Միխայիլ Տուգան-Բարանովսկի
Միխայիլ Տուգան-Բարանովսկի Михаил Туган-Барановский | |
---|---|
Ծնվել է | հունվարի 8 (20), 1865 Սոլյանիկովկա, Կուպյանսկի գավառ, Խարկովի նահանգ, Ռուսական կայսրություն |
Մահացել է | հունվարի 21, 1919[1] (54 տարեկան) Zatyshshia, Zakharyivska volost, Տիրասպոլսկի գավառ, Խերսոնի նահանգ, Ուկրաինայի Ժողովրդական Հանրապետություն |
Գերեզման | Օդեսա |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և Ուկրաինայի Ժողովրդական Հանրապետություն |
Դավանանք | ուղղափառություն |
Մասնագիտություն | տնտեսագետ և քաղաքական գործիչ |
Հաստատություն(ներ) | Սանկտ Պետերբուրգի կայսերական համալսարան և Սանկտ Պետերբուրգի պոլիտեխնիկական ինստիտուտ |
Գործունեության ոլորտ | տնտեսագիտություն |
Անդամակցություն | Ուկրաինայի գիտությունների ազգային ակադեմիա |
Ալմա մատեր | Կայսերական Խարկովի համալսարանի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետ (1888) և Q106947200? |
Տիրապետում է լեզուներին | ռուսերեն[2] |
Եղել է գիտական ղեկավար | Mikhail Serebryakov? |
Հայտնի աշակերտներ | Նիկոլայ Կոնդրատև |
Կուսակցություն | Կադետներ |
Ամուսին(ներ) | Lydia Tugan-Baranovskaya?[3] |
Myhaylo Tuhan-Baranovsky Վիքիպահեստում |
Միխայիլ Իվանովիչ Տուգան-Բարանովսկի (ռուս.՝ Михаил Иванович Туган-Барановский, հունվարի 8 (20), 1865, Սոլյանիկովկա, Կուպյանսկի գավառ, Խարկովի նահանգ, Ռուսական կայսրություն - հունվարի 21, 1919[1], Zatyshshia, Zakharyivska volost, Տիրասպոլսկի գավառ, Խերսոնի նահանգ, Ուկրաինայի Ժողովրդական Հանրապետություն), ռուս տնտեսագետ, պատմաբան, հասարակական գործիչ, հրապարակախոս, «լեգալ մարքսիզմի» ներկայացուցիչ (համարվում է գաղափարական այդ հոսանքի առաջատար տնտեսագետ-տեսաբաններից մեկը)։ 1905-1907 թվականների հեղափոխության շրջանում անդամագրվել է կադետների կուսակցությանը։ 1917 թվականի վերջից-1918 թվականի հունվարը՝ ուկրաինական հակաբոլշևիկյան կենտրոնական ռադայի ֆինանսների նախարար[4]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1865 թվականի հունվարի 8-ին ցարական Ռուսաստանի Խարկովի նահանգի Կուպյանսկի շրջանի Սոլյանոյե գյուղում (ներկայումս գտնվում է Ուկրաինայի Հանրապետությունում)։ Նրա հեռավոր նախնիները լիպկա թաթարներ էին, որոնք 14-րդ դարում տեղափոխվել էին Լիտվա։ Տոհմական լրիվ ազգանունը Տուգան Միրզա Բարանովսկի էր[5]։
Միխայիլը դպրոց է հաճախել Խարկովում ու Կիևում և դեռ դպրոցական տարիներին հրապուրվել է փիլիսոփայությամբ, մասնավորապես՝ Իմանուիլ Կանտի աշխատություններով։ 1884 թվականին նա ընդունվել է Խարկովի համալսարանի ֆիզմաթ ֆակուլտետ, չորս տարի անց ավարտել է, ստացել գիտությունների թեկնածուի աստճան, սակայն հետաքրքրված լինելով քաղաքատնտեսությամբ՝ էքստեռն կարգով շարունակել է ուսումը և 1890 թվականին ավարտել իրավագիտական ու տնտեսագիտական բարձրագույն դպրոցը։ Ուսանողության տարիներին կարճատև ծանոթություն ու շփում է ունեցել Վլադիմիր Լենինի ավագ եղբոր՝ Ալեքսանդր Ուլյանովի հետ, որը 1887 թվականին մահապատժի է ենթարկվել Ալեքսանդր Երրորդ ցարի նկատմամբ իրականացված մահափորձին մասնակցելու պատճառով[6]։
