Համո Յոլյան
Համո Յոլյան | |
---|---|
հունվարի 10, 1903[1] - հունվարի 15, 1965[1] (62 տարեկան) | |
Ծննդավայր | Գորիս, Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն[1] |
Մահվան վայր | Մոսկվա, ԽՍՀՄ[1] |
Գերեզման | Նովոդեվիչյան գերեզմանոց |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Զորատեսակ | Engineering Troops of the USSR?[1] |
Կոչում | գեներալ-մայոր[1] |
Մարտեր/ պատերազմներ | Հայրենական մեծ պատերազմ |
Կրթություն | Արդբեջանի պետական նավթային ակադեմիա (1926)[1] |
Պարգևներ |
Համո Սերգեյի Յոլյան (հունվարի 10, 1903[1], Գորիս, Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն[1] - հունվարի 15, 1965[1], Մոսկվա, ԽՍՀՄ[1]), հայ խորհրդային պետական և ռազմական գործիչ, ինժեներահրետանային ծառայության գեներալ-մայոր (1944), Սոցիալիստական աշխատանքի հերոս (1942)[2]։ ԽՄԿԿ անդամ 1919 թվականից, ԽՍՀՄ պետական մրցանակի քառակի դափնեկիր։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1903 թվականին Բաքվում (մեկ այլ տվյալով՝ Գորիսում)։ Ավարտել է Շուշիի ռեալական ուսումնարանը։ 1923—1926 թվականներին սովորել է Ադրբեջանի պոլիտեխնիկական ինստիտուտում, 1929 թվականին՝ ավարտել «Ազնեֆտի» մետաղների սառը մշակման եռամյա դասընթացը (Բաքու)։ 1930 թվականից եղել է Բաքվի Ս․ Մ․ Կիրովի անվան գործարանի տնօրենը, այնուհետև՝ «Նեվտոմաշ» տրեստի տնօրենը, 1936 թվականին ստաժավորվել է ԱՄՆ-ում։ 1937—1940 թվականներին՝ Մոսկվայի 32-րդ գործարանի տեխնիկական տնօրեն, 1940 թվականից՝ 92-րդ հրետանային գործարանի տնօրեն։
Զինվորական տարիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայրենական մեծ պատերազմի ընթացքում 92-րդ հրետանային գործարանը թողարկել է բազմաթիվ տարբեր տիպի հրանոթներ։ Այդ գործարանը չորս անգամ պարգևատրվել է Լենինի շքանշանով։ Գործարանն առաջինն էր հրետանային ձեռնարկություններից, որ հրանոթների արտադրությունն իրականացնում էր հոսքային համակարգով։ Պատերազմի ժամանակ հրետանային մոտ 100 գնդեր սպառազինվել են միայն 92-րդ գործարանի արտադրած հրանոթներով։
Պատերազմից հետո
[խմբագրել | խմբագրել կոդը]Պատերազմից հետո մասնակցել է նոր տիպի զենքերի, հատկապես հեռահար զենիթային, հրթիռային համալիրների, այդ թվում' աշխարհում առաջին հակաօդային պաշտպանության Շ-25 «Բերկուտ» բազմալի-քային համալիրի ստեղծման գործին։
Եղել է ԽՍՀՄ սպառազինության մինիստրի տեղակալն էր։ Յոլյանի ղեկավարությամբ ստեղծվել են հրետանային զենքի նոր, ավելի կատարյալ տեսակներ։ Եղել է ՌԽՖՍՀ 3-րդ գումարման Գերագույն խորհրդի դեպուտատ։ 1955 թվականին զորացրվել է, մեղադրվել է երկրի նախկին ղեկավարության հետ ունեցած կապերի մեջ, նշանակվել մերձ- մոսկովյան գործարաններից մեկում գլխավոր մեխանիկ։ Երեք անգամ կաթված ստանալուց հետո մահացել է 1965 թվականի հունվարի 15-ին Մոսկվայում։ Թաղված է Նովոդևիչիե գերեզմանատանը։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սոցիալիստական աշխատանքի հերոս 1942[3]
- ԽՍՀՄ պետական քառակի մրցանակակիր
- Լենինի քառակի շքանշանակիր (1941, 1942, 1944, 1951)
- Սուվորովի 1-ին աստիճանի շքանշան (1945)
- Հայրենական պատերազմի 1-ին աստիճանի շքանշաններ
- 2 Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան (1939, 29.10.1949)
- Ստալինյան մրցանակ (1941)
- Ստալինյան մրցանակ՝ 1-ին աստիճանի (1946)
- Ստալինյան մրցանակ՝ երկրորդ աստիճանի (29.10.1949)
- Ստալինյան մրցանակ (1951)
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Богуненко Н. Н., Пелипенко А. Д., Соснин Г. А. Елян Амо Сергеевич // Герои атомного проекта. — Саров: Росатом, 2005. — С. 134 — 136. — ISBN 5-9515-0005-2
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 8 (հայ.) — հատոր 8. — էջ 127.
- ↑ studio, 5165m. «Anunner.com - ՀԱՄՈ ՅՈԼՅԱՆ ՍԵՐԳԵՅԻ». www.anunner.com. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 13-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link) - ↑ Указ Президиума Верховного Совета СССР Указ Президиума Верховного Совета СССР «О присвоении звания Героя Социалистического Труда товарищам Быховскому А. И., Ванникову Б. Л., Гонор Л. Р., Еляну А. С., Новикову и Устинову Д. Ф.» от 3 июня 1942 года // Ведомости Верховного Совета Союза Советских Социалистических Республик : газета. — 1942. — 15 июня (№ 22 (181)). — С. 1.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Живая история атомной отрасли | Личность | Елян(չաշխատող հղում)
- Амо Сергеевич Елян на сайте Нижегородсской армянской общины
- Триумф и трагедия Амо Еляна
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 127)։ |
- Հունվարի 10 ծնունդներ
- 1903 ծնունդներ
- Հունվարի 15 մահեր
- 1965 մահեր
- Գորիս քաղաքում ծնվածներ
- Մոսկվա քաղաքում մահացածներ
- Նովոդևիչյան գերեզմանատանը թաղվածներ
- Սոցիալիստական աշխատանքի հերոսներ
- Լենինի շքանշանի ասպետներ
- Հայրենական պատերազմի 1-ին աստիճանի շքանշանակիրներ
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- «Մոսկվայի պաշտպանության համար» մեդալով պարգևատրվածներ
- «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալակիրներ
- «Հայրենական մեծ պատերազմի ժամանակ կատարած անձնվեր աշխատանքի համար» մեդալակիրներ
- Ստալինյան մրցանակի դափնեկիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Ռազմական գործիչներ այբբենական կարգով
- ԽՄԿԿ անդամներ
- ԽՍՀՄ ինժեներատեխնիկական ծառայության հայ գեներալ-մայորներ
- Հայ պետական գործիչներ
- Հայրենական մեծ պատերազմի հայ մասնակիցներ