Համլետ Բադունց
Արտաքին տեսք
Համլետ Բադունց | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 5, 1972 |
Ծննդավայր | Ուխտաձոր, Հադրութի շրջան, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | դեկտեմբերի 13, 1992 (20 տարեկան) |
Համլետ Արտաշեսի Բադունց (1972 փետրվարի 5, Ուխտաձոր - 1992 դեկտեմբերի 13, Ուխտաձոր), հայ ազատամարտիկ, Արցախյան պատերազմի մասնակից[1]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1972 թվականի փետրվարի 5-ին Հադրութի շրջանի Ուխտաձոր գյուղում։ Ավարտել է գյուղի դպրոցը։ Ծառայել է Խորհրդային բանակում, Մուրմանսկ քաղաքում[1]։
Զորացրվելուց հետո մտել է Արցախյան բանակի շարքերը։ Մասնակցել է մի շարք ազատագրական և պաշտպանական մարտերի։ Զոհվել է 1992 թվականի դեկտեմբերի 13-ին, Ուխտաձորում։ Ամուսնացած չէր։ Հանգչում է հայրենի գյուղի գերեզմանատանը[1]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 «Ազատամարտիկը Արցախյան պատերազմի թանգարանի կայքում». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 14-ին.