1886 թվականի նոյեմբերին Տուգան-Բարանովսկին ձերբակալվել է ռուս հեղափոխական-դեմոկրատ գրաքննադատ և հրապարակախոս Նիկոլայ Դոբրոլյուբովի մահվան 25-րդ տարելիցի կապակցությամբ կազմակերպված ցույցին մասնակցելու պատճառով։ Որպես պատիժ՝ նրան արգելել են ապրել մայրաքաղաքում։ 1889 թվականին նա ամուսնացել է Պետերբուրգի կոնսերվատորիայի տնօրենի դստեր՝ Լիդիա Դավիդովայի հետ[7]:Մոսկվայի համալսարանում 1894 թվականին պաշտպանել է մագիստրոսական ատենախոսություն «Արդյունաբերական ճգնաժամերը ժամանակակից Անգլիայում» («Промышленные кризисы в современной Англии») թեմայով[8]։ 1898 թվականին քաղաքատնտեսության դոկտորի գիտական աստիճան է ստացել «Ռուսական ֆաբրիկան անցյալում և ներկայում. պատմա-տնտեսագիտական ուսումնասիրություն» («Русская фабрика в прошлом и настоящем. Историко-экономическое исследование») աշխատության համար, որը համարվում է նրա գլուխգործոցը[9][10]։ 1895-1899 թվականներին և 1905-1913 թվականներին եղել է Պետերբուրգի համալսարանի քաղաքատնտեսության ամբիոնի պրիվատ դոցենտ (դասախոս)[11], 1913 թվականից Պետերբուրգի պոլիտեխնիկական ինստիտուտի պրոֆեսոր։
1900 թվականի ապրիլին Վ. Լենինի, Պ. Ստրուվեի, Յ. Մարտովի և այլոց հետ Պսկովում մասնակցել է «Իսկրա» թերթի թողարկումը նախապատրաստելու նպատակով անցկացված կազմակերպական խորհրդակցությանը[12]։ 1905-1907 թվականների հեղափոխության շրջանում գործել է սահմանադրական կուսակցության (կադետների) շարքերում։
1917 թվականի փետրվարյան հեղափոխությունից հետո տեղափոխվել է Ուկրաինա, դարձել ուկրաինական ազգայնական շարժման ականավոր գործիչներից մեկը, մասնակցել «Ուկրաինական ժողովուրդը անցյալում և ներկայում» («Украинскій народъ в его прошломъ и настоящемъ») համապարփակ ժողովածուի պատրաստմանն ու հրատարակմանը, ժողովածու, որ համարվում է ռուսերեն լույս ընծայված ուկրաինագիտական առաջին խոշոր, կոթողային աշխատանքներից մեկը։ 1917 թվականի օգոստոսի 13-ից մինչև այդ նույն տարվա նոյեմբերի 20-ը պաշտոնավարել է որպես ուկրաինական հակաբոլշևիկյան հանրապետության կենտրոնական ռադայի գլխավոր քարտուղարության ֆինանսների քարտուղար (նախարար)։ 1919 թվականին մասնակցել է Ուկրաինայի գիտուիթյունների ակադեմիայի հիմնադրման աշխատանքներին, ընտրվել այդ ակադեմիայի առաջին անդամներից մեկը։ 1917-ից մինչև 1919 թվականը ներառյալ՝ պրոֆեսորի կոչումով դասախոսել է Կիևի համալսարանում, միաժամանակ պաշտոնավարել որպես այդ համալսարանի իրավաբանական ֆակուլտետի դեկան։ Տուգան-Բարանովսկին եղել է նաև Ուկրաինական տնտեսագիտական ընկերության առաջին անդամների շարքում։
Մասնակցել է կոոպերատիվ շարժմանը, խմբագրել մի շարք ամսագրեր։ Հեղինակել է բազմաթիվ աշխատություններ, որոնցում անդրադարձել է արժեքի տեսության, հասարակական եկամտի բաշխման, կոոպերատիվների կառավարման հիմնախնդիրներին։
Հայացքները
[խմբագրել | խմբագրել կոդը]Մասնագետներից շատերի կարծիքով Տուգան-Բարանովսկուն լայն ճանաչում ու համբավ է բերել կապիտալիզմի ժամանակ անսահմանափակ կուտակման հնարավորության վերաբերյալ նրա առաջ քաշած գաղափարը, ըստ որի՝ արտադրությունը զարգանում է սպառումից անկախ, և որևէ կապ չկա ճգնաժամերի ու այսպես կոչված՝ «իրացման հիմնախնդրի» միջև։ Կապիտալիստական ճգնաժամերի պատճառն առավելապես թաքնված է ներդրվող կապիտալի անհամաչափության ու շարժի մեջ։
