Յուրիկ Աբովյան (անասնաբույժ)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Յուրի Աբովյան (այլ կիրառումներ)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Աբովյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Յուրիկ Աբովյան | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 1, 1941 Կարզախ, Վրաստան |
Մահացել է | դեկտեմբերի 3, 2005 (64 տարեկան) Երևան, Հայաստան |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Մասնագիտություն | անասնաբույժ |
Հաստատություն(ներ) | Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտ |
Անդամակցություն | ՀՀ ԳԱԱ |
Ալմա մատեր | Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտ (1965) |
Կոչում | պրոֆեսոր և թղթակից անդամ |
Գիտական աստիճան | կենսաբանական գիտությունների դոկտոր (1993) |
Յուրիկ Հրաչիկի Աբովյան (նոյեմբերի 1, 1941, Կարզախ, Վրաստան - դեկտեմբերի 3, 2005, Երևան, Հայաստան), հայ անասնաբույժ։ Կենսաբանական գիտությունների դոկտոր (1993), պրոֆեսոր (1994), ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ (1998)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1965 թվականին ավարտել է Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտը։ 1965 թվականից աշխատել է Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտում, 1974-1978 թվականներին եղել է ԳՀ բաժանմունքի ղեկավար, 1994-2002 թվականներին՝ ՀԳԱ անասնաբուժական սանիտարական փորձաքննության, զոոհիգիենայի և անասնաբուժության ամբիոնի վարիչ, 2002-2005 թվականներին՝ անասնաբուժական բժշկագիտության և անասնաբուծության ֆակուլտետի դեկան։
Աշխատանքները վերաբերում են գյուղատնտեսական կենդանիների բնական դիմադրողականության բարձրացման հարցերին։ Ուսումնասիրել է միջավայր-գենոտիպ փոխազդեցության դերը տավարի օրգանիզմի բնական դիմադրողականության վրա[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
|
- Նոյեմբերի 1 ծնունդներ
- 1941 ծնունդներ
- Կարզախ գյուղում ծնվածներ
- Դեկտեմբերի 3 մահեր
- 2005 մահեր
- Երևան քաղաքում մահացածներ
- ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսներ
- Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտի շրջանավարտներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Հայ անասնաբույժներ
- Կենսաբանական գիտությունների դոկտորներ
- ՀՀ ԳԱԱ թղթակից անդամներ
- Հայ պրոֆեսորներ