía completa — 1975.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Feuer L. S., McLellan D. T. Encyclopædia Britannica
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 Исаев Ю. Н. Chuvash encyclopedia (ռուս.)Чувашское книжное издательство, 2006. — С. 2567. — 2567 с. — ISBN 978-5-7670-1471-X
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 Маркс Карл // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  6. 6,0 6,1 6,2 https://www.marxists.org/archive/marx/bio/marx/eng-1869.htm
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 A. A. P. Secret Re-burial of Karl Marx In London // The Sydney Morning HeraldSydney: Fairfax Media, 1954. — Iss. 36485 (late edition). — P. 1. — ISSN 0312-6315
  8. 8,00 8,01 8,02 8,03 8,04 8,05 8,06 8,07 8,08 8,09 8,10 8,11 Marx, Karl: (geb. Mordechai) Dr. phil., Theoretiker des Sozialismus, "Manifest der Komm. Partei", Redakteur // Band 16: Lewi – MehrMunich: K. G. Saur Verlag, 2008. — P. 331. — 25, 427 p. — ISBN 978-3-598-22696-0
  9. 9,00 9,01 9,02 9,03 9,04 9,05 9,06 9,07 9,08 9,09 9,10 9,11 Marx, Karl (Heinrich) // Volume 7 — P. 896.
  10. Marxismus // Band 17 Linl–Mats — P. 768. — 832 p. — ISBN 978-3-7653-4117-5
  11. 11,0 11,1 11,2 Marx: 5) Karl Heinrich // Band 17 Linl–Mats — P. 768. — 832 p. — ISBN 978-3-7653-4117-5
  12. https://www.bruzz.be/event/brussel-was-de-belangrijkste-mijlpaal-het-leven-van-karl-marx-2018-05-04
  13. 13,0 13,1 https://www.marxists.org/archive/marx/works/1843/critique-hpr/intro.htm#05
  14. Feuer L. S., McLellan D., Ed. Volume 23 // Volume 23 — P. 531—543. — 928 p.
  15. Marx: 5) Karl Heinrich // Band 17 Linl–Mats — P. 766—769. — 832 p. — ISBN 978-3-7653-4117-5
  16. Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  17. CONOR.Sl
  18. 18,0 18,1 Feuer L. S., McLellan D., Ed. Volume 23 // Volume 23 — P. 531. — 928 p.
  19. Althusser L. Vorwort: Heute (գերմ.) // Für Marx: Vollständige und durchgesehene Ausgabe / Hrsg.: F. O. WolfB: Suhrkamp Verlag, 2011. — S. 37. — 409 p. — ISBN 978-3-518-12600-4
  20. Marxismus // Band 17 Linl–Mats — P. 771. — 832 p. — ISBN 978-3-7653-4117-5
  21. 21,0 21,1 21,2 21,3 21,4 21,5 21,6 Lundy D. R. The Peerage
  22. Marx: 5) Karl Heinrich // Band 17 Linl–Mats — P. 767. — 832 p. — ISBN 978-3-7653-4117-5
  23. Երևան քաղաքի փողոցների, պողոտաների, նրբանցքների, փակուղիների, անցուղիների, հրապարակների, զբոսայգիների, թաղամասերի նոր ու նախկին անուններ (սկսած 1990 թվականից)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարլ Մարքս» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարլ Մարքս» հոդվածին։