Մադարա Ուչիհա
Մադարա Ուչիհա | |
---|---|
Տեսակ | գեղարվեստական անձ, անիմեի կերպար և մանգայի կերպար |
Հեղինակ | Մասաշի Քիշիմոտո |
Ներկայացված է | Նարուտո |
Մասն է | Ջինչուռիկներ |
Սեռ | արական |
Քաղաքացիություն | Land of Fire |
Հրարած տիեզերքից | Նարուտո տիեզերք |
Հարստություն | Կլան Ուչիհա |
Մասնագիտություն | թրավոր և հորինված Նինջա |
Madara Uchiha Վիքիպահեստում |
Մադարա Ուչիհա (ճապ.՝ うちは マダラ, անգլ.՝ Uchiha Madara), «Նարուտո» մանգայի և անիմեի կերպար, որը ստեղծվել է Մասաշի Քիշիմոտոյի կողմից։ Համարվում է Ուչիհաների տոհմի ամենուժեղ նինջաներից մեկը։
Մադարան ցուցադրվել է Նարուտո անիմեում, միանգամից հայտնվել է Նարուտոի բնօրինակ տեսանյութերի անիմացիայի մեջ և դարձել հանդիսատեսի տեսահոլովակների մեծ մասում նվագելու ունակ կերպար[1]։ Կան բանալիների օղազարդեր և փափուկ խաղալիքներ, որոնք պատկերում են կերպարի դեմքը[2]։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Մադարա Ուչիհա, տոհմի նախկին առաջնորդը, առաջին Ուչիհան ով կարողացավ յուրացնել Մանգեկյու շարինգանը։ Կոնոհա գյուղի հիմնադիրներից և աշշարհի ամենաուժեղ նինջաներից մեկկը։ Ուչիհաներից Մադարան և իր եղբայրը եղան առառջինները ովքեր կարողացան յուրացնել մանգեկյու շարինգանը։ Սակայն այն հաճախակի օգտագործելու արդյունքում Մադարան ի վերջո ամբողջովին կուրանում է։ Իտաչիի խոսքերով, դրանից հետո Մադարան խլում է եղբոր աչքերը, որպեսզի յուրացնի հավերժական անգեկյու շարինգանը և ազատվի կորությունից։ Տոբին նշել է, Մադարայի կրտսեր եղայրը իր կամքով է նրան տվել իր աչքերը, դա համարելով թշնամիներից պաշտպանվելու միակ միջոցը։
Մադարան Սենջուների տոհմի առաջնորդ Հաշիրամայի հետ ստեղծում է Գաղտնի Տերևի գյուղը, սակայն նրանք չկարողացան խաղաղ որոշել թե ով է գլխավորելու գյուղը, և որոնք են լինելու տոհմերից յուրաքանչյուրի դերը[3][4]։ Մադարան վախենում էր, որ Սենջուները ուչիհաներին դուրս կմղեն գյուղի կենտրական կառավարումից և դրան բոլորը համաձայն կլինեն։ Իր տոհմը պաշտպանելու համարա նա ցանկանում էր համաձայնագիր կնքել։ Սակայն իր եղբոր աչքերի վերաբերյալ իրադարձության պատճառով, Մադարայի սկսեցին համարել փառասեր մարդ, և բոլոր Ուիհաները երես թեքեցին նրանից։ Բոլորին նվիրված Մադարան լքում է գյուղը։ Ավարտի հովտի մարտից հետո՝ որտեղ հաղթում է Հաշիրաման, Մադարան երկար ժամանակ մահացած է համարվում։ Հետագայում այդտեղ դրվում են երկու հսկայական հուշարձաններ, ի պատիվ երկու հիմնադիրների։
Հաշիրամա Սենջուի դեմ մարտից հետո նրա հետքը վերանում է։ Սակայն, հետագայում պարզվում է որ Մադարան փրկվում է և փնտրում մի մարդու ով կիրականացնի աշխարհը մշտական իլուզիայի մեջ գցելու իր պլանը[5]։ Այդ մարդը դառնում է Օբիտոն, ով երկար տարիներ ներկայանում է որպես Մադարա[6][7]։
Շինոբիների Չորրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Յակուշի Կաբուտոն Օբիտոյի վախեցնելու համար վերակենդանացնում է Մադարային, ապա նրան Մուի հետ ուղարկում Գաարայի նահանջող դիվիզիային ընդառաջ։ Նրանք դժվարությամբ են կարողանում դիմակայել Մադարային։ Ավելի ուշ մարտին են միանում հինգ կագեները։
