Նիկոլայ Ավագյան
Արտաքին տեսք
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Ավագյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Նիկոլայ Ավագյան | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 20, 1917 Երևան, Անդրկովկասյան կոմիսարիատ, Անդրկովկաս |
Մահացել է | մարտի 9, 1992 (74 տարեկան) Երևան, Հայաստան |
Մասնագիտություն | քիմիկոս |
Ալմա մատեր | Երևանի պետական համալսարան |
Գիտական աստիճան | գյուղատնտեսական գիտությունների դոկտոր (1971) և պրոֆեսոր (1974) |
Նիկոլայ Հովսեփի Ավագյան (նոյեմբերի 20, 1917, Երևան, Անդրկովկասյան կոմիսարիատ, Անդրկովկաս - մարտի 9, 1992, Երևան, Հայաստան), հայ ագրոքիմիկոս։ Գյուղատնտեսական գիտությունների դոկտոր (1971), պրոֆեսոր (1974)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1941 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը։ 1958-1986 թվականներին եղել է Հողագիտության և ագրոքիմիայի ԳՀԻ ագրոքիմիայի բաժնի վարիչ։
Գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Աշխատանքները վերաբերում են ՀՀ հողերի ագրոքիմիական քարտեզագրման ժամանակակից եղանակների մշակման և արմատավորման, պարարտանյութերի կիրառման, հողերում սննդանյութերի, շարժուն միկրոտարրերի պարունակության, միկրոպարարտանյութերի կիրառման, բույսերի կալիումական սննդառության խնդիրներին[1]։
Երկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պարարտանյութերի կիրառման հիմունքները, Ե., 1975։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
|