Կոնստանտինոս Խալկիաս
Քաղաքացիությունը | Հունաստան | ||
---|---|---|---|
Ծննդյան ամսաթիվ | մայիսի 30, 1974[1][2][3] (50 տարեկան) | ||
Ծննդավայր | Լարիսա, Հունաստան | ||
Հասակ | 199 սանտիմետր | ||
Դիրք | դարպասապահ | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Կոնստանտինոս «Կոստաս» Խալկիաս (հուն․՝ Κωνσταντίνος «Κώστας» Χαλκιάς, մայիսի 30, 1974[1][2][3], Լարիսա, Հունաստան), հույն ֆուտբոլիստ, դարպասապահ, որն ավարտել է ֆուտբոլային կարիերան 2012 թվականին։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Մասնագիտական կարիերան սկսել է 1995 թվականին «Պանաթինաիկոս» ֆուտբոլային ակումբում, 1996 թվականին տեղափոխվել է Աթենքի «Ապոլոն»։ 1998 թվականին վերադարձել է «Պանաթինաիկոս», այնուհետև 2001 թվականից 2 մրցաշրջան խաղացել է «Իրակլիս» ակումբում, որից հետո 2003 թվականին կրկին վերադարձել է «Պանաթինաիկոս»։ 2005 թվականին 5 հանդիպում է անցկացրել «Պորտսմուտի» կազմում, իսկ 2006 թվականին տեղափոխվել է Իսպանիայի «Ռեալ Մուրսիա» ակումբ[4], որի համար նա խաղացել է երկու հանդիպում։ Նույն 2006 թվականի ամռանը տեղափոխվել է «Արիս» ֆուտբոլային ակումբ[5], իսկ 2008 թվականի մայիսի 28-ին երկամյա պայմանագիր է կնքել «ՊԱՕԿ» ակումբի հետ[6]։
2002 թվականից խաղում է Հունաստանի ազգային հավաքականում։ 2004 թվականի Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության չեմպիոն է, 2008 թվականի Եվրոպայի առաջնության մասնակից։ 2012 թվականի Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության համար հայտագրված թիմերի բոլոր խաղացողների շրջանում ամենատարիքով ֆուտբոլիստն էր։
Նվաճումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պանաթինաիկոս
- Հունաստանի չեմպիոն (2), 1995/96, 2003/04
- Հունաստանի գավաթակիր (1), 2003/04
Հունաստանի հավաքական
- Եվրոպայի չեմպիոն (1), 2004
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 FBref.com(բազմ․)
- ↑ 3,0 3,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
- ↑ «Στη Ρεάλ Μούρθια συνεχίζει την καριέρα του ο Χαλκιάς (Chalkias moving to Real Murcia)» (Greek). Athens: In.gr. 2006 թ․ հունվարի 31.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Παρελθόν ο Αναστόπουλος από την τεχνική ηγεσία του Αρη, που απέκτησε τον Χαλκιά (Anastopoulos released from Aris, which signed Chalkias)» (Greek). Thessaloniki: In.gr. 2006 թ․ հունիսի 23.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «"Να γίνει ο ΠΑΟΚ πρωταγωνιστής" είπε ο Χαλκιάς για τη νέα ομάδα του («PAOK should become a protagonist» Chalkias said for his new team)» (Greek). Thessaloniki: In.gr. 2008 թ․ մայիսի 28.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|
- Մայիսի 30 ծնունդներ
- 1974 ծնունդներ
- Ապրող անձինք
- Հունաստանում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Անգլիայի լեգեոներ ֆուտբոլիստներ
- Հույն ֆուտբոլիստներ
- Հունաստանի հավաքականի ֆուտբոլիստներ
- ՈՒԵՖԱ Եվրո 2012-ի ֆուտբոլիստներ
- Պանաթինաիկոսի ֆուտբոլիստներ
- Պորտսմութի ֆուտբոլիստներ
- Պրեմիեր Լիգայի ֆուտբոլիստներ
- Ռեալ Մուրսիայի ֆուտբոլիստներ
- Տղամարդկանց ֆուտբոլի դարպասապահներ
- Ֆուտբոլի Եվրոպայի չեմպիոններ