Մարտի ժամանակ Մադարան ցուցադրում է ի Րինեգանը, և դրա օգնությամբ մարի դաշտում ստեղծում է հսկայական քարե գունդ։ Սկսվում է մարտ Մադարայի և հինգ կագեների միջև։ Պայքարի ընթացքում պարզ է դառնում, որ Մադարան, իր մարմնում պատվաստված Առաջի Հոկագեի բջիջների շնորհիվ, կարողանում է օգտագործել Փայտի տարրը։ Շուտով Կագեներին հաջողվում է կնքել Մադարային։ Այնումանեայնիվ պարզ է դառնում, դա Մադարայի փայտե կլոնն էր։ Այդ ժամանակ իսկական Մադարան թաքնվել էր Կագեների մոտակայքում, և նրան հաջողվում Սուսանոյի ատելության սռոբ խոցել Ցունադեին[8]։
Կագեներին ջախջախելուց հետո Մադարան միանում է Օբիտոյին, ով կռվում էր Նարուտոյի, Կակաշիի Մայթո Գայի և Քիլլեր Բիի դեմ։ Վերջում նրանց են միանում նաև միավորված շինոբիների բանակը[9][10]։
Դրանից հետո Մադարան դառնում է Տասը պոչանու ջինջյուրիկին և իրականացնում է իր պլանը։ Սակայն իր մարմնում վերածնում է Կագույա Օցուցուկին և արդեն № 7 թիմը սկում է պայքարել նրա դեմ։ Կագույայի պարտույունից հետո Մադարան նորից կարողանում կառավարել իր մարմինը, սակայն, քանի որ նրա մարմնից հանել էին բիջուին Մադարան մահանում է[11]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Madara Uchiha Is Playable In Naruto Shippuden: Ultimate Ninja Storm 3». Siliconera. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 29-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 16-ին.
- ↑ «GAMRs Ep 11 Extras - Optimoose Kaplan: Pre-show banter». Gamr. Վերցված է 2020 թ․ հունիսի 16-ին.
- ↑ Kishimoto, Masashi (2014). «Chapter 621». Naruto, Volume 65. Viz Media. էջ 18. ISBN 978-1-4215-6455-5.
- ↑ Kishimoto, Masashi (2006). «chapter 386». Naruto, chapter 386. Viz Media. էջեր 10.
- ↑ Kishimoto, Masashi (2014). «Chapter 622». Naruto, Volume 65. Viz Media. էջ 15. ISBN 9781421576275.
- ↑ Kishimoto, Masashi (2008). Naruto Secret: Scroll of Formation Character Official Databook. Shueisha. էջեր 58–63. ISBN 978-4-08-880263-3.
- ↑ Kishimoto, Masashi (2012). «Chapter 560». Naruto, Volume 59. Viz Media. էջ 11. ISBN 978-1-4215-4942-2.
- ↑ «Naruto: Masashi Kishimoto dice que el manga está en la recta final». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 31-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 16-ին.
- ↑ Kishimoto, Masashi (2012). «Chapter 564». Naruto, Volume 59. Viz Media. էջ 12. ISBN 978-1-4215-4942-2.
- ↑ Kishimoto, Masashi (2012). «Chapter 562». Naruto, Volume 59. Viz Media. էջ 16. ISBN 978-1-4215-4942-2.
- ↑ Kishimoto, Masashi (2015). «Chapter 658». Naruto, Volume 72. Viz Media. էջ 14. ISBN 978-4-08-880220-6.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մադարա Ուչիհա» հոդվածին։ |
|