Նագոյայի համալսարան
Նագոյայի համալսարան | |
---|---|
Տեսակ | համալսարան, ազգային համալսարան և scientific publisher? |
Հիմնադրված է | 1939 |
Անդամակցություն | ArXiv[1], ORCID[2], Association of Pacific Rim Universities?[3] և Open Education Global?[4] |
Երկիր | Ճապոնիա |
Տեղագրություն | Նագոյա և Այչի |
Կայք | nagoya-u.ac.jp(ճապոներեն), en.nagoya-u.ac.jp(անգլ.) և cn.nagoya-u.ac.jp(չին.) |
Nagoya University Վիքիպահեստում |
Նագոյայի համալսարան (ճապ.` 名古屋大学, նագոյա դայգակու), Ճապոնիայի ազգային համալսարաններից մեկը։ Տեղակայված է Նագոյա քաղաքի արևելյան մասում, համարվում է երկրում ամենահեղինակավոր համալսարաններից մեկը։ Համալսարանն իր արմատներով հասնում է 1871 թվական, երբ գործում էր որպես ժամանակավոր բժշկական դպրոց։ 1939 թվականին հաստատությունը դարձավ Նագոյայի կայսերական համալսարան, 1947 թվականին վերանվանվեց Նագոյայի համալսարան, 2004 թվականից դարձավ ազգային համալսարանների համակարգի մաս։
Ուսանողների զգալի մասը Տոկայի տարածաշրջանից են, չնայած ուսանողների մեծ մասը Ճապոնիայի այլ շրջաններից են։ Արտասահմանյան ուսանողների մեծ մասը հիմնականում Չինաստանից են` 47 % և Կորեայից` 9,5 % (2009 թվականի մայիսի 1-ի տվյալներով)։ Համալսարանում 30-ից ավելի ուսանողներ կան Թայվանից, Ինդոնեզիայից, Վիետնամից, Մալայզիայից, Կամբոջայից և Ուզբեկստանից։
Շրջանավարտներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Համալսարանի շրջանավարտների շրջանում կան մի շարք նոբելյան մրցանակակիրներ` Ռյոձի Նեյորին (քիմիա, 2001 թ), Մակոտո Կոբայասին (ֆիզիկա, 2008 թ), Տոսիխիդե Մասկավա (ֆիզիկա, 2008 թ), Օսամու Սիմոմուրա (քիմիա, 2008 թ), Իսամու Ակասակի (ֆիզիկա, 2014 թ), Խիրոսի Ամանո (ֆիզիկա, 2014 թ)[5][6]։
Ֆակուլտետներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Իրավաբանական
- Բժշկական
- Ինժեներական
- Գրականագիտական
- Գիտական
- Գյուղատնտեսական
- Տնտեսագիտական
- Կրթական
- Տեղեկատվական մշակույթի
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Our Members / Tier 3
- ↑ https://web.archive.org/web/20231020113811/https://orcid.org/members
- ↑ https://web.archive.org/web/20240124080102/https://www.apru.org/members/
- ↑ https://web.archive.org/web/20230322221352/https://www.oeglobal.org/about-us/members-list/
- ↑ http://admissions.g30.nagoya-u.ac.jp/
- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 7-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 1-ին.
{{cite web}}
: More than one of|archivedate=
and|archive-date=
specified (օգնություն); More than one of|archiveurl=
and|archive-url=
specified (օգնություն)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նագոյայի համալսարան» հոդվածին։ |