Svoboda | Graniru | BBC Russia | Golosameriki | Facebook
Jump to content

Հայ ազգային կոնգրես

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ ՀԱԿ (այլ կիրառումներ)
Հայ ազգային կոնգրես
Հայ ազգային կոնգրես
Изображение логотипа
Տեսակկուսակցություն
Երկիր Հայաստան
ԱռաջնորդԼևոն Տեր-Պետրոսյան
Կարգախոս«Լրջանալու պահը»
ՀիմնադիրԼևոն Տեր-Պետրոսյան
Հիմնադրվածօգոստոսի 1, 2008
Գաղափարախոսությունսոցիալական լիբերալիզմ
Քաղաքական հայացքՑենտրիզմ/աջ ցենտրիզմ
ԿրոնքՍոցիալ-լիբերալիզմ, Լիբերալիզմ
ՇտաբԵրևան, Հայաստան
Կայքanc.am
 Armenian National Congress Վիքիպահեստում

Հայ Ազգային Կոնգրես (ՀԱԿ), կուսակցություն Հայաստանում։ Հիմնադրվել է 2008 թվականին ստեղծված «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունների դաշինքի հիման վրա 2013 թվականին։ Նախագահն է Լևոն Տեր-Պետրոսյանը։ Փոխնախագահներ՝ Լևոն Զուրաբյանը և Արամ Մանուկյանը։ ՀՀՇ-ի և ՀԱԿ դաշինքի իրավահաջորդն է[1]։

Հայ ազգային կոնգրեսը հայ քաղաքական իրականության այն բացառիկ ուժերից է, որի կառավարման տարիներին Հայաստանը հաղթել է անհավասար պատերազմում և ազատագրել է Արցախը[փա՞ստ]։

Կուսակցության մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

Կուսակցության բարձրագույն մարմինը համագումարն է։ Համագումարն իրավասու է քննարկել և լուծել Կուսակցության գործունեությանը վերաբերող ցանկացած հարց։ Համագումարը՝ ընդունում է Կուսակցության ծրագիրն ու հաստատում կանոնադրությունը, փոփոխություններ և լրացումներ կատարում դրանց մեջ[2], իր աշխատանքները կազմակերպելու նպատակով ձևավորում է ժամանակավոր հանձնաժողովներ, քննարկում և որոշումներ է ընդունում Կուսակցության գործունեության կարևորագույն խնդիրների և առկա քաղաքական իրավիճակի վերաբերյալ, պատվիրակներից երկու տարի ժամանակով ընտրում է Կուսակցության նախագահ[3]։ Մինչ օրս, սկսած 1989թ. 17 համագումարներ է անցկացրել Հայոց համազգային շարժումը, 2 համագումար դաշինքը և 2013թ. Ապրիլի 14-ին տեղի ունեցավ Հայ Ազգային Կոնգրես կուսակցության 1-ին համագումարը։

2014-2015 թթ․ եղել է ոչ իշխանական եռյակ դաշինքի անդամ։

2015 թ․ պայքարել է սահմանադրական փոփոխությունների դեմ։

2017 թ․ մասնակցել է ԱԺ ընտրությունների «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքով։

2021 թ. մասնակցել է ԱԺ ընտրությունների սեփական ցուցակով։

Կուսակցությունը ԱԺ-ում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կուսակցությունը մանդատներ է ստածել 5-րդ գումարման ԱԺ-ում, պատգամավոր են ընտրվել Արամ Մանուկյանը, Լևոն Զուրաբյանը, Գագիկ Ջհանգիրյանը, Լյուդմիլա Սարգսյանը, Ստեփան Դեմիրճյանը[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «ՀԱԿ-ը վերածվում է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության /լրացված/». armenpress.am. Վերցված է 2021 թ․ հուլիսի 3-ին.
  2. «Համագումար». Հայ Ազգային Կոնգրես. Վերցված է 2021 թ․ հուլիսի 3-ին.
  3. «Հանձնաժողովներ». Հայ Ազգային Կոնգրես. Վերցված է 2021 թ․ հուլիսի 3-ին.
  4. «Պատգամավորներ». Հայ Ազգային Կոնգրես. Վերցված է 2021 թ․ հուլիսի 3-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հայ ազգային կոնգրես» հոդվածին։