Svoboda | Graniru | BBC Russia | Golosameriki | Facebook
Jump to content

Կիսլովոդսկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Կիսլովոդսկ
ռուս.՝ Кисловодск
Դրոշ Զինանշան

ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
Դաշնային սուբյեկտՍտավրոպոլի երկրամաս
Քաղաքային օկրուգԿիսլովոդսկի քաղաքային օկրուգ
ՀամայնքԿիսլովոդսկի քաղաքային օկրուգ[1]
Հիմնադրված է1803 թ.
Առաջին հիշատակում1803
Այլ անվանումներԿիսլովոդսկայա
Տվյալ կարգավիճակում1903 թվականից
Մակերես72 կմ²
ԲԾՄ825 մ
Կլիմայի տեսակբարեխառն-ցամաքային
Խոսվող լեզուներռուսերեն
Բնակչություն129 993 մարդ (2016[2])
Ազգային կազմռուսներ, հայեր, կարաչայներ և այլ ազգեր
Կրոնական կազմքրիստոնյաներ, մուսուլմաններ
Ժամային գոտիUTC+3
Հեռախոսային կոդ+7 87937
Փոստային դասիչ357700
Ավտոմոբիլային կոդ26, 126
ՍՎՏԲՀԴ07
Պաշտոնական կայքkislovodsk-kurort.org(ռուս.)
Կիսլովոդսկ (Ռուսաստան)##
Կիսլովոդսկ (Ռուսաստան)
Կիսլովոդսկ (Ստավրոպոլի երկրամաս)##
Կիսլովոդսկ (Ստավրոպոլի երկրամաս)

Կիսլովոդսկ (ռուս.՝ Кисловодск, բառացի՝ թթու ջրեր), քաղաք-բուժավայր[3] Ռուսաստան Դաշնության հարավում, ընդգրկված է Ստավրոպոլի երկրամասի Կիսլովոդսկի քաղաքային օկրուգում՝ հանդիսանալով վերջինիս վարչական կենտրոնը։

Գտնվում է Հյուսիսային Կովկասում Սև և Կասպից ծովերի արանքում։ Մոտակա օդանավակայանը տեղակայված է Միներալնիե Վոդի քաղաքում։

Կիսլովոդսկը հիմնադրվել է 1803 թ. որպես ռազմական ամրոց։ Այն անվանակոչվել է շրջակայքի բազմաթիվ հանքային աղբյուրներից ելնելով։

Անվանումն առաջել է ռուսերեն «կիսլայա» ― «թթու» և «վոդա» ― «ջուր» բառերից՝ ավելացրած «սկ» վերջածանցը, որն ունի վայրի իմաստ, այսինքն՝ «Թթուջրի վայր»։

Քաղաքն այդպես է անվանվել նկատի ունենալով այստեղի «Նարզան» աղբյուրի ածխաթթվային ջրի համը[4]։

19-րդ դարի վերջում և 20-րդ դարի սկզբում Կիսլովոդսկը որպես մոդայիկ առողջարան գրավում է բազմաթիվ երաժիշտների, դերասանների և Ռուսաստանի արիստոկրատիայի ներկայացուցիչների։ Միխայիլ Լերմոնտովի «Մեր ժամանակների հերոսը» վեպի որոշ իրադարձություններ տեղի են ունեցել Կիսլովոդսկում։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականի տվյալներով օկրուգում բնակվում է 129 993 մարդ[2]։

Ազգային կազմը

2010 թվականի մարդահամարի արդյունքներով այստեղ բնակվող հիմնական ազգություններն են[5]

Ազգություն Թվաքանակը, հազ. մարդ Բաժինը, %
Ռուսներ 98 205 76,39
Հայեր 11 715 9,11
Կարաչայներ 5 451 4,24
Ուկրաինացիներ 1 734 1,35
Աբազներ 1 473 1,15
Վրացիներ 1 191 0,93

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. ОКТМО. 185/2016. Северо-Кавказский ФО
  2. 2,0 2,1 [] (ռուս.)
  3. Реестр зарегистрированных в АГКГН географических названий объектов по состоянию на 24 ноября 2011 года. Ставропольский край(չաշխատող հղում) (ռուս.)
  4. Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987). Աշխարհագրական անունների բառարան. Երևան: «Լույս».
  5. Всеросийская перепись населения 2010 года на территории Ставропольского края. Том 3 книга 1 «Национальный состав и владение языками, гражданство» Արխիվացված 2016-03-05 Wayback Machine (ռուս.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կիսլովոդսկ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 448