Հարություն Աբրահամյան (ազատամարտիկ)
Արտաքին տեսք
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հարություն Աբրահամյան (այլ կիրառումներ)
Հարություն Աբրահամյան | |
---|---|
մարտի 30, 1972 - օգոստոսի 8, 1992 (20 տարեկան) | |
Ծննդավայր | Փարաքար, Էջմիածնի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մահվան վայր | Արծվաշեն, Կրասնոսելսկի շրջան, Հայաստան |
Մարտեր/ պատերազմներ | Արցախյան ազատամարտ |
Հարություն Վարանգյուլի Աբրահամյան (մարտի 30, 1972, Փարաքար, Էջմիածնի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - օգոստոսի 8, 1992, Արծվաշեն, Կրասնոսելսկի շրջան, Հայաստան), հայ ազատամարտիկ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1992 թվականի հուլիս-օգոստոսին Վանաձորի մոտոհրաձգային գնդի կազմում մասնակցել է ՀՀ սահմանամերձ շրջանների պաշտպանական և Վահան-Արծվաշեն գյուղերի ուղղությամբ մղվող մարտերին։ Աչքի է ընկել Արծվաշենի պաշտպանության մարտում. Հարություն Աբրահամյանը և 11 ազատամարտիկներ, իրենց վրա վերցնելով հակառակորդի գրոհները, ապահովել են գյուղի 4500 բնակչի տարհանումն անվտանգ գոտի, իրենք զոհվել։
Հետմահու պարգևատրվել է ՀՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով։ Թաղված է Եռաբլուրում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։ |
|