Մյուսկադե
Մյուսկադե | |
---|---|
Ենթատեսակ | beady wine?, French wine? և սպիտակ գինի |
Ծագման երկիր | Ֆրանսիա |
Ստեղծման տարի | 1937 |
Muscadet (AOC) Վիքիպահեստում |
Մյուսկադե (ֆր.՝ Muscadet), ֆրանսիական չոր, սպիտակ գինի։ Հիմնականում արտադրվում է Ատլանտյան Լուար դեպարտամենտում՝ Նանտ քաղաքի հարավում, մասամբ նաև Մեն և Լուար և Վանդեա («Լուարայի երկիր» երկրամաս) դեպարտամենտներում։ Այս գինին պատրաստվում է Լուարի հովիտի խաղողի այգիների միայն մեկ տեսակից՝ Մելոն դը Բուրգոնից (ֆր.՝ Melon de Bourgogne)[1]։
Գինեգործական ոչ մեծ տարածքը[2]՝ ապելլասիոնը (ֆր.՝ appellation), 1937 թվականից սկսած դասվում է ծագման իսկության վերահսկողության կատեգորիային և զբաղեցնում է 13 000 հա․ տարածք։
Բոլոր ֆրանսիական գինիներից միայն Մյուսկադեն է հատուկ հսկողությունից հետո ստանում պիտակի «sur lie» («նստվածքով») գրվածքի իրավունքը, որը վկայում է պահպանման հատուկ եղանակի մասին․ խմորման ավարտից հետո մինչև շշալցումը գինուց չի հեռացվում խմորիչի նստվածքը, ինչի շնորհիվ այն դառնում է յուղային և պարունակում է փոքր քանակությամբ ածխաթթու գազ, որը ծակծկում է լեզուն և գինուն հաղորդում է յուրահատուկ թարմություն։ Այս տեխնոլոգիան պահանջում է, որ գինու պատրաստման ընթացքում օգտագործվեն միայն առողջ պտուղներ, գինու արտադրության ընթացքը խիստ վերահսկվի։ Սևր և Մեն գետերի ափերի թերթաքարային հողերից արտադրվող լավագույն Մուսկադեն կրում է «Muscadet-sèvre-et-maine» անունը։ Խմորիչի մնացորդների հետ շփման արդյունքում ծովային ջրիմուռների հոտ ձեռք բերած այս ազնիվ գինուն բնորոշ է այսպես կոչված «յոդային նոտան»։ Այն հիանալի համադրվում է ծովամթերքների հետ[3]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ белый сорт винограда, созданный в Бургундии, но почти вышедший там из употребления, т.к. белые вина из него имели неинтересный вкус; в настоящее время сорт распространен в долине Луары, где называется Мюскаде и где из него производят в большом количестве одноименные дешевые ординарные вина. Англо-русский толковый словарь «Вино». 2013.
- ↑ небольшая винодельческая территория
- ↑ «Долина реки Луары. Vinissimo». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ սեպտեմբերի 2-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 13-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Տեղ Մուսկադեի համար». 15.06.2006(չաշխատող հղում)
- Մուսկադե
- Լուարի հովիտը և Մուսկադեն։ Գինիների մեծ հանրագիտարան(չաշխատող հղում)
- Décret de l'INAO sur l'appellation Muscadet
- Syndicat Mixte du SCoT et du Pays du Vignoble Nantais
- Interloire
- Muscadet, Portail des viticulteurs de la Loire-Atlantique Արխիվացված 2019-11-28 Wayback Machine
- Vins du Val de Loire : AOC Muscadet Sèvre-et-Maine
- Val de Loire, l'appellation d'origine contrôlée Muscadet de Sèvre-et-Maine