Svoboda | Graniru | BBC Russia | Golosameriki | Facebook
Jump to content

Մամիկոն Զարգարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մամիկոն Զարգարյան
Մամիկոն Ջահանի Զարգարյան
Դիմանկար
Արցախյան ազատամարտիկ
Ծնվել էհունվար 1, 1954
ԾննդավայրՎահան (գյուղ), ՀԽՍՀ,
Մահացել էԴեկտեմբեր 30, 1992
Մահվան վայրՎահան (գյուղ)
Քաղաքացիություն{{{2}}} ԽՍՀՄ({{{2}}} ՀԽՍՀ)→
{{{2}}} Հայաստան
Ազգությունհայ
ԿրոնՀայ Առաքելական Եկեղեցի
ԱմուսինԷմմա Բալյան
ԾնողներՋահան Զարգարյան, Ջավահիր Զարգարյան
Երեխաներզավակներ՝ Վահե և Արայիկ, դուստր՝ Էմիլյա Զարգարյաններ

Մամիկոն Ջահանի Զարգարյան (հունվարի 1, 1954(1954-01-01), Վահան, Կրասնոսելսկի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - դեկտեմբերի 30, 1992(1992-12-30), Վահան, Կրասնոսելսկի շրջան, Հայաստան), Արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկ, Գեղարքունիքի մարզի Վահան գյուղի ինքնապաշտպանության նվիրյալ և մասնակից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Կրասնոսելսկի այժմ՝ Ճամբարակի շրջանի Օրջոնիկիձե այժմ՝ Վահան (գյուղ)։ Ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը, ապա զորակոչվել խորհրդային բանակ։ Զորացրվելուց հետո՝ 1973-ին ընդունվել է Նոր Հաճընի գյուղատնտեսական տեխնիկումը։ 1976 թ. այն ավարտելով՝ աշխատանքի է ընդունվել Ճամբարակի «Պտուղ բանջառում»։ Այնուհետև տեղափոխվել է Ճամբարակի պետապտեսչություն, աշխատել որպես ավագ տեսուչ մինչև իր կյանքի վերջը՝ 1992 թ. դեկտեմբերի 30-ը։

Ամուսնացած է, ունի 3 երեխա (զավակներ՝ Վահե և Արայիկ, դուստր՝ Էմիլյա)։ Անմնացորդ նվիրումով մասնակցել է գյուղի ինքնապաշտպանությանը՝ թուրքերի դեմ դիրքային կռիվներին։

Երբ Վահան գյուղի անդորրը խախտվեց և արկերը պայթում էին տների մոտ, Մամիկոնն առաջինների շարքում գնաց պաշտպանելու հայրենիքի սահմանները և հերոսի մահով ընկավ դարանակալած թուրքի գնդակից։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]