Յոզեֆ Շումպետերի գնահատմամբ՝ Տուգան-Բարանովսկին Մարքսի «կիսամարքսիստական» քննադատներից առավել տաղանդավորն է և ժամանակի ռուս տնտեսագետներից առավել ականավորը, ով կարողացել է իր մեջ միավորել տնտեսագետ պատմաբանի ու տեսաբանի որակները։ Նրա տեսական աշխատությունները դարձել են մարքսիզմի, անգլիական տնտեսագիտական դպրոցի դասականների և ավստրիականի «քննադատաբար ի մի բերված համաձուլվածք»։ Շումպետերը նրա ամենակարևոր և առավել մեծ ազդեցություն գործած աշխատանքը համարել է «Արդյունաբերական ճգնաժամերը ժամանակակից Անգլիայում» երկը[13]։
- Տուգան-Բարանովսկին Սեն-Սիմոնի մասին գրել է. «Այս ականավոր մտածողը առավել մեծ հիմնավորմամբ, քան Մարքսը, պետք է համարվի հասարակության վերաբերյալ ժամանակակից գիտության ստեղծողը»[14]։
- Ուսումնասիրողներից շատերը նշել են, որ Տուգան-Բարանովսկու սոցիալիզմն անսահմանորեն հեռու էր լենինյան սոցիալիզմից։ Նա տնտեսական ճգնաժամերը բնորոշել է իբրև կապիտալիզմի ինքնակարգավորման մեխանիզմ, որն ապացուցում էր նրա (կապիտալիզմի) անընդհատ զարգանալու ունակությունը։ Տնտեսագետը գտնում էր, որ կապիտալիզմին փոխարինելու է «բարոյական սոցիալիզմը», երբ յուրաքանչյուր անհատ պետք է ճանաչվի որպես բարձրագույն նպատակ, հասարակության մեջ պիտի տիրապետի իրավական ժողովրդավարությունը[15]։
1917 թվականին Տուգան-Բարանովսկին հրատարակել է «Թղթադրամներն ու մետաղը» («Бумажные деньги и металл») գիրքը, որտեղ ներկայացրել է թղթադրամների իր տեսությունը, առաջ քաշել այն տեսակետը, որ Առաջին համաշխարհային պատերազմից հետո դրամաշրջանառության պատմության մեջ մի նոր փուլ է սկսվելու, ակտիվ դրամավարկային քաղաքականություն է վարվելու՝ հիմնականում փոխանակման կուրսի նկատմամբ հսկողություն սահմանելու միջոցով։ Բազմաթիվ առումներով նրան կարելի է համարել էնդոգեն փողերի տեսության նախակարապետ[16]։
Մեծարանք
[խմբագրել | խմբագրել կոդը]- Տուգան-Բարանովսկու անունով են կոչվել՝
- Դոնեցկի էկոնոմիկայի և առևտրի ազգային համալսարանը[17] (այդ համալսարանի բակում նաև կանգնեցվել է անվանի գիտնականի հուշարձանը).
- փողոցներ ուկրաինական Լվով, Պոլտավա, Պերվոմայսկ քաղաքներում.
- Ուկրաինայի տնտեսական գիտությունների ակադեմիան սահմանել է Տուգան-Բարանովսկու անվան ոսկե մեդալ, իսկ Ուկրաինայի գիտությունների ազգային ակադեմիան՝ նրա անվան մրցանակ։
Աշխատություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Русская интеллигенция и социализм (статья)
- Учение о предельной полезности хозяйственных благ, как причине их ценности (1890)
- П. Ж. Прудон: Его жизнь и общественная деятельность. — СПб.: Тип. Ю. Н. Эрлих, 1891. — 80 с. — (Жизнь замечательных людей. Биографическая библиотека Флорентия Павленкова). — 8100 экз.
- Д. С. Милль: Его жизнь и учёно-литературная деятельность. — СПб.: Тип. т-ва «Общественная польза», 1892. — 88 с. — (Жизнь замечательных людей. Биографическая библиотека Флорентия Павленкова). — 8100 экз.
