Svoboda | Graniru | BBC Russia | Golosameriki | Facebook
Jump to content

Հրակայուն նյութեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հրակայուն նյութեր, 1580 °C-ից ոչ ցածր հրահեստություն ունեցող նյութեր (շինվածքներ), որոնք պատրաստվում են հիմնականում միներալային հումքից։ Ըստ քիմիական-միներալային բաղադրության՝ հիմնականում տարբերում են սիլիկահողային, ալյումասիլիկատային և մագնեզիալ հրակայուն նյութեր։ Սիլիկահողային հրակայուն նյութերից են դինասը և քվարցային ապակին։

Ալյումասիլիկատային հրակայուն նյութերը լինում են երեք տեսակի՝ կիսաթթվային, շամոտային և բարձրկավահողային։ Այս դասին է պատկանում բակոր (պարունակում է 33-36% (), մոտ 50% () հրահեստ նյութը։ Մագնեզիալ հրակայուն նյութերը (մագնեզիտային, դոլոմիտային, ֆորստերիտային) բաղկացած են հիմնականում պերիկլազ միներալից (

Հրակայուն նյութերից, բացի քիմիական բաղադրությունից և հրահեստությունից, բնութագրվում են ամրությամբ, դեֆորմացման ջերմաստիճանով (բեռնվածքի դեպքում), ջերմակայունությամբ, խարամակայունությամբ, չափերի փոփոխություններով (տաքացման դեպքում), ջերմահաղորդականությամբ, իսկ չկաղապարված հրակայուն նյութերը՝ նաև դիսպերսության աստիճանով այլ ցուցանիշներով։

Օքսիդացնող մթնոլորտում մետաղի (համաձուլվածքի) կրակակայունությունը որոշվում է մետաղի մակերևույթին առաջացող օքսիդների շերտի (օքսիդաթաղանթ) հատկություններով։ Օքսիդաթաղանթը դժվարացնում է գազի դիֆուզիան դեպի մետաղի խորքը և դրանով խոչընդոտում գազային կոռոզիայի զարգացմանը։ Կրակակայունության քանակական բնութագրերն են. թթվածին կլանելու հաշվին փորձարկվող նմուշի զանգվածի մեծացումը կամ նմուշի մակերևույթից օքսիդաթաղանթը հեռացնելու պատճառով զանգվածի փոքրացումը։ Այդ բնութագրերը տրվում են մետաղի միավոր մակերևույթի համար փորձարկման ժամանակի միավորի ընթացքում։ Միաժամանակ հաշվի է առնվում նմուշի (շինվածքի) մակերևույթի վիճակը, որը միևնույն քանակական բնութագրերի դեպքում կարող է լինել որակապես տարբեր։ Կրակակայունությունը, ինչպես նաև կրակաամրությունը, տվյալ նյութի՝ բարձր ջերմաստիճանային ծառայության համար պիտանի լինելու հիմնական հայտանիշներն են։

Հրակայուն նյութերի և շինվածքների մեծ մասի արտադրության տիպային սխեման հետևյալն է. ելանյութերի նախապատրաստում, թրծում՝ եռակալված կիսաֆաբրիկատ ստանալու նպատակով, վերջինիս մանրացում, կապակցող բաղադրանյութերի ավելացում, խառնում, շինվածքների կաղապարում և թրծում թունելային կամ այլ վառարաններում՝ 1300-1750 °C-ի պայմաններում։ Չկաղապարված հրակայուն նյութերի արտադրությունում պրոցեսն ավարտվում է բաղադրանյութերի մանրացումով և խառնումով։ Հրակայուն նյութերը կիրառվում են ջերմաագրեգատների, մետաղների ստացման ու հալման վառարանների կառուցման, կիսաֆաբրիկատների տաքացման, կոքսի ստացման, ցեմենտի թրծման համար և այլն։

Հրակայուն նյութերի մեծ մասը սպառում է սև և գունավոր մետալուրգիան։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 618