Համակրանք
Համակրանք (հուն․՝ συμπάθεια «կարեկցանք, համակրանք», հին հունարեն՝ συμ «միասին» + πάθος «զգացմունք, կիրք, ձգողություն»), ինչ-որ մեկի կամ ինչ-որ բանի հաստատուն հուզական հակվածության զգացում[1]։ Հակադրվում է հակակրանքին[2]։
Համակրանքը, որպես օրենք, առաջանում է ընդհանուր հայացքների, հետաքրքրությունների և արժեքների հիման վրա, ինչպես նաև տվյալ մարդու արտաքինի, պահվածքի և բնավորության գծերի նկատմամբ ընտրական դրական ռեակցիայի արդյունքում[3]։ Մի մարդու համակրանքը մյուսի նկատմամաբ արտահայտվում է որպես բնազդային հակվածություն, նրանց միջև ներքին հարազատության զգացում[4]։ Արտահայտվում է մարդու նկատմամբ բարձր հետաքրքրությամբ, բարյացակամությամբ, ուշադրության և օգնության ցուցաբերմամբ[3]։ Որոշ մշակույթներում համակրանքը կարող է նշանակել այլ մարդկանց համար երջանկության ցանկություն, նրանց խնդիրների և դժբախտությունների հանդեպ կարեկցանքի զգացողություն (այն մարդկանց, ում հանդեպ համակրանք ես տածում)։ Համակրանք կարող է առաջանալ ընկերության մեջ, երբ մարդիկ միմյանց հետ շփվելուց հաճույք են ստանում և կապվածություն են զգում։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Симпатия// Давлетчина С.Б. Словарь по конфликтологии. — ВСГТУ, 2005. — 100 с.
- ↑ «Համակրանք». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) - ↑ 3,0 3,1 Симпатия Արխիվացված 2016-03-04 Wayback Machine// Психология общения. Энциклопедический словарь / под общ. ред. А.А. Бодалева. — М.: «Когито-Центр», 2011.
- ↑ «Что такое Симпатия?». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 26-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 10-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Гозман Л. Я. «Психология эмоциональных отношений». — М.: Издательство МГУ, 1987. — 175 с.