- Промышленные кризисы в современной Англии, их причины и влияние на народную жизнь. — 1-е изд. — СПб.: Тип. И. Н. Скороходова, 1894. — IV, 512 с.
- 2-е изд.: Промышленные кризисы. Очерк из социальной истории Англии. — СПб.: Т-во О. Н. Поповой, 1900. — 335 с. — (Экономическая библиотека).
- 3-е изд.: Периодические промышленные кризисы. История английских кризисов. Общая теория кризисов. — СПб.: Т-во О. Н. Поповой, 1914. — XII, 466 с.
- 4-е изд.: Периодические промышленные кризисы. История английских кризисов. Общая теория кризисов. — Книгоизд. т-во «Книга», 1923. — 384 с.
- 5-е изд.: Периодические промышленные кризисы. История английских кризисов. Общая теория кризисов. — М.: Наука, 1997. — 573 с. — (Памятники экономической мысли).
- 1-е франц. изд.: Les Crises industrielles en Angleterre. — Paris, 1913. — 476 p. — ISBN 5-02-012263-7
- Основная ошибка абстрактной теории капитализма Маркса (статья) (1899)
- Русская фабрика в прошлом и настоящем. Историко-экономическое исследование. — СПб.: Изд. О. Н. Поповой, 1900. — Т. I. Историческое развитие русской фабрики в XIX веке. — 561 с.
- Очерки из новейшей истории политической экономии: (Смит, Мальтус, Рикардо, Сисмонди, историческая школа, катедер-социалисты, австрийская школа, Оуэн, Сен-Симон, Фурье, Прудон, Родбертус, Маркс). — СПб.: Изд. журнала «Мир божий», 1903. — X, 434 с.
- Очерки из новейшей истории политической экономии и социализма (1903)
- Современный социализм в своем историческом развитии (1904)
- Теоретические основы марксизма (1905)
- Основы политической экономии (1909)
- В поисках нового мира (1913)
- Социальная теория распределения (1913)
- Социальные основы кооперации (1916)
- Бумажные деньги и металл (1917)
- Социализм как положительное учение (1918)
- Вопросы мировой войны (1915)
Գրականություն Տուգան-Բարանովսկու և նրա ուսումնասիրությունների մասին
[խմբագրել | խմբագրել կոդը]- 90 лет со дня смерти Михаила Ивановича Туган-Барановского — биография, мировоззрение, научная и общественная деятельность, основные работы
- Будин Л. Математические формулы против Маркса (Закон падения нормы прибыли) // Основные проблемы политической экономии. / Дволайцкий Ш., Рубин И. И. (ред.) — М. : Гос. изд-во, 1922. — VIII, 444 с. : ил.
- Бухарин Н. И. Теоретическое примиренчество (Теория ценности г. Тугана-Барановского)
- Волков В. А., Куликова М. В., Логинов В. С. Московские профессора XVIII — начала XX веков. Гуманитарные и общественные науки. — М.: Янус-К, 2006. — С. 244—245. — 2000 экз. — ISBN 5-8037-0318-4
- Кондратьев Н. Д. Михаил Иванович Туган-Барановский
- Ленин В. И. Кадетский профессор. — 1912
- Ленин В. И. Либеральный профессор о равенстве. — 1914
- Люксембург Р. Глава двадцать третья. Диспропорциональность г-на Туган-Барановского // Накопление капитала: Том I и II. — 5-е изд. — М.-Л.: Соцэкгиз, 1934. — С. 215—225. — XLIV, 463 с.
- Неизвестный Туган-Барановский / Отв. ред. Л. Д. Широкорад, А. Л. Дмитриев. — СПб.: Нестор-История, 2008. — 284 с.
- Трахтенберг И. А. Борьба против «легального марксизма» // Капиталистическое воспроизводство и экономические кризисы (Очерк теории). — 2-е изд. — М.: Госполитиздат, 1954. — С. 89—93. — 199 с. — 150 000 экз.
- https://iphlib.ru/greenstone3/library/collection/newphilenc/document/HASH01ccf48741aa49841066b9cc }}
- «Туган-Барановский, Михаил Иванович». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) - Туган-Барановский Михаил Иванович // Тихоходки — Ульяново. — М. : Советская энциклопедия, 1977. — (Большая советская энциклопедия : [в 30 т.] / гл. ред. А. М. Прохоров ; 1969—1978, т. 26).
- Nenovsky N. Place of Labor and Labor Theory in Tugan Baranovsky’s Theoretical System, The Kyoto Economic Review, Vol. 78 (2009), No.1 pp. 53–77
- Nenovsky N.Discussion on paper currency among Russian economists during the Great War (1914-1917) with special emphasis on Tugan - Baranovsky’s contributions, Revue d’histoire de la pensée économique, vol. 2 no. 10 pp. 103–140, 2020
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ CONOR.Sl
- ↑ И. Г. Туган-Барановская, Лидия Карловна (ռուս.) // Энциклопедический словарь — СПб.: Брокгауз — Ефрон, 1902. — Т. XXXIV. — С. 30.
- ↑ Eintrag zu Tugan-Baranowski, Mykhailo in der Encyclopedia of Ukraine; abgerufen am 3. Juni 2021 (englisch)
- ↑ A.V. Tyrkova-Williams, Na putiakh k svobode (On the Path to Freedom). New York: 1942; pg. 38. Cited in Richard Kindersley, The First Russian Revisionists: A Study of 'Legal Marxism' in Russia. Oxford, England: Clarendon Press, 1962; pg. 52.
- ↑ Kindersley, The First Russian Revisionists, pg. 52.
- ↑ Kindersley, The First Russian Revisionists, pg. 53.
- ↑ Zu den Grunddaten des Lebens und Denkens von Tugan-Baranowski siehe: Goetz Heininger: Tugan-Baranowski, Michail Iwanowitsch, in: Werner Krause, Karl-Heinz Graupner, Rolf Sieber (Hrsg.): Ökonomenlexikon. Berlin, Dietz 1989, S. 578–580
- ↑ Michael Tugan-Baranovsky (1900). Geschichte der russischen Fabrik (PDF) (գերմաներեն). Berlin: Emil Felber.
- ↑ In English: The Russian Factory in the 19th Century, translated by Arthur Levin, Claora S. Levin and Gregory Grossman, Homewood, Ill.: Richard D. Irwin, 1970.
- ↑ Kindersley, The First Russian Revisionists, pg. 58.
- ↑ М. И. Воейков. НАСЛЕДИЕ М .И. ТУГАН-БАРАНОВСКОГО
- ↑ Шумпетер Й. История экономического анализа. Т. 3 — СПб.: Экономическая школа, 2004.
- ↑ http://www.sgu.ru/files/nodes/41094/01.pdf(չաշխատող հղում) с. 9
- ↑ Туган-Барановский // Большая российская энциклопедия : [в 35 т.] / гл. ред. Ю. С. Осипов. — М. : Большая российская энциклопедия, 2004—2017.
- ↑ «Discussion on Paper Currency among Russian Economists during the Great War (1914–1917) with Special Emphasis on Tugan-Baranovsky's Contributions, Revue d'histoire de la pensée économique, vol. 2 no. 10 pp. 103-140, 2020».
- ↑ Eintrag zur Nationalen Universität für Wirtschaft und Handel Donezk in der Enzyklopädie der modernen Ukraine; abgerufen am 3. Juni 2021 (ukrainisch)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Михайло Івановичj Ուկրաինայի պատմության հանրագիտարանում (ուկրաիներեն)
- Rosa Luxemburg: Die "Disproportionalität" des Herrn Tugan-Baranowski, in: Rosa Luxemburg - Gesammelte Werke. Herausgegeben vom Institut für Marxismus-Leninismus beim ZK der SED. Band 5. Berlin/DDR. 1975. "Die Akkumulation des Kapitals", S. 263-275(չաշխատող հղում) (pdf; 1,3 MB)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միխայիլ Տուգան-Բարանովսկի» հոդվածին։ |
|
- Հունվարի 20 ծնունդներ
- 1865 ծնունդներ
- Ռուսական կայսրությունում ծնվածներ
- Հունվարի 21 մահեր
- 1919 մահեր
- Ուկրաինայում մահացածներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Խարկովի ազգային համալսարանի շրջանավարտներ
- Ուկրաինացի գիտնականներ
- Ուկրաինացի պատմաբաններ
- Ուկրաինացի տնտեսագետներ
- Ռուս հասարակական գործիչներ
- Ռուս հրապարակախոսներ
- Ռուս պատմաբաններ
- Ռուս տնտեսագետներ
- Ռուս քաղաքական գործիչներ
- Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի դասախոսներ