Մհեր Ադամյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Ադամյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Մհեր Ադամյան | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 4, 1967 |
Ծննդավայր | Ստեփանակերտ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | նոյեմբերի 22, 1992 (25 տարեկան) |
Մահվան վայր | Կիչան, Մարտակերտի շրջան, Արցախ |
Ադամյան Մհեր Գեորգիի (հոկտեմբերի 4, 1967, Ստեփանակերտ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ - նոյեմբերի 22, 1992, Կիչան, Մարտակերտի շրջան, Արցախ), հայ ազատամարտիկ, Արցախյան պատերազմի մասնակից։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1967 թվականի հոկտեմբերի 4-ին Ստեփանակերտում[1]։
Ավարտել է Ե. Չարենցի անվան թիվ 7 միջնակարգ դպրոցը, գյուղատնտեսական տեխնիկումի մեքենայացման բաժինը (կարմիր դիպլոմով)։ Կամավորագրվել է Արցախյան պատերազմին, կռվել է Կրկժանում, Աղդամում, Շուշիում, Լաչինում, Մարտունիում, Առաջաձորում, Նախիջևանիկում, Մարտակերտում, Չլդրանում, Ավդուռում, Քարին տակում և այլուր[1]։
Զոհվել է 1992 թվականի նոյեմբերի 22-ին, Կիչանում։ Հետմահու պարգևատրվել է Արցախի Հանրապետության «Արիության համար» և «Շուշիի ազատագրման համար» մեդալներով։ Ամուսնացած էր, ունի երկու դուստր։ Հանգչում է Ստեփանակերտի քաղաքային գերեզմանատանը[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 Մհեր Ադամյանը Արցախյան պատերազմի թանգարանի կայքում(չաշխատող հղում)