Մանվել Առուշանյան
Արտաքին տեսք
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Առուշանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Մանվել Արամի Առուշանյան | |
---|---|
9 փետրվարի, 1973 - 14 մարտի, 1992 | |
Ծննդավայր | Ղազանչի, Մարտակերտի շրջան |
Մահվան վայր | Ղազանչի |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Մարտեր/ պատերազմներ | Արցախյան ազատամարտ |
Մանվել Առուշանյան (9 փետրվարի, 1973, Ղազանչի, Մարտակերտի շրջան - 14 մարտի, 1992, Ղազանչի), հայ ազատամարտիկ, Արցախյան ազատամարտի մասնակից։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մանվել Առուշանյանը ծնվել է 1973 թ. փետրվարի 9-ին Մարտակերտի շրջանի Ղազանչի գյուղում։ Ավարտել է գյուղի միջնակարգ դպրոցը։ Ընդունվել է Ստեփանակերտի գյուղատնտեսական տեխնիկումը, միաժամանակ՝ անդամագրվել Արցախի ինքնապաշտպանության ուժերում։ Որպես ավտովարորդ մասնակցել է մի շարք գյուղերի համար մղված պաշտպանական ու ազատագրական մարտերին։ Զոհվել է 1992 թ. մարտի 14-ին՝ հայրենի գյուղի պաշտպանության ժամանակ։ Հետմահու պարգևատրվել է ԼՂՀ «Արիության համար» մեդալով։ Ամուսնացած չէր։ Հանգչում է գյուղի գերեզմանատանը[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Մանվել Առուշանյանը Արցախյան պատերազմի թանգարանի կայքում(չաշխատող